Քննարկում:Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիփեդիայի հարգելի օգտվողներ և փորձառու նախաձեռնողնե'ր, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի շրջանավարտների մի խումբ /որի ներկայացուցիչը հանդիսանում եմ ես ինքս նույնպես/, կարևորելով ազատ հանրագիտարանի հետապնդող նպատակը, և նոր մարդկային ռեսուրսների, հանրագիտարանի պատրաստմանը ներգրավումը, միացել է Ձեզ: Սկզբնականում մենք մեր առաջ նպատակ ենք դրել ամբողջական տեղեկատվություն տեղադրել 75 տարիների փառավոր պատմություն ունեցող մեր բուհի վեաբերյալ: Դիմել ենք համալսարանի ղեկավարությանը այս աշխատանքը, որպես մեր երախտագիտության խոսք մեր հարազատ բուհին, կատարելու համար, ստացել ենք նախնական համաձայնություն և տեղեկատվական նյութեր տրամադրելու վերաբերյալ աջակցության խոստում, ինչպես նաև համալսարանի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների մասնակցության ապահովում, տեղեկատվությունը լիարժեք դարձնելու և օբյեկտիվ աչքով ներկայացնելու նպատակով:

Խնդրում ենք Ձեզ բոլորիդ, քանզի մենք Ձեր չափ փորձառություն չունենք, աջակցել կարևորագույն տեղեկատվությունը չափանիշներին համապատասխանեցնելուն աջակցություն: Կարծում ենք, որ դրված տեղեկատվությունը խիստ անհրաժեշտ կլինի օգտվողներին և հանրագիտարանում չտեղադրելու դեպքում չի լինի ոչ մի աղբյուր, որը կտա ամբողջական պատկեր մեր համալսարանի և նրա կադրերի վերաբերյալ, որոնք մեծ ներդրում են ունեցել և շարունակում ունենալ պետության համար կարևոր մի շարք գործառույթներում:

Այնուհետև մեր ողջ խումբը, աշխատանքը ավարտելուց հետո կմիանա Ձեզ և արդեն որպես փորձառու մարդկային ռեսուրս Ձեզ հետ միասին կշարունակի այս գեղեցիկ և կարևորագույն գաղափարի կայացման գործը:

Կանխավ Շնորհակալություն ենք հայտնում և կարծում ենք կստանան Ձեր աջակցությունը:

Հարգանքներով Apostle 06:14, 10 Հոկտեմբերի 2007 (UTC) /մնացած շրջանավարտների անունից/

Շատ ուրախ եմ ձեզ ողջունել վիքիպեդիա նախագծում։ Մի քանի նկատողություն՝ Հայերեն վերջակետի « ։ » փոխարեն ոգտագործում եք լատիներեն colon-ը « : »։ Նաև հայերեն բութի « ՝ » փոխարեն ոգտագործում եք լատիներեն grave accent-ը « ` » Սահակ 07:00, 10 Հոկտեմբերի 2007 (UTC)
Շնորհակալություն Իսկ ինչպես կարող եմ Ձեր կետադրական նիշերը օգտագործե՞լ ես դնում եմ սովորական վերջակետ, որը գոյություն ունի կլավիատուրայում: Հզոր ենք, երբ միասին ենք 08:23, 10 Հոկտեմբերի 2007 (UTC)
Հայերեն գրելու համար ի՞նչ ծրագիր եք օգտագործում։ Եթե օգտագործեք այս՝ http://www.armunicode.org/en/armkbd-win/ , ծրագիրը ապա բոլոր նիշերը ճիշտ հայերեն կներմուծվեն։ Սահակ 13:37, 10 Հոկտեմբերի 2007 (UTC)

Ողջո՜ւյն, Apostle, ու բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Ուժերիս և ազատ ժամանակիս չափերով կփորձեմ աջակցել ձեր նախաձեռնած գործում։ Խնդրում եմ ի նկատի ունենալ, որ երբեմն ավելի հեշտ է միանգամից ուղղում մտցնել հոդվածի տեքստում՝ այսպիսով պատկերավոր օրինակ ցուցադրելով, քան բացատրել որևէ բան քննարկման էջերում։ Ուստի խնդրում եմ հասկացողությամբ մոտենալ ձեր «որդեգրած» հոդվածում մյուս մասնակիցների կողմից կատարած փոփոխություններին։ Նաև կոչ եմ ձեզ անում չհապաղել հարցերով դիմել թե՛ ամբողջ հանրությանը Խորհրդարանում, և թե՛ մասնակիցների անձնական քննարկման էջերում։ ՀՊՃՀ շուրջ թեմաներով հոդվածների զարգացման ներկայիս փուլում խորհուրդ եմ տալիս նախ և առաջ ստեղծել նախնական պլան (որն իր հերթին կարող է փոփոխվել աշխատանքներին զուգահեռ), քանի որ սա կտա գործընթացի ավելի ընդլայնված համայնապատկեր և կօգնի տարբեր հոդվածների միմյանց կապակցման գործում (օրինակի համար տեսեք իմ անձնական էջում) տեղակայված «Էսպերանտո» թեմային վերաբերվող հոդվածների պլան-քարտեզ։ Մի մոռացեք նաև քննարկամն էջերում ձեր մեկնաբանությունները ստորագրել ~~~~ (4 հաջորդական թիլդաներ) նշանագրով։ Մաղթում եմ ձեզ հաճելի և բարենպաստ գործունեություն հայերեն վիքիփեդիայում և հայտնում շնորհակալություն նախաձեռնած հսկայական գործի իրականացման պատրաստակամության համար։ ― Teak 15:09, 10 Հոկտեմբերի 2007 (UTC)


Ողջույն Apostle և ընկերներ, բարի գալուստ մեր շարքերը։ Ողջունելի նախաձեռնություն է, ես որպես ՀՊՃՀ շրջանավարտ փորձում եմ և կփորձեմ օգնել։ Բայց ինչպես նշեց Teakը, աշխատեք նաև այլ մասնակիցների կատարած փոփոխություններից ինչ որ բան քաղել։ Եթե դուք որևէ մասնկացի կատարած փոփոխության իմաստը չեք հասկանում կամ համաձայն չեք դրա հետ, փորձեք գրել այդ մասնկացին, քննարկել և հասկանալ նրա տեսանկունը։ Տարբեր նշում-կաղապարների (վիքիֆիկացման, պատճենված նյութերի, անվավերացված պնդումների) հեռացնելը առանձ նշված թերություններն վերացնելու լուրջ խախտում է վիքիպեդիայում։ Նաև շատ ցանկալի է, որ մուտք գործեք ձեր լոգինով փոփոխություններ անելուց առաջ, դա շատ բան կհեշտացնի և ավելի հարմարավետ կդարձնի և ձեզ համար և այլ մասնակիցների։

Մի քանի ընդանուր խորհուրդ՝ Ծանոթացեք մանրամասն en:WP:NOT հոդվածին։ Օրինակ նշեմ մի քանի «խախտում» որ արդեն առվել է՝ Wikipedia is not a Direcotry, պետք չե տեղադրել, փոստային հասցե, էլ-փոստ, հեռախոս և նման տեղեկություններ, նշեք վեբ-կայքը և ցանկացողները կստանան այդ ինֆորմացիան այնտեղից։ Նաև պետք չե տեղադրել նկարների պատկերասրահներ, պատկերասրահները ընդունելի են այն հոդվածների համար որտեղ նրանք անհրաժեշտ են (օրինակ՝ արվեստի մասին հոդվածներում)։

Հնարավորինս խուսափեք <br> թեգը օգտագործելուց, դրա փոխարեն աշխատեք օգտագործել 2 նոր տող։ Բուն վիքի-կոդում (այն կոդը որով դուք խմբագրում եք) պարբերությունները մասերը բաժանեք իրարից նոր տողերով, որպեսզի հոդվածի խմբագրումը ավելի հեշտ և հարմարավետ լինի։ Նաև ցանկալի է որ բեռնվող պատկերների ֆայլերի անուններն լինեն ավելի խոսուն և կոնկրետ։


Այժմ այս հոդվածի մասին իմ մտքերը և կարծիքները։ Օրինակի համար դիտեք այս ցանկը որպեզի ավելի լավ պատկերացում ստանաք թե ինչ տեղեկություններ և ինչ ոճով լավ կլիներ տեղադրել այս հոդվախում։

Այժմ հոդվածը մնում է պաշտոնական կայքի քոփի-փեյստը, անհարաժեշտ է այն վերագրել ավելի չեզոք, հանրագիտարանային ոճով, ավեալցնել այլ կարևոր տեղեկություններ։ Ես ճիշտ է ինքս ծախսեցի ժամանակ, միջազգային կապերի ցանկը բարեփոխելու վրա, սակայն կասկածում եմ, արժե դա թողնել ներկայիս ձևով այս հոդվածում, թե ոչ։ Նույնը համալսարանի դեպարտամների մասին։

Նաև իմ կարծիքով լավ կլիներ, հիշարժան տարեթվերի այդ ցանկի փոխարեն գրել մի քանի պարմերություն համալսարանի պատմության մասին, իսկ հայտնի շրջանավարների մեջ, ավելացնել նաև հայտնի ճարտարագետներին, գիտնականներին։

«Համալսարանի առաքելություն» բաժինը, ինձ թվում է կարելի է ընհանրապես հանել քանի որ չափազանց «գովազդային» տեսք ունի։

Եվ կրկին անգամ ցանկացած հարցերի դեպքում դիմեք մասնակիցներին մեծամասնությունը միշտ ուրախ է օգնել։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 03:14, 11 Հոկտեմբերի 2007 (UTC)


Շնորհակալություն խորհուրդների համար, փորձենք իրականացնել.... սկզբնական սխալների համար ակնկալում ենք ձեր համբերատարությունը, ի դեպ ինչ կարծիք կա մնացած բաժինների վերաբերյալ ես էլ եմ համամիտ «Համալսարանի առաքելություն» բաժնի հանելու հետ կապված, իսկ մնացածները շատ են քիչ են պետք է՞ ավելացնել: Հզոր ենք, երբ միասին ենք 09:01, 11 Հոկտեմբերի 2007 (UTC)

Ի՞նչ նոր դիտողություններ կա՞ն: Բազմաթիվ սխալներ կարծես թե ուղղել ենք: Մեզ համար դժվար է տեսնել, եթե դեռևս կան սխալներ խնդրում եմ մեկ անգամ ևս մատնանշել:Apostle 11:36, 12 Հոկտեմբերի 2007 (UTC)

Ողջույն բոլորին, շատ ուրախ եմ տեսնել նոր մասնակիցներին: Քանի որ ես ավելի ակտիվ եմ Անգլերեն վիկիում, Ձեզ նկատեցի այնտեղ: Անգլերեն վիկիում օրենքները ավելի շատ խիստ են copyright-ի հանդեպ, և ձեր upload արած նկարներից միայն logo-ն կարողացա փրկել: Եթե ունեք սեփական նկարներ, այսինքն նկարներ որ դուք ինքներդ եք նկարել, անպայման կոգնեմ դրանք անգլերեն էջի մեջ տեղադրելու գործով:--Վարդան 08:49, 15 Հոկտեմբերի 2007 (UTC)

Անգլերեն wiki[խմբագրել կոդը]

Իրոք այնտեղ բավականին խիստ է, շնորհակալություն ջերմ խոսքերի համար: Իրոք կարծում եմ կդիմենք, երբ հայերենը ավարտենք վերջնական: