Մայքլ Արլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Արլեն
Time-magazine-cover-michael-arlen.jpg
Ծննդյան անունհայ․՝ Տիգրան Գույումճյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1895(1895-11-16)[1][2][3][4]
ԾննդավայրՌուսե, Բուլղարիա
Վախճանվել էհունիսի 23, 1956(1956-06-23)[1][2][3][4] (60 տարեկանում)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունակնարկագիր, գրող, դրամատուրգ և վիպասան
Լեզուանգլերեն[5] և հայերեն[5]
Ազգությունհայ
ԿրթությունՄալվերն քոլեջ և Էդինբուրգի համալսարան
Ստեղծագործական շրջան1916-1939
Ժանրերդրամա
ԱշխատավայրThe New Age
ԱմուսինԱտալանտա Մերկատի
ԶավակներՄայքլ Ջոն Արլեն
Վենեցիա Արլե
Michael Arlen Վիքիպահեստում

Մայքլ Արլեն (Տիգրան Սարգսի Գույումճյան, նոյեմբերի 16, 1895(1895-11-16)[1][2][3][4], Ռուսե, Բուլղարիա - հունիսի 23, 1956(1956-06-23)[1][2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), սփյուռքահայ անգլիագիր գրող։ Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Արլենը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 16–ին, Բուլղարիայի Ռուշչուկ (հիմա՝ Ռուսե) քաղաքում։ Նրա նախնիներն անեցիներ էին, որ գաղթել էին Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա։

1913 թվականին նա մեկնում է Լոնդոն և ուսանում բժշկություն։ 1922 թվականից ընդունում է բրիտանական քաղաքացիություն։

1941 թվականից նա բնակություն է հաստատում ԱՄՆ–ում, ուր տեղափոխվել էր ընտանիքը։ Վախճանվել է 1956 թ. հունիսի 23-ին, Նյու Յորքում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին լույս է տեսնում նրա «Կանաչ գլխարկը» վեպը, որը նրան բերում է համաշխարհային փառք։ Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով։ Վեպը նաև բեմադրվել է ու էկրանավորվել։

«Կանաչ գլխարկը» մի սիրո պատմություն է։ Սիրող երիտասարդները ժամանակի բարոյական կաշկանդումների պայմաններում ստիպված են լինում որոշ ժամանակով հեռանալ իրարից, բայց 11 տարի անց նրանք վերագտնում են իրար։ Վեպում պատկերված է Անգլիայի բարձրաշխարհիկ հանրության կյանքը։ Հերոսուհու բարոյական կերպարը երկար տարիներ չափանիշ էր արևմտյան երիտասարդության համար։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920)
  • «Կանաչ գլխարկը» վեպ (1924)
  • «Տղամարդիկ երկար չեն սիրում կանանց» վեպ (1931)
  • «Թռչող հոլանդացին» վեպ (1989)

շարունակելի

Կարդացեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]