Ռաֆայել Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել Մովսիսյան
Ծնվել էհունվարի 10, 1925(1925-01-10)
Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 5, 2002(2002-10-05) (77 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական և գեոդեզիստ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1977) և պրոֆեսոր (1978)
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր շինարար
ԿուսակցությունԽՄԿԿ

Ռաֆայել Հակոբի Մովսիսյան (հունվարի 10, 1925(1925-01-10), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 5, 2002(2002-10-05), ինժեներական գեոդեզիայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[1] (1996, թղթակից անդամ՝ 1986), ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1971ԽՄԿԿ անդամ 1959 թվականից։ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1947 թվականից աշխատում է նույն ինստիտուտում, 1968 թվականից՝ ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, 1978 թվականից՝ պրոռեկտոր, 1980-1988 թվականներին՝ ռեկտոր։ Ինստիտուտում կազմակերպել է ճշգրիտ ինժեներագեոդեզիական չափումների ավտոմատացման պրոբլեմային լաբորատորիա (1972)։ Մովսիսյանի ղեկավարությամբ ստեղծվել են լուսահեռաչափ, բարձունքային վերահսկման ավտոմատ հիդրոդինամիկական և հիդրոստատիկական նիվելիրացման սարքեր, որոնք ներ դրվել են արտադրության մեջ։ ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտա կան կրթության մինիստրության գիտատեխնիկական խորհրդի գեոդեզիայի, քարտեզագրության և աերոտիեզերական հանույթի սեկցիայի նախագահության անդամ է (1979 թվականից)[3]։

Եղել է ՀԽՍՀ X գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, 1981 թվականից՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1986)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1971)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեոդեզիական չափումների արդյունքների մշակումը, Ե․ 1965 (հեղինակակից՝ Վարդազարյան Գ․)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-03-31 
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-03-31 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 165: