Saudi Aramco
Saudi Aramco | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1933 և նոյեմբերի 13, 1988[1] |
Վայր | Զահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Amin H. Al-Nasser? |
Արդյունաբերություն | նավթարդյունաբերություն, Նավթահանույթ և oil refining? |
Ընդհանուր ակտիվներ | ▲1 494 126 000 000 SR (դեկտեմբերի 31, 2019)[2] |
Հասույթ | ▼1 105 696 000 000 SR (2019) |
Աշխատողների թիվ | ▲79 000 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[2] |
Դուստր ընկերություններ | Saudi Aramco (United States)?, Johns Hopkins Aramco Healthcare?, Aramco Financial Services Company?[1], Motiva Enterprises?[1], Saudi Petroleum International?[1], Saudi Refining?[1], Vela International Marine?[1], Johns Hopkins Aramco Healthcare?[1], S-Oil?[1], Aramco Training Services Company?[1], Arlanxeo?[2] և SABIC?[3] |
Նախկին | Arabian Standard Oil Company? |
Սեփականատեր | Սաուդյան Արաբիա[2] |
Կայք | saudiaramco.com |
Բորսա | Tadawul?[4] |
Saudi Aramco Վիքիպահեստում |
Saudi Aramco (արաբ․՝ أرامكو السعودية ʾArāmkō al-Saʿūdiyyah), ամբողջական անվանումը՝ Saudi Arabian Oil Company (նախկինում՝ Arabian-American Oil Company, Արաբա-ամերիկյան նավթային ընկերություն[5]), Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը։ Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունը նավթի արդյունահանման ցուցանիշով և նավթային պաշարների մեծությամբ։ Ըստ Financial Times պարբերականի՝ 2006 թվականին աշխարհի խոշորագույն ընկերությունն է բիզնեսի արժեքով (781 մլրդ դոլար)[6]։ 2018 թվականին Saudi Aramco ընկերությունը աշխարհում ռեկորդային շահույթ է ստացել՝ 111 մլրդ դոլար է, իսկ ընդհանուր հասույթի դեպքում՝ 355,9 մլրդ դոլար[7]։
Կենտրոնակայանը գտնվում է Դահրանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1933 թվականին՝ որպես ամերիկյան Standard Oil of California նավթային ընկերության հետ Սաուդյան Արաբիայի կառավարության կոնցեսիոն համաձայնագրի արդյունք։ Ընկերության նկատմամբ կառավարության լիակատար վերահսկողությունը ձեռք է բերվել 1980 թվականին նրա բաժնետոմսերի աստիճանական հետգնման միջոցով։ 1988 թվականի նոյեմբերին ընկերությունը փոխել է իր անվանումը Arabian American Oil Company-ից Saudi Arabian Oil Company-ի (կամ Saudi Aramco)՝ ժամանակակից անվանմամբ։
2012 թվականին ընկերության սերվերները ենթարկվել են հաքերային հարձակման, որի արդյունքում ընկերության սերվերները, որոնք ապահովում են այդ թվում Սաուդյան Արաբիայի բնակչության զգալի մասի ինտերնետ հասանելիությունը, մեկ շաբաթից ավելի ժամկետով անջատվել են[8]։
2016 թվականի սկզբին ընկերությունը հայտարարել էր IPO ընթացակարգով ընկերության մի մասի հնարավոր մասնավորեցման պլանների մասին, ինչը, տարբեր գնահատականներով, թույլ կտար նրան դառնալ կապիտալիզացիայի գծով աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ առաջ անցնելով ամերիկյան Apple-ից։ Ընկերության մոտավոր արժեքը, նավթի անկախ վերլուծաբան Մոհամեդ Ալ Սաբբանի կարծիքով, որը նախկինում աշխատել է որպես Նավթի Սաուդյան նախարարության ավագ խորհրդական, կազմում է 10 տրլն ԱՄՆ դոլար[9]։
2018 թվականին Սաուդյան Արաբիայում գազի և նավթի արդյունահանման Saudi Aramco-ի անժամկետ իրավունքները սահմանափակվել են 40 տարով[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.rns-pdf.londonstockexchange.com/rns/6727U_1-2019-4-1.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 годовой отчёт — 2020.
- ↑ Saudi Aramco extends payment plan as it closes $69bn Sabic deal — Financial Times.
- ↑ Company Details — Tadawul.
- ↑ Арабско-Американская нефтяная компания // Современный толковый словарь, БСЭ. 2003
- ↑ Михаил Оверченко, Анна Щербакова. Тайное богатство // Ведомости, № 238 (1765), 18 декабря 2006 Archived 2007-03-23 at the Wayback Machine.
- ↑ «Saudi Aramco стала самой прибыльной компанией в мире» (ռուսերեն)։ Коммерсантъ։ 2019-04-01։ Վերցված է 2019-04-03
- ↑ «News»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2012-08-25
- ↑ Крупнейшую в мире саудовскую нефтяную компанию оценили в $10 трлн :: Бизнес :: РБК
- ↑ «Saudi Aramco лишилась бессрочной монополии на добычу аравийской нефти»։ Российская газета (ռուսերեն)։ 2018-08-28։ Վերցված է 2018-08-28