1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-1969 թվականներին՝ Բեյրութի հայկազյան քոլեջի հայագիտական ամբիոնի վարիչ։ 1974 թվականին հիմնադրել է Բուենոս Այրեսի էլ Սալվադոր համալսարանի հայագիտական դասընթացները։ 1975 թվականին ղեկավարել է ԱՄՆ-ի Ուեյն համալսարանի սլավոնագիտական ամբիոնի հայագիտական մասը։ 1977 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1979 թվականից՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ Ուսումնասիրել է հայ փիլիսոփայության պատմության և կիրառական սոցիոլոգիայի խնդիրները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 95)։