Արծրունի Գասպարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծրունի Գասպարյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 2 (15), 1908[1] Վան, Օսմանյան կայսրություն[1] |
| Մահացել է | հունվարի 9, 1994 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
| Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | ճարտարագետ և քիմիկոս |
| Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1] և ՀԱՊՀ[1] |
| Գործունեության ոլորտ | քիմիա |
| Պաշտոն(ներ) | տնօրեն, ռեկտոր և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
| Ալմա մատեր | ՀԱՊՀ |
| Կոչում | պրոֆեսոր[1] |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1963) |
| Պարգևներ | |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արծրուն Մարտիրոսի Գասպարյան (մայիսի 2 (15), 1908[1], Վան, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 9, 1994, Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ-քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1968)[2]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)։

Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծրուն Գասպարյանը ծնվել է 1908 թվականի մայիսի 2(15)-ին, Վան քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1934-1949 թվականներին աշխատել է Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանում։ 1949-1966 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 1966-1980 թվականներին՝ ԵՊԻ ռեկտոր, 1980-1988 թվականներին՝ քիմիական տեխնոլոգիայի շարժընթացների և ապարատների ամբիոնի վարիչ, 1967-1980 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[3], 1972-1975 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԽ նախագահ[4]։
Աշխատանքները վերաբերում են երկֆազ հոսքերի տեսության և պրակտիկայի հիմնախնդիրներին, ինչպես նաև պնևմափոխադրման հարցերին, քիմիական տեխնոլոգիայի պրոցեսների և ապարատների բնագավառին։ Հեղինակ է խիտ շերտում մանրադիսպերսային նյութերի տեղափոխման եղանակի, աղաթթվի ստացման ռացիոնալ մեթոդի:Գասպարյանի մշակած «Աղաթթվի ստացման ադիաբատ եղանակը» ներդրվել և գրականության մեջ հայրնի է որպես «Գասպարյանի եղանակ»։
Մահացել է 1994 թվականի, հունվարի 9-ին Երևանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր («Գասպարյանի եղանակի» համար, 1946)
- Լենինի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Высшие органы государственной власти Армянской ССР». www.knowbysight.info. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арцруни Мартиросович Гаспарян: Химический журнал Армении/ НАН РА. - Ереван, 1999. - 52,- № 4. - Էջ 75-76. ISSN 0515-9628
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծրունի Գասպարյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 693)։ |
- Մայիսի 15 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 9 մահեր
- 1994 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ գիտնականներ
- Հայ ճարտարագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ քիմիկոսներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Նուբարաշենի գերեզմանատանը թաղվածներ