Գագիկ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Կիրակոսյան
Ի ծնեԳագիկ Տիգրանի Կիրակոսյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1955 (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԳործունեությունՃարտարագետ-էլեկտրիկ
ԿրթությունՀԱՊՀ

Գագիկ Տիգրանի Կիրակոսյան (սեպտեմբերի 4, 1955(1955-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2000

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1977 թվականից աշխատում է ՀՊՃՀ-ում, 2002 թվականից՝ Հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են էկոլոգիատնտեսական կիրառական հիմնախնդիրների լուծման, մասնավորապես՝ հանքամշակման թափոնների և ջրային պաշարների դեպքում կորպորատիվ հաշվողական ցանցերի մշակմանն ու ներդրմանը[1]։

Հեղինակ է ուսումնական ու մեթոդական ձեռնարկների և տեղեկատուների։ 2005 թվականից Վիեննայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ԺՏՆՑ պատվոգիր, 1983 թ.
  • ՀամԼԿԵՄ մրցանակ, 1987 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.