Լևոն Վարդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Վարդան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1925(1925-10-14)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1997(1997-12-09) (72 տարեկանում)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող և պատմաբան
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Լևոն Վարդան Վիքիդարանում

Լևոն Վարդան (Լևոն Մովսեսի Պետիրեան), (14 հոկտեմբերի, 1925 թ., Հալեպ - 9 դեկտեմբերի, 1997), գրող, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Հալեպ քոլեջում։ Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի պատմության բաժանմունքը (1962)։ 1952 թվականից դասավանդել է Լիբանանի տարբեր դպրոցներում ու բուհերում։ Միաժամանակ աշխատակցել է սփյուռքահայ պարբերական մամուլին։ Հայոց ցեղասպանությանն են նվիրված «Հայկական Տասնհինգը և հայերու լքեալ գոյքերը» (1970), «Ժամանակագրութիւն հայկական Տասնհինգի, 1915—1923» (1975), «Թող թուրքը խօսի» (1975) աշխատությունները։ Գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական գործեր։ Լևոն Վարդանի գեղարվեստական ստեղծագործություններից հրատարակված են՝ «Գիրք Մենուասի» (1959), «Փիւնիկեան ափերուն վրայ» (1960), «Ինքներգութիւն» (1968), «Ի խորոց սրտի» (1982), «Հին հին բաներ» (1997) և «Մարդեր ճամբու մայթերէն» (1999), «Կրկին հեծութիւն» (1996) և «Վարուժնագիր» (2001) բանաստեղծական եւ արձակ գործերը։ Գրականագիտական երկերի շարքին են դասվում «Ֆրանսահայ արձակը» (1968) և «Մուշեղ Իշխան արձակագիրը» (1986) աշխատությունները։

Երկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդան Լեւոն «Գիրք Մենուասի», Պէյրութ, 1959:
  • Վարդան Լեւոն «Փիւնիկեան ափերուն վրայ», Պէյրութ, 1960:
  • Վարդան Լեւոն «Ֆրանսահայ արձակը», Պէյրութ, 1968:
  • Վարդան Լեւոն «Ինքներգութիւն», Պէյրութ, 1968:
  • Վարդան Լեւոն «Հայկական տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը», Պէյրութ, 1970, 344 էջ։
  • Վարդան Լեւոն «Թող թուրքը խօսի», Պէյրութ, 1975, 144 էջ։
  • Վարդան Լեւոն «Ժամանակագրութիւն հայկական տասնհինգին. 1915-1923», Պէյրութ, 1975, 312 էջ։
  • Վարդան Լեւոն «Ի խորոց սրտի», Պէյրութ, 1982:
  • Վարդան Լեւոն «Մուշեղ Իշխան արձակագիրը», Պէյրութ, 1986:
  • Վարդան Լեւոն «Կրկին հեծութիւն», Պէյրութ, 1996:
  • Վարդան Լեւոն «Հին հին բաներ», Պէյրութ, 1997:
  • Վարդան Լեւոն «Արեւմտահայութիւնը տնտեսական յարաբերութւններու ճամբուն վրայ», Պէյրութ, 1998, 255 էջ։
  • Վարդան Լեւոն «Հայկական տասնհինգը թրքական մատենագիտութեան եւ մամուլին մէջ եւ մենք», Պէյրութ, 1998, 257 էջ։
  • Վարդան Լեւոն «Մարդեր ճամբու մայթերէն», Պէյրութ, 1999:
  • Վարդան Լեւոն «Վարուժնագիր», Պէյրութ, 2001:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թ. ամուսնացել է Վեհանուշ Միլիտոնյանի հետ։ Ունեցել են մեկ որդի՝ Վարուժան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png