Գոռ Վարդանյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոռ Պատվականի Վարդանյան
Դիմանկար
Ծնվել է1991, օգոստոսի 9
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
ԿրթությունՖիզմաթ դպրոց (2008), ՀԱՊՀ (2012), ՀԱՊՀ (2014) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (2016)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (2017)
ՄասնագիտությունՃարտարագետ
ԱշխատանքՌեկտոր
ԱշխատավայրՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Զբաղեցրած պաշտոններռեկտոր
Կայքgorvardanyan.am

Գոռ Պատվականի Վարդանյան (օգոստոսի 9, 1991(1991-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր[1]։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (2017)[2]։

1998-2003թթ. սովորել է Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցում։

2003-2008թթ. սովորել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։

2008-2012թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ), ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում, Ճարտարագիտության բակալավրի աստիճան, «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ, դիպլոմ՝ գերազանցության։

2012-2014թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ), ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում, Ճարտարագիտության մագիստրոսի աստիճան, «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ, դիպլոմ՝ գերազանցության։

2014թ. մասնակցել է Մեծ Բրիտանիայի «Լիվերպուլ» ամառային դպրոցի դասընթացներին։

2016թ. ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» ֆակուլտետը, Կառավարման մագիստրոսի աստիճան, «Կառավարում» մասնագիտությամբ։

2016թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագիրը։

2014-2017թթ․ սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, Ճարտարագետ հետազոտողի որակավորում, Ե․14․04-Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ մասնագիտությամբ։

2017թ. հուլիսի 7-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լուսաթափանց ֆրենելային կայուն խտարարներով արևային ֆոտոէլեկտրական կայանների մշակումը» թեմայով և 2017 թ-ի սեպտեմբերի 1-ին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Էներգետիկա-043 մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2017թ․ գերազանց ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ» բաժինը

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015թ. հուլիսի 24-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը եղել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ռեկտորի տեղակալ։

2018-2021թթ. ՀԱՊՀ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար։

2020թ. հունվարի 1-ից 2021թ․ մայիսի 5-ը եղել է ՀԱՊՀ Պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար։

2020թ. հունվարի 1-ից 2021թ․ մայիսի 5-ը ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնի ղեկավար (համատեղությամբ)։

2013-2017թթ․ TEMPUS – Enhancing Students Participation in Quality Assurance in Armenian HE (ESPAQ) Ծրագրի ղեկավար։

2017-2018թթ․ Երևանի ավագանու անդամ[3]։

2021թ․ մայիսի 3-ի 703 - Ա որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատել է Գոռ Պատվականի Վարդանյանին[1]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

01․02․2016-31․12․2017թթ., 01․10․2018-31․08․2020թթ․ ՀԱՊՀ գիտաշխատող է, թվով 16 գիտական աշխատանքի (11 հոդված, 4 արտոնագիր և 1 մեթոդական) հեղինակ է։

Հանրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018թ. նոյեմբերի 30-ին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Հանրային Խորհրդի անդամ

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2014թ․ եղել է ՀՊՃՀ ՔՀ ԵՎ Ի ֆակուլտետի անդամ։

2010-2012թ․ եղել է ՀՊՃՀ ՔՀ ԵՎ Ի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ։

2010-2014թ․ եղել է ՀՊՃՀ Գիտական խորհրդի անդամ։

2011-2014թ․ եղել է ՀՊՃՀ Կառավարման խորհրդի անդամ։

2011-2012թ․ եղել է ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի առաջին գումարման պատգամավոր` Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում[4]։

2012թ․ եղել է ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար։

2012-2014թ․ եղել է ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետև 2014-2017թթ․ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ։

2012-2017թ․ եղել է ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր` Գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովում։

2013թ․ եղել է «ԲԱԶԵ» համահայկական երիտասարդական հավաքի նարնջագույն ճակատի ղեկավար, որտեղ հաղթող է ճանաչվել։

2014թ․ առ այսօր «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հիմնադիրն ու նախագահն է։

2014թ․ առ այսօր ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ։

2015-2019թ․ եղել է «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ[5]։

2016-2017թ․ եղել է «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի տնօրեն[6]։

2018թ. նոյեմբերի 30-ին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Հանրային Խորհրդի անդամ[7]։

Հասարակական պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013թ․ արժանացել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի «Ազգային ուսանողական մրցանակաբաշխություն-2013»-ի տարվա լավագույն ուսանող «Գրան Պրի» մրցանակի։

2016թ. արժանացել է «Հայկյան-2015» մրցանակաբաշխության շրջանակում «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» մրցանակի։

2017թ. պարգևատրվել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Ոսկե Շքանշան»-ով[8]։

2018թ. պարգևատրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոսկե հուշամեդալ»-ով։

2019թ․ արժանացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհդրի «Պատվավոր նախագահ» կոչմանը։

Պետական պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվոգրով։

2016թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»-ով[9]։

2018թ. պարգևատրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոսկե հուշամեդալ»-ով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Կառավարության որոշումներ».
  2. «Բարձրագույն որակավորման կոմիտե».
  3. «ՀՀԿ ավագանու թեկնածուներ | www.loveyerevan.am». www.loveyerevan.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  4. «ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարան».
  5. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ».
  6. ««Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաք».
  7. «Հանրային խորհուրդ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.
  8. «ՀԱՊՀ պաշտոնական կայք».
  9. «Երևանի քաղաքապետի որոշումներ».