Մարինկա Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինկա Բաղդասարյան
Ծնվել էհունվարի 9, 1960(1960-01-09) (60 տարեկան)
ԾննդավայրՄեղրի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2003)
Մասնագիտությունճարտարագետ

Մարինկա Քաջիկի Բաղդասարյան (հունվարի 9, 1960(1960-01-09), Մեղրի), հայ ճարտարագետ-էլեկտրամեխանիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2004): ՀԱՊՀ-ում կազմակերպվող տարեկան գիտաժողովների «Էլեկտրատեխնիկա-էլեկտրաէներգետիկա» բաժանմունքի համանախագահ և նախագահ (2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինկա Բաղդասարյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 9-ին, Մեղրի քաղաքում: Ավարտել է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցը: 1982 թվականին ավարտել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1982-1992 թվականներին եղել է Երևանի Ավտոմատիկայի սարքերի և տարրերի պետական կոնստրուկտորական բյուրոյի աշխատակից, 1992 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակից[1], 2004-2006 թվականներին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի պրոֆեսոր, 2006 թվականից` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի վարիչ: 2005-2010 թվականներին՝ ՀՊՃՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող 038 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, նախագահի տեղակալ: ՀԱՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Էլեկտրատեխնիկա» 038 մասնագիտական խորհրդի նախագահ (2011), 2009-2010 թվականներին` UNDP VET ծրագրի փորձագետ: 2011 թվականից՝ Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետ, 2012 թվականից՝ ՀԱՊՀ Բանբեր, «Էլեկտրատեխնիկա և էներգետիկա» սերիայի գլխավոր խմբագիր: 3 տպագիր մենագրության (առանց համահեղինակների), 138 գիտական հոդվածների, 14 գյուտի արտոնագրի, 7 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է[2][3]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԱՊՀ Գիտխորհրդի անդամ (2006):
  • ՀՊՃՀ կառավարման խորհրդի անդամ (2006-2010):
  • Համալսարանի Գիտական խորհրդի Գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ (2007):
  • «Էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա և ավտոմատացման միջոցներ» ոլորտային հանձնաժողովի անդամ (2012):
  • ՀԱՊՀ «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրակազմի անդամ (2013):
  • «Проектирование и технология электронных средств» համառուսաստանյան գիտատեխնիկական ամսագրի խմբագրակազմի անդամ:
  • Asian Journal of Applied Science and Technology (AJAST) ամսագրի խմբագրակազմի անդամ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՊՃՀ վաստակագրի (2003):
  • ՀՀ Նախագահի շնորհակալագրի (2008):
  • ՀՊՃՀ ոսկե հուշամեդալի (2010):
  • Կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և ՀՊՃՀ հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի (2013):
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգրի (2014):
  • «ՀՊՃՀ լավագույն մենագրություն» մրցույթում՝ 2-րդ կարգի մրցանակի (2005)
  • ՀՀ ԳՊԿ-ի կողմից կազմակերպված «Արդյունավետ գիտաշխատող-2014» մրցույթի հաղթող (2014):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ: Մենագրություն: Երևան, 2005[4]:
  • Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ: Մենագրություն: Երևան: Ա. հ., 2013[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 204։
  2. «Մարինկա Քաջիկի Բաղդասարյան»։ Պոլիտեխնիկ (հայերեն)։ Վերցված է 2019-06-29 
  3. [Մարինկա Բաղդասարյան «Մարինկա Բաղդասարյան: Ինքնակենսագրություն»] 
  4. Բաղդասարյան Մարինկա Քաջիկի (2005)։ Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ: Մենագրություն։ Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Երևան: ՀՊՃՀ հրատ 
  5. Բաղդասարյան Մարինկա Քաջիկի (2013)։ Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ: Մենագրություն։ Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Երևան: Ա. հ։ ISBN 9789939007199