Բո (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բո
Bo official portrait.jpg
Տեսակինդիվիդուալ կենդանի, United States presidential pet?, ծառայողական շուն և castrated creature?
Սեռարու
Ծնվել էհոկտեմբերի 9, 2008(2008-10-09)
Սատկել էմայիսի 8, 2021(2021-05-08)[1] (12 տարեկան)
ՏերԲարաք Օբամայի ընտանիք
Commons-logo.svg Bo (dog) Վիքիպահեստում

Բո (անգլ.՝ Bo, հոկտեմբերի 9, 2008(2008-10-09) - մայիսի 8, 2021(2021-05-08)[1]), Օբամաների ընտանիքի շունը[2]։ Բոն պորտուգալական ջրային ցեղատեսակին պատկանող որձ շուն է[2]։ Նախագահի ընտանիքը շանը նվեր է ստացել նրանից հետո, երբ նրանք որոշում են կայացրել իրենց ապագա ընտանի կենդանու ցեղատեսակի հարցում[3]։ Նրանց ընտրության վրա ազդել է իրենց աղջկա՝ Մալի Օբամայի ալերգիան, որի համար ընտանիքը պետք է շուն ընտրեր ոչ ալերգիկ ցեղատեսակից։ Սպիտակ տանը Բոյին անվանում են ԱՄՆ-ի առաջին շուն` «Առաջին տիկին» տերմինի նմանությամբ[2][4][5]։

Ցեղատեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական ջրային շները հանդիսանում են քիչ հանդիպող ցեղատեսակ։ 2009 թվականին ցեղատեսակից 48 ներկայացուցիչներ ներկայացվել են բրիտանական խոշորագույն «Քրաֆթ» ցուցահանդեսին[6]։ Այդ ցեղատեսակի մասին տեղեկագրքի հեղինակը՝ Քիթի Բրաունդը, գրել է, որ Հյուսիսային Ամերիկայում հաշվվել է ավելի քան 50 000 պորտուգալական ջրային շներ[7]։ Կարծում են, որ պորտուգալական ջրային շները ոչ ալերգիկ են, բացի այդ, գիտական հիմնավորումների համաձայն, մյուս ցեղատեսակների համեմատ ավելի ոչ ալերգիկ է[8]։

Ծագումնաբանություն և բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյին բուծել են Արթ և Մարթա Սթերները Տեխասի նահանգից։ Շներից մեկը պատկանել է նաև սենատոր Թեդ Քենեդուն[9][10]։

Բոյին ձեռք է բերել գնորդ, որի անունը չի հայտարարվում, բայց ի վերջո հետ է վերադարձնում նրան։ Դա տեղի է ունեցել պայմանագրի պայմանով, որը կնքվել էր գնման ժամանակ, որով նոր տերը պարտավորվում էր հետ վերադարձնել կենդանուն, եթե շան հետ հարաբերությունները չստացվեն։ 2009 թվականի հունվարի 5-ից Բոյով սկսում է զբաղվել մարզիչ Դոն Սիլվեյը։

Բո և Օբամայի ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոն Սպիտակ Տուն ժամանելու ժամանակ
Բոն Օբամա ընտանիքի հետ

Ընտրություններից հետո առաջին պրես-կոնֆերենսիայի ժամանակ նախագահ Բարաք Օբամային տրվել է հարց, թե իր ընտանիքի համար, ինչ կենդանու է նախապատվություն տալիս։ Նախագահը պատասխանել է, որ ցանկանում է շուն վերցնել ապաստարանից՝ ավելացնելով, որ ապաստարանի շների մեծամասնությունը «նույն կերպ ազնվական չեն, ինչպես ինքը»[11]։ Օբաման հայտնել է, որ կարևոր է գտնել ոչ ալերգետիկ ցեղատեսակի շուն՝ աղջկա ալերգիայի պատճառով[11].:

Ավելի ուշ Օբաման տեղեկացրել է, որ իրենց ընտրությունը կանգնել է լաբրադուդլի (լաբրադոր-ռետրիվերի և պուսելի խառնուրդ) և պորտուգալական ջրային շների վրա[12]։ 2009 թվականի ապրիլի 12-ին մամուլը հայտարարել է, որ Օբամայի ընտանիքը ստացել է նվեր 6 ամսական շնիկ պատգամավոր Քենեդուց[9][13]։ Ապրիլի 14-ին, երբ Բոն պաշտոնապես դարձել է Օբամաների ընտանիքի անդամ, արվել է պաշտոնական լուսանկար, որի ետնամասում Սպիտակ տունն է[14]։ Պրես-կոնֆերենսիայի ժամանակ Օբամային հարցրել են, Բոյին թու՞յլ է տալու մտնել Օվալաձև աշխատասենյակ, նա պատասխանել է՝ իհարկե այո[14]։ Նաև նա մեջբերել է Հարրի Թրումենի խոսքերը. «Եթե Դուք ցանկանում եք ընկեր ունենալ Վաշինգտոնում, ապա շուն պահեք»[14]։

Փաստեր կենսագրությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան շների գրանցման գրքում Բոյի պաշտոնական անունը Ամիգոյի նոր հույս (Amigo’s New Hope) է[15]։ Առաջին տերը նրան անվանել է Չառլի[16]։ Շնիկը իր նոր անունը ստացել է նախագահ Օբամայի դստրերի՝ Մալիայի և Սաշայի կողմից, այդպիսի անուն ունի նաև նրանց բարեկամների կատուն, նաև տրվել է երգիչ Բո Դիդլի պատվին[17]։

2009 թվականի հունիսին Սպիտակ տունը թողարկել է մի կողմը Բոյի լուսանկարով բեյսբոլի քարտ, իսկ մյուս կողմում կենդանու կատակային նվաճումների վիճակագրություն։ Հակառակ կողմի տեղեկատվությունը ներառում է այնպիսի փաստեր, ինչպիսիք են Բոյի սիրելի ուտելիքը՝ լոլիկը, այն, որ Բոն դեռ չգիտի ինչպես լողանալ և այլն։ Քարտի կրկնօրինակը կարող եք ստանալ, եթե ուղղարկեք խնդրանք-նամակ և ծրարի հետադարձ հասցեով ու դրոշմակնիքներով[18][19][20]։

Բանավեճեր մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Բարաք Օբամայի ընտանիքը շեշտել է, որ նրանց շունը լինելու է ապաստարանից, բայց արդյունքում Բոն վերցվել է գործարանատիրոջից, որից հետո մամուլը սկսել է քննադատել նախագահին[21]։ 2008 թվականի ամռանը կենդանիների պաշտպանության կազմակերպությունը հավաքել է 50.000 խնդրագիր բաժանորդագրություն, որտեղ եղել է խնդրանք Օբամայի ընտանիքին վերցնել կենդանի ապաստարանից[22]։

Բոն ընդունվել է որպես նվեր, սակայն Օբամայի ընտանիքը պարտավորվել է նվիրաբերել բարեգործական ֆոնդին ապաստարանում ապրող կենդանիներին աջակցելու համար[23]։

Այնուամենայնիվ, որոշ բարեգործական կազմակերպություններ քննադատաբար են արտահայտվել Բարաք Օբամայի քայլի վերաբերյալ և հրաժարվել են ապաստարանից շուն վերցնել[22][24]։

Բոն ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

The Washington Post թերթը հնարավորություն է ունեցել, որտեղ ասվել է, որ «Բոն գրավիչ տղա է։ Նա հարմար է Սպիտակ տան պաշտոնական իրադարձություններին՝ սև գույնի, սպիտակ կուրծք, թաթեր և փոքրիկ մորուք»[25]։

Ակնկալելով, որ ցեղատեսակը կտրուկ հայտնի կդառնա, ԱՄՆ-ի պորտուգալական ջրային շների ակումբի գործարանատերն արել է հայտարարություն, որտեղ նա դիմել է այն մարդկանց, որոնք ցանկանում են գնել այս ցեղատեսակից։ Մասնագետները զգուշացրել են, որ այս ցեղատեսակը հարմար է միայն կյանքի որոշակի ռիթմ ունեցող մարդկանց համար և չի հանդուրժում միայնակությունը[26]։

Միանգամից, երբ Բոն դարձել է Օբամա ընտանիքի անդամ, նրա մասին հեռարձակվել է չորս մանկական գիրք և սկսել են թավշե խաղալիքների վաճառք[27][28][29]։

2009 թվականի հուլիսի 17-ին լրագրող Բեն Գրինմանը The New York Times ամսագրում գրել է առաջին 100 օրերը Սպիտակ տանը Բոյի աչքերով[30]։

2010 թվականի մարտի 16-ին հրապարակվել է «Կյանքը մարդկանցից հետո» հեռուստահաղորդումը, որտեղ հեղինակները ներկայացրել են, ինչպիսին կլինի Բոյի կյանքը մարդկանց անհետանալուց հետո[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Pasquini M. Michelle and Barack Obama Mourn the Death of Beloved Dog Bo: He 'Was a Constant, Comforting Presence' // PeopleMeredith Corporation, 2021. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  2. 2,0 2,1 2,2 «The White House - Blog Post - Meet Bo, the First Dog»։ Whitehouse.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2009-08-10 
  3. «World | Americas | Obama family 'picks first puppy'»։ BBC News։ 2009-04-12։ Վերցված է 2009-04-26 
  4. Dave By (2009-04-20)։ «Vigilant press spots Bo, the first dog, out for a walk | csmonitor.com»։ Features.csmonitor.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-23-ին։ Վերցված է 2009-04-26 
  5. Cooper Helen (April 12, 2009)։ «One Obama Search Ends With a Puppy Named Bo»։ The New York Times։ Վերցված է April 18, 2009։ «Other Web sites, which have been tracking the saga of the selection of the first dog, were in a frenzy over the weekend.» 
  6. «PORTUGUESE WATER DOG»։ Crufts։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2015-05-01 
  7. Ryan Denise (2009-04-15)։ «U.S. first family puts Portuguese water dog on the map»։ .canada.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2015-05-01 
  8. «Hypoallergenic Dogs»։ vetinfo.com։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2015-05-01 
  9. 9,0 9,1 Theimer Sharon։ «PROMISES, PROMISES: Is Obama dog a rescue or not?»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2009-04-26 
  10. Sung Helena (2009-04-13)։ «Bo Obama, Portuguese Water Dog, First Pup? His breeder tells his backstory»։ examiner.com։ Վերցված է 2009-04-13 
  11. 11,0 11,1 Rhee Foon (2008-11-10)։ «Chewing over Obama's 'mutt' reference - 2008 Presidential Campaign Blog - Political Intelligence»։ Boston.com։ Վերցված է 2009-04-26 
  12. Weiner Rachel (2009-01-13)։ «Obama: Finding Puppy "Tougher Than Finding A Commerce Secretary" (VIDEO)»։ Huffingtonpost.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2009-04-26 
  13. Roig-Franzia Manuel (2009-04-12)։ «The First Puppy Makes a Big Splash»։ washingtonpost.com։ Վերցված է 2009-04-26 
  14. 14,0 14,1 14,2 Theimer Sharon։ «First dog Bo makes himself at home»։ Washington Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2009-04-26 
  15. Saul Michael (2009-04-12)։ «First photos of First Dog: Obamas meet Bo, their new Portuguese Water Dog»։ New York Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-14-ին։ Վերցված է 2009-04-13 
  16. St. Clair Stacy (2009-04-13)։ «Obamas' dog: Meet Bo, the Portuguese water dog»։ Chicago Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-15-ին։ Վերցված է 2009-04-13 
  17. «The First Puppy Makes a Big Splash»։ PopWatch Blog։ 2009-04-12։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-15-ին։ Վերցված է 2009-10-19 
  18. Iovino Jim։ «First Dog Bo's Portrait Out as Baseball Card»։ NBC Washington։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2009-08-10 
  19. Lee Jess։ «The White House - Blog Post - Bo: The Portrait, the Baseball Card»։ Whitehouse.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2009-08-10 
  20. Conolly Katie։ «The Gaggle : Official Portrait of First Dog Bo Released»։ Blog.newsweek.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2009-08-10 
  21. Greene Nick (2009-04-15)։ «Obamas criticised for breaking promise of adopting dog from shelter»։ London: Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-17-ին։ Վերցված է 2009-04-26 
  22. 22,0 22,1 Goldston Linda (2008-11-05)։ «Obama family will adopt, rather than buy, a dog»։ Current.com։ Վերցված է 2009-10-19  (չաշխատող հղում)
  23. «Obama puppy: Portugese water dog Bo is Obama puppy»։ baltimoresun.com։ 2009-04-13։ Վերցված է 2009-04-26  (չաշխատող հղում)
  24. «Second-Chance Dog Heads to the White House»։ Humane Society of the United States։ 2009-04-12։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-15-ին։ Վերցված է 2009-10-19 
  25. «Obama Dog Bo Diddley Obama Puppy First Dog Photos Video at The Insider»։ Theinsider.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2009-08-10 
  26. «Obama Family’s Choice for “First Dog” Prompts PWDCA to Remind Public About Responsible Breeding and Dog Ownership»։ The Portuguese Water Dog Club of America, Inc։ 2009-04-13։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2009-10-19 
  27. Irvine Chris (2009-04-16)։ «Bo Obama to star in children's book»։ London: Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-20-ին։ Վերցված է 2009-04-26 
  28. Kondo Koji (April 2009)։ Bo Obama: First Dog of the United States of America (English)։ CreateSpace։ ISBN 1442156449 
  29. Lewis J. Patrick; Beth Zappitello, Tim Bowers (April 2009)։ First Dog (English)։ Sleeping Bear Press։ ISBN 1585364673 
  30. Greenman Ben (2009-07-16)։ «The First Hundred (Dog) Days»։ NYTimes.com։ Վերցված է 2009-10-19 
  31. «Take Me To Your Leader»։ History։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2010-03-25։ «The President's dog must learn the ways of the wild.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]