Արիս Արսենի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգորյան
Արիս Արսենի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 10, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Կոճողոտ, ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող և խմբագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ստեփանակերտի պե-տական մանկավար-ժական ինստիտուտ |
Անդամակցություն | Հայաստանի և Արցախի գրողների միություններ, Արցախի ժուռնալիստ-ների միություն |
Կայք | arisarseni.blogspot.com |
Արիս Արսենի Վիքիքաղվածքում | |
Արիս Արսենի Վիքիդարանում |
Արիս Արսենի Գրիգորյան (հունիսի 10, 1959, Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, երգիծաբան, լրագրող, հրապարակախոս, ազատամարտիկ[1][2][3][4][5][6][7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը (1986)։
Աշխատել է որպես Արցախի հանրային հեռուստատեսության թղթակից (1988-1990, 1996 թթ.), «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի ավագ խմբագիր (1990-1993 թթ.), «Մարտիկ» թերթի թղթակից (1995-2009 թթ.), խմբագրել է «Մետաքսագործ» (բազմատպաքանակ,1988 թ.), «Պայքար» (ընդհատակյա, 1990-1991 թթ.), «Ջրաբերդ» (Մարտակերտի շրջանային, 2009 թ.), «Նոր Շահումյան» (Շահումյանի շրջանային, 2012-2014 թթ.), Արցախի կոմունիստական կուսակցության «Արցախի կոմունիստ» (2013-2020 թթ.), ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի «Արհմիություններ» (2019-2020 թթ.) թերթերը։
Մասնակցել է Ազգային ազատագրական շարժման ընդհատակյա պայքարին և Արցախյան պատերազմին, վիրավորվել է, պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի (2006), ԼՂՀ «Մայրություն» հիմնադրամի «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» (2008), ԼՂՀ «Մարտական ծառայություն» (2012)[8], ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» (2018)[9], մի շարք այլ մեդալներով ու պատվոգրերով, արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան (2004) և Արցախի ժուռնալիստների միության (2005) ամենամյա մրցանակներին, ՀՀ (2004) և ԼՂՀ (1994) ԳՄ անդամ է (1990-ից եղել է ԽՍՀՄ ԳՄ անդամ), տպագրված 22 գրքի հեղինակ է։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեգրքեր և գրական ալմանախներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրական Ղարաբաղ։ Ղարաբաղի ինքնավար մարզի երիտասարդ գրողների ալմանախ (ժողովածուում գործեր ունի նաև Արիս Գրիգորյանը, էջ 32-38), Երևան, «Սովետական գրող» հրատ., 1988, 264 էջ, տպ. 5000 օր.։
- Արցախ-դաժան սեր։ Տարեգիրք (ժողովածուում գործեր ունի նաև Արիս Գրիգորյանը, էջ 184-188), Ստեփանակերտ, «Սոնա» հրատ., 1999, 288 էջ, տպ. 1200 օր.։
- Արցախի երգը։ Բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ (ժողովածուում գործեր ունի նաև Արիս Արսենին, էջ 182-186), Ստեփանակերտ, ԼՂՀ ԳՄ «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2011, 360 էջ, տպ. 250 օր.։
- Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում։ Պոեզիայի միջազգային փառատոն Ստեփանակերտում (ժողովածուում գործեր ունի նաև Արիս Արսենին, էջ 275-278), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2012, 328 էջ, տպ. 300 օր.։
- Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում 2։ Պոեզիայի միջազգային փառատոն Ստեփանակերտում (ժողովածուում գործեր ունի նաև Արիս Արսենին, էջ 170-171), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2013, 232 էջ, տպ. 250 օր.։
- Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում 3։ Պոեզիայի միջազգային փառատոն Ստեփանակերտում (ժողովածուում գործեր ունի նաև Արիս Արսենին, էջ 199-203), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2014, 252 էջ, տպ. 250 օր.։
- Բառը սահմանի վրա։ Գրական Արցախ (ժողովածուում գործեր ունի նաև Արիս Արսենին, էջ 28-29), Ստեփանակերտ, ԼՂՀ ԳՄ «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2016, 240 էջ, տպ. 500 օր.։
- Ձայն արցախական։ ՀԳՄ անդամ գրողների անթոլոգիա (ժողովածուում գործեր ունի նաև Արիս Գրիգորյանը, էջ 259-265), Երևան, «Արմավ» հրատ., 2021, 488 էջ, տպ. 700 օր.։
- Agapi Mkrtchian, Das Blau streichelt meiner Gedanken Flügel (Կապույտը շոյում է մտքիս թևերը), Armenische Lyrik aus Berg-Karabach/Arzach, 16 GEDICHTE ARMENISCH-DEUTSCH (ժողովածուում գործեր ունի նաև Արիս Արսենին, էջ 76-80), Glaré Verlag, 2022.
- Սրտագիր։ ՀԳՄ անդամ գրողների բանաստեղծություններ (գրքում գործեր ունի նաև Արիս Գրիգորյանը, էջ 138-139), Երևան, «Արմավ» հրատ., 2022, 236 էջ։
- Երբ Արցախը պաշարված էր։ Արձակ, պոեզիա (գրքում գործեր ունի նաև Արիս Արսենին, էջ 63-66), Երևան, «Ծիծեռնակ» հրատ., 2023, 116 էջ։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճաքած լռություն [10] (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր.։
- Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ [11] (ակնարկ՝ նամակով և բանաստեղծություններով միահյուս), Ստեփանակերտ, «Հորիզոն» հրատ., 1997, 32 էջ, տպ. 1000 օր.։
- Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ (զրույց-ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 1997, 24 էջ, տպ. 400 օր.։
- ...Եվ այսպիսի ճակատագիր (ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 1998, 56 էջ + 4 թերթ նկ. ներդիր, տպ. 350 օր.։
- Ղողանջ հիշատակի [12] (ակնարկ), Ստեփանակերտ, «Վերնիսաժ» հրատ., 2000, 12 էջ, տպ. 300 օր.։
- Լռության րոպե [13] (պոեմ), Ստեփանակերտ, «Ազատ Արցախ» հրատ., 2000, 24 էջ, տպ. 1000 օր.։
- Ծովածաղկի աչքեր [14] (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, ՊԲ պոլիգրաֆիա, 2001, 28 էջ, տպ. 500 օր.։
- Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում... (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, ՊԲ պոլիգրաֆիա, 2003, 12 էջ, տպ. 100 օր.։
- Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը (վավերագրություն), Երևան, «Նաիրի» հրատ., 2005, 144 էջ + 8 թերթ գուն. նկ. ներդիր, տպ. 200 օր.։
- Жизнь и бессмертие Зервона Вартаняна (документальный очерк), Երևան, «Նաիրի» հրատ., 2005, 144 էջ + 8 թերթ գուն. նկ. ներդիր, տպ. 200 օր.։
- Համանվագ (բանաստեղծություններ և պոեմներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2005, 96 էջ, տպ. 250 օր.։
- Ափ (բանաստեղծություններ և պոեմներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2007, 160 էջ, տպ. 250 օր.։
- Չափածո և արձակ երգիծանք [15] (բանաստեղծություններ, էպիգրամներ, ֆելիետոններ և երգիծապատումներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր.։
- Արի սիրենք մենք մեկմեկու... (Սիրո քնար), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2008, 136 էջ, տպ. 500 օր.։
- Վաստակավոր ռացիոնալիզատորը. Հրայր Վանյանի կյանքն ու գործունեությունը (կենսագրական-վերլուծական ակնարկ), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2009, 112 էջ, տպ. 150 օր.։
- Խիզախման ոգին [16] (փաստավավերագրություն), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2010, 160 էջ, տպ. 500 օր.։
- Փոքրիկների մոլորակում (մանկական բանաստեղծություններ), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2012, 44 էջ, տպ. 500 օր.։
- Երկերի ժողովածու, գիրք առաջին [17] (բանաստեղծություններ և պոեմներ), 2013, 264 էջ, տպ. 300 օր.։
- Երկերի ժողովածու, գիրք երկրորդ (էսսեներ, ակնարկներ, հոդվածներ, երգիծապատումներ և ֆելիետոններ), Երևան, «Արմավ» հրատ., 2019, 240 էջ, տպ. 250 օր.։
- ԸՆՏՐԱՆԻ. Բարձունք տանող արահետով (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, «Արմավ» հրատ., 2019, 224 էջ, տպ. 100 օր.։
- Սամվել Վիրաբյան դերասանը (մենագրություն), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2021, 120 էջ, տպ. 250 օր.։
- Օր օրի, ժամ առ ժամ (Արցախյան իրադարձությունների ժամանակագրություն, 1988-2022), Երևան, «Էդիթ-պրինտ» հրատ., 2022, 228 էջ, տպ. 100 օր.։
- Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից (բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ» հրատ., «Նովել» տպագրատուն (Գրողների արցախյան միավորման մատենաշար), 2023, 64 էջ, տպ. 200 օր.։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալ (2012)
- ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ[18] (2018)
- ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակ (2004)
- Արցախի ժուռնալիստների միության ամենամյա մրցանակ (2005)
- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր (2008)
- ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալ (2006)
- ԼՂՀ «Մայրություն» հիմնադրամի «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» մեդալ (2008)
- ԼՂԿԿ «Ստեփան Շահումյան» հուշամեդալ (2015)
- ՌԴ «Սովետական սպաների միություն» ՀԿ «Երդմանը հավատարմության համար» («За верность присяге») հուշամեդալ (2016)
- ՌԴԿԿ «Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության 100 տարին» («100 лет Великой Октябрьской Социалистической Революции») հուշամեդալ (2017)
- ՌԴԿԿ «Մեծ հաղթանակի 70 տարին» («70 лет Великой победы») հուշամեդալ (2015)
- ՌԴԿԿ «ԽՍՀՄ կազմավորման 90-ամյակի առթիվ» («В ознаменовании 90 годовшины образования СССР») հուշամեդալ (2012)
- ՌԴԿԿ «Տիեզերագնացության 50 տարին» («50 лет космонавтике») հուշամեդալ (2011)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Չոլաքեան, Արցախեան ինքնաճանաչման բանաստեղծութիւնը, Հալեպ, Սիրիա, տպարան Արեւելք, 1990 (էջ 8-9,11,13-14,18,26-27)։
- Արցախի գրական օջախը (կազմեց և խմբագրեց Հր. Բեգլարյանը), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1998 (էջ 23)։
- Տեղեկատու Արցախի ժուռնալիստների միության (կազմեց Կ. Գաբրիելյանը), Ստեփանակերտ, «Սոնա» հրատ., 2003 (էջ 15)։
- Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան 1 հատորով, Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատ., 2004 (էջ 397)։
- Հայաստանի գրողների միության տեղեկատու հասցեագիրք (կազմեց Կ. Մեսրոպյանը), Եր., 2005 (էջ 47)։
- С.Т.Саркисян, Энциклопедия Арцах-Карабаха, издательский дом «ПЕТРОПОЛИС, Санкт-Петербург, 2005 (стр. 272)։
- С.Т.Саркисян, Энциклопедия Арцах-Карабаха, Издание2-е, исправленное и дополненное, издательский дом «ПЕТРОПОЛИС, Санкт-Петербург, 2007 (стр. 272)։
- Լրագրողական տեղեկատու, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2009 (էջ 23)։
- Հայաստանի գրողների միության տեղեկատու հասցեագիրք, Եր., 2009 (էջ 50)։
- Սոկրատ Խանյան, Ընտիր երկեր 10 հատորով հ. 10, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2011 (էջ 273-288)։
- Սոկրատ Խանյան, Մարտնչող գրականություն, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2012 (էջ 354-366)[19]։
- Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 47-49)։
- Արիս Արսենի, Երկերի ժողովածու գիրք առաջին, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2013 (էջ 226-257) [17]։
- Արիս Արսենի, Երկերի ժողովածու գիրք երկրորդ, Երևան, «Արմավ» հրատ., 2019 (էջ 214-235)։
- Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 93)։
- Նյութեր Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994) հանրագիտարանից [20]։
- Հայաստանի գրողների միության անդամների ցանկ [21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արիս Արսենիի հայերեն և ռուսերեն կենսագրությունը wikideck.com կայքում
- ↑ Արիս Արսենիի կենսագրությունը в Энциклопедии фонда «Хайазг»
- ↑ Արիս Արսենիի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում
- ↑ Արիս Արսենիի կենսագրությունը grapaharan.org կայքում
- ↑ «Արիս Արսենիի կենսագրությունը avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-17-ին։ Վերցված է 2020-05-14
- ↑ Արիս Արսենիի կենսագրությունը Վիքիպեդիայի ռուսերեն տարբերակում
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան, «Հայկ. հանրագիտարան» հրատ., Ե., 2004 (էջ 397)
- ↑ «Ազատ Արցախ» թերթ, 8 մայիսի 2012 թ., էջ 6, սյուն 1, տող վերևից՝ 34
- ↑ «Ազատ Արցախ» թերթ, No 19 (30029), 20 փետրվարի 2018 թ., էջ 5, սյուն 2, տող վերևից՝ 17
- ↑ Արիս Արսենի, Ճաքած լռություն (բանաստեղծություններ)
- ↑ Արիս Արսենի, Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ (ակնարկ՝ նամակով և բանաստեղծություններով միահյուս)
- ↑ Արիս Արսենի, Ղողանջ հիշատակի (ակնարկ)
- ↑ Արիս Արսենի, Լռության րոպե (պոեմ)
- ↑ Արիս Արսենի, Ծովածաղկի աչքեր (բանաստեղծություններ)
- ↑ Արիս Արսենի, Չափածո և արձակ երգիծանք (բանաստեղծություններ, էպիգրամներ, ֆելիետոններ և երգիծապատումներ)
- ↑ Արիս Արսենի, Խիզախման ոգին (փաստավավերագրություն)
- ↑ 17,0 17,1 Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին (բանաստեղծություններ և պոեմներ)
- ↑ «Շարժման ակտիվիստները պարգևատրվում են նախագահականում (տեսանյութ)»։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-07-ին։ Վերցված է 2018-06-08
- ↑ Սոկրատ Խանյան, Մարտնչող գրականություն, 2012 (էջ 354-366
- ↑ Նյութեր Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994) հանրագիտարանից
- ↑ Հայաստանի գրողների միության անդամների ցանկ
- Հունիսի 10 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ լրագրողներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ մանկագիրներ
- Հայ երգիծաբաններ
- Հայ խմբագիրներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- Կոճողոտ գյուղում ծնվածներ
- Հայ ազատամարտիկներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով