Արա Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արա Ավետիսյան
Արա Ավետիսյան 01.jpg
Ծնվել էսեպտեմբերի 14, 1958(1958-09-14) (61 տարեկան)
Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտՄեխանիկա
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Արա Սերգեյի Ավետիսյան (սեպտեմբերի 14, 1958(1958-09-14), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, ՀՀ պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965-1975 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոց։
  • 1975-1980 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժինը։
  • 1983-1986 թթ. սովորել և ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1986)։
  • Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1998)։ Քառասունից ավել գիտական հրապարակումների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1982 թթ. աշխատել է ՀԽՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրության Նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ-նախագծող։
  • 1986-1988 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։
  • 1988-1996 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
  • 1994-2005 թթ.՝ ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագրի տեղակալ։
  • 1996-2000 թթ.՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետ։
  • 1996 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում։ Հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր։
  • 2000-2011 թթ.՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ու գիտության ոլորտների համակարգման գծով։
  • 2005 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագիր։
  • 2006 թվականից՝ Տեսական և Կիրառական Մեխանիկայի Ազգային Կոմիտեի նախագահ։
  • 2011 թ. հուլիսի 22-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ 2011 թվականի հուլիսի 25-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[1]:
  • 2011 թ. հուլիսին ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով նշանակվել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար։
  • 2011 թ. սեպտեմբերի 8-ին ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում[2]:
  • 2015 թ. ներկայացրել է հրաժարական, որն ընդունվել է։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունի ավագ գիտական աշխատակցի գիտական կոչում՝ «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտությամբ (1991)։
  • ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)։

Այրի է, ունի երկու զավակ։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]