Աշրաֆիա
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
| ||
Աշրաֆիան (արաբ․՝ الأشرفية), Բեյրութի հնագույն քրիստոնեական շրջաններից մեկն է։ Գտնվում է Բեյրութի արևելյան մասում, ծովափի մոտ[1]։ Աշրաֆիային բնորոշ են ծուռումուռ փողոցները, փոքրիկ սրճարանները, բնակելի և գրասենյակային շքեղ շենքերը։ Այն համարվում է ներդրումների և զբոսաշրջության՝ լիբանանյան կենտրոններից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1930-ական թվականները Աշրաֆիան հիմնականում բաղկացած էր գյուղատնտեսական հողերից, որոնք դարեր շարունակ յոթ հույն ուղղափառ ընտանիքների սեփականությունն էին։ Նրանք ներկայացրել են Բեյրութի բարձր հասարակությունը՝ ունենալով մեծ տնտեսական ազդեցություն և հասարակական կշիռ։ Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատին ենթարկվող լիբանանյան կառավարությունը ստիպել է նրանց վաճառել իրենց հողերը ճանապարհների և մայրուղիների շինարարության համար։
Աշրաֆիայում են գտնվում Բեյրութի տեսարժան վայրերը՝ Սասինի հրապարակը, որ Լիբանանի մայրաքաղաքի քաղաքական, սոցիալական և կոմերցիոն հիմնական կենտրոններից մեկն է, Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու Մայր տաճարը[2], Սուրբ Մարոնի Մայր տաճարը, Աշրաֆյան աշտարակը, Յարեդ Բիլդինգը և այլն։
Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ռումբերով և հրթիռներով ոչնչացվել է Աշրաֆիայի ճարտարապետական ժառանգության զգալի մասը։ Չնայած պատերազմի ավարտին՝ պատմական ժառանգության ոչնչացումը շարունակվում է ժամանակակից բարձրակարգ շենքերի կառուցման նպատակով։ Քաղաքացիական պատերազմի տարիներին շրջանը համարվել է քրիստոնյաների գլխավոր հենակետերից մեկը Բեյրութում, այնտեղ տեղադրված են եղել մեծ թվով զինվորական ուժեր։

Աշրաֆիայի նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաշիր Ժմայել, Լիբանանի նախագահներից մեկը, որ սպանվել է Աշրաֆիայում Սիրիաական ուժերի կողմից։
- Ժպրան Թուեյնի, «Ան-Նահար» օրաթերթի նախկին խմբագիր և հրատարակող, որ սպանվել է սիրիական ուժերի կողմից։
- Նայլա Թուեյնի, «Ան-Նահար» օրաթերթի հրատարակող և խորհրդական ժողովի անդամ։
- [[Ջո Կուտեի], դերասան և բեմադրիչ։
- Նենսի Աջրամ, երգչուհի։
- Սամիր Ասաֆ, HSBC-ի գլոբալ բանկային ծառայությունների և շուկաների գծով գլխավոր գործադիր տնօրեն[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Abc մոլը Աշրաֆիայում
-
Ժամանակակից կառույց Աշրաֆիայում
-
«Հինը» և «Նորը» Աշրաֆիայում
-
Ֆրանս–լիբանանյան Գրանդ–լիցեյը Բեյրութի Աշրաֆիա շրջանում
-
Սասինի հրապարակը, Աշրաֆիայի սիրտը
-
Սուրբ Իոսիֆի համալսարանը Բեյրութում
-
MIM թանգարանի մուտքը և խանութը Սուրբ Իոսիֆի բեյրության համալսարանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ God has ninety-nine names By Judith Miller Page 246
- ↑ Православные храмы Бейрута.
- ↑ «Samir Assaf» (անգլերեն)։ 2020-08-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|