Crufts

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Crufts
ՏիպՇների ցուցահանդես
Հիմնադրված1891 թվական
ՀիմնադիրներՉառլզ Քրաֆթ
The Kennel Club
ՏեղագրությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Բիրգինհեմ
գործունեության որլորտՇնաբուծություն
Ապրանքներ և ծառայություններ շների համար
Կարգախոս«Տոն երջանիկ և առողջ շների համար»
Կայքcrufts.org.uk

Crufts («Քրաֆթ»[1], «Քրաֆթս»[2]), կինոլոգիական միջոցառում, որն ամեն տարի անցկացվում է Բիրմինգեմի ազգային ցուցադրական կենտրոնում մարտի սկզբին 4 օր տևողությամբ։ Միջոցառման կազմակերպիչն անգլիական «Քենել ակումբն» է։

Քրաֆթի կենտրոնական միջոցառումը ամենահեղինակավորներից է Westminster Dog Show-ի հետ համատեղ և շների ամենամեծ ցուցադրությունն է։ «Քրաֆթի» շրջանակներում տեղի են ունենում կինոլոգիական սպորտի տարբեր տեսակների մրցույթներ, ինչպես նաև ընդարձակ միջոցառումներ զտարյուն ցեղատեսակների, շների հետ պատասխանատու մոտեցում ցուցաբերելու և շների օգտակար գործունեության մասսայականացում։ Կենդանիների և նրանց տերերի համար ապրանքները ցուցադրված են ապրանքաշուկայում։

Ցուցադրության և մրցույթներին ամեն տարի մասնակցում են մոտ 25 հազար շներ և 150 հազար հանդիսատեսներ։ Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները հովանավորում են Քրաֆթը իր հիմնադրման օրվանից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Քրաֆթը
Cruft’s, 1891 год. ցուցադրական արկղեր
Cruft’s, 1907 թվական, մրցավարություն ցեղական ռինգում

Ցուցադրման հիմնադիրը եղել է անգլիացի մենեջեր Չարլզ Քրաֆթը (անգլ.՝ Charles Alfred Cruft, 1852, հունիսի 28-1938, սեպտեմբերի 10)։ Քրաֆթը ծնվել է ոսկերչի ընտանիքում և երբեք հատուկ ուշադրություն չի ցուցաբերել շների նկատմամբ։ Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես մանր գործերի սպասավոր, իսկ հետո` որպես առևտրային գործակալ՝ շների գալետներ արտադրող ընկերության կազմում։ Մի քանի տարի անց Չարլզը դարձել է մենեջեր և որպես ընկերության ներկայացուցիչ` հրավիրվել է 1878 թվականին Փարիզ` մասնակցելու Համաշխարհային ցուցահանդեսին և ցեղական շների համար շոու կազմակերպելու։ Հետագա տարիներին Քրաֆթին հրավիրեցին Եվրոպայի շների այլ ցուցադրություններին։

1886 թվականին Քրաֆթը տերիերների ցուցադրություն է կազմակերպել Լոնդոնում և ղեկավարել այն վերջին տարիներին[3]։ 1891 թվականին Քրաֆթը հայտարարեց The Great Cruft’s Dog Show-ի մասին։ Ցուցադրության անցկացման վայրը դարձավ Թագավորական հողագործական սրահը (անգլ.՝ Royal Agricultural Hall) Իսլինգթոնում։ Հասարակությանը խոստացան նախկինում չտեսնված, ամենալավ, աշխարհի բոլոր ծայրերից շների ամենամեծ հավաքը։ Հենց հսկայական գովազդների շնորհիվ շոուն մեծ հաջողություն ունեցավ։

Առաջին ցուցադրության ժամանակ ընդունվել են 2437 հայտեր, որոնցից շատերը` նույնիսկ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Շների փաստացի քանակը ավելի քիչ էր` մոտ երկու հազար։ Ըստ Անգլիայում ընդունված կարգերի` շունը կարող է գրանցված լինել մի քանի կարգերում։ Մասնակցեցին 36 ցեղատեսակների շներ։ The Standard-ը գրել է, որ Քրաֆթի շոուն գերազանցեց անցած բոլոր ցուցադրությունները, The Daily Telegraph-ը նշել է, ցուցադրության աննախադեպ մասշտաբը[4]։ Ցուցադրությունը հայտնի, սպասելի միջոցառում դարձավ և էլ ավելի շատ մասնակիցներ և հանդիսատեսներ գրավեց։

1914 թվականին Քրաֆթի ցուցադրությունը դարձավ ամենամեծն աշխարհում[5]։ 1918-1920 թվականներին Քրաֆթի ցուցադրությունը չէր անցկացվում Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։ Քրաֆթի նվիրական նպատակը ցուցադրության հայտերը 10 հազարի հասցնելն էր։ 1936 թվականին՝ 50-ամյակի նշումից 5 տարի առաջ, Քրաֆթը պլանավորում էր իր ցուցադրության ոսկե տարեդարձը։ Քրաֆթի շոուի ոսկե տարեդարձը կարգախոսով գովազդային թիմը թույլատրել էր հավաքել 10650 հայտ։ 1938 թվականին Չարլզ Քրաֆթը մահացավ։ Բիզնեսի ղեկավարությունը փոխանցվեց նրա կնոջը` Էմմա Քրաֆթին, սակայն շուտով նա վաճառեց բոլոր իրավունքները անգլիական Քենել-ակումբին[4] շատ չնչին գումարով` 4 հազար ֆունտ։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Անգլիայում չէին անցկացվում շների մեծ ցուցադրություններ։ Քրաֆթը վերածնունդ ապրեց 1948 թվականին։ Իսլինգթոնի հողագործական տաղավարը քանդվեց պայթուցիկներով, իսկ ցուցադրությունը տեղափոխվեց Օլիմպիա` Լոնդոնի ամենամեծ փակ սրահ։ Վերածնված «Քրաֆթը» խանդավառությամբ ընդունվեց մասնակիցների և հասարակության կողմից, առաջին հետպատերազմյա ցուցահանդեսի ժամանակ մասնակցություն ունեցան շների 84 ցեղատեսակներ։ Արդեն 1950 թվականին շների քանակը հասավ ռեկորդային թվի` 5700, իսկ հայտերի քանակը հասավ 12 հազարի։

1974 թվականին Քենել-ակումբը անցկացրեց վերաբրենդավորում ցուցադրությունների համար. ավանդական կարմիր և դեղին գույները փոխարինվեցին կանաչի մեղմ երանգներով, լոգոտիպից հեռացվեց ապաթարցը, և ցուցադրությունը ձեռք բերեց նոր անվանում` Crufts:

1979 թվականին շոուն տեղափոխվեց Earls Court կենտրոն։

Crufts-ը` ազգային տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ տասնամյակների ընթացքում «Քրաֆթը» դարձավ իսկական ազգային ավանդույթ, որը մեծ հայտնիություն էր վայելում։ Դեռևս մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Ջոն Գոլսուորսին իր Ֆորսայթների պատմությունը ստեղծագործության մեջ Քրաֆթի շոուն ներառել է այն տեսարժան վայրերի մեջ, որոնց համար արժեր այցելել Անգլիա։

Իր 120-ամյա պատմության մեջ` 1918-1920 և 1942-1947 թվականների համաշխարհային պատերազմների դադարների բացառությամբ, ցուցադրությունը չեղարկվել է միայն մեկ անգամ` 1952 թվականին՝ էլեկտրիկների գործադուլի պատճառով։ Երկու անգամ ցուցադրության անցկացումը հարցականի տակ է դրվել. առաջին անգամ 1950 թվականին Ջորջ V-ի մահվան պատճառով և 2001 թվականին դաբաղի համաճարակի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Выставка собак Crufts Dog Show 2013». loveopium. 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  2. «Крафтс-2013: победил малый вандейский бассет-гриффон». Super Cool Pics. 2013 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  3. Obituary: Mr. Charles Cruft, Founder Of The Dog Show(անգլ.) // The Times : газета. — 1938. — В. 12 September 1938. — № 48097. — С. 14.
  4. 4,0 4,1 «History of Crufts» (անգլերեն). Crufts. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  5. Cruft, Dog-Lover(անգլ.) // The Montreal Gazette : газета. — 1938. — В. 24 October.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]