Տիգրան Խրլոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խրլոպյան (այլ կիրառումներ)
Տիգրան Գևորգի Խրլոպյան
Ծնվել է1890 հոկտեմբերի 20
ԾննդավայրԱյնթապ
Մահացել էնոյեմբերի 22, 1968(1968-11-22) (տարիքը 78)
Մահվան վայրԲեյրութ
Ազգությունհայ
Մասնագիտությունխմբագիր
Աշխատանքհասարակական, մշակութային գործիչ
մանկավարժ
խմբագիր

Տիգրան Գևորգի Խրլոպյան (հոկտեմբերի 20, 1890, Այնթապ - նոյեմբերի 22, 1968, Բեյրութ), հասարակական, մշակութային գործիչ, մանկավարժ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, ապա՝ Թուրքիայի Կենտրոնական կոլեջում և Աթենքի համալսարանում (1923-1927)։ Ուսուցիչ և տնօրեն է եղել Այնթապի, Հալեպի, Գըրքխանի, Բեյրութի հայկական դպրոցներում։ Բեյրութում հիմնադրել է հայկական ուսուցչանոցը (1948), Հայկազյան քոլեջի հայագիտական ամբիոնը և մատենադարանը (1955, այժմ կրում է Խրլոպյանի անունը)։ Մասնակցել է Սովետական Հայաստանի հետ մշակութային կապի ընկերության, ներգաղթ կոմիտեի աշխատանքներին, եղել է Այնթապի և Հալեպի աշխատավորական երեկոյան և կիրակնօրյա լսարանների, ուսումնասիրաց ընկերության հիմնադիրներից։ Խմբագրել է «Նոր ավետաբեր» (Հալեպ, 1927-1934), «Ավետաբեր» (Բեյրութ, 1949-50) պարբերականները։ Հեղինակ է «Բարոյավեպեր» (1931, պատմվածքների ժողովածու), «Ոսկեմատյան» (հ. 1-2, 1950-1951) գործերի։ Թղթակցել է «ժողովրդի ձայն», «Զարթոնք», «Եփրատ», «Հայաստանի կոչնակ» թերթերին և «Սովետական մանկավարժ» պարբերականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tep-Mкртчян Л. Х., Apмяне в странах арабского Bocтока на современном этапе, M., 1965
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png