Անկարգություններ Ֆերգյուսոնում

Անկարգություններ Ֆերգյուսոնում (անգլ.՝ Ferguson unrest), 2014 թվականի օգոստոսի 9-ին սկսած ցույցեր և անկարգություններ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում։
Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատճառ է հանդիսացել 18-ամյա անզեն սևամորթի՝ Մայքլ Բրաունի սպանությունը։ Նրան գնդակահարել է 28-ամյա սպիտակամորթ ոստիկան Դարել Ուիլսոնը ձերբակալության փորձի ժամանակ։ Ցուցարարների մեծամասնությունը քաղաքի աֆրոամերիկյան համայնքից էին։ Անկարգությունները սկսեցին Թվիթթերում և սոցիալական այլ ցանցերում հայտնված այն հայտարարությունից, թե Բրաունը սպանվել է չնայած ձեռքերը վեր բարձրացրած լինելուն։ Կարծիք էր հայտնվել, թե սպանությունը կատարվել է ռասայական հողի վրա[1]։
Ցույցեր և անկարգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրքերը մի քանի օրից հանդարտվել էին, բայց 2014 թվականի նոյեմբերի 24-ից հետո, երբ դատարանը հրաժարվեց Դարել Ուիլսոնին մեղադրանք առաջադրել ապացույցների բացակայության պատճառով, սկսվեց անկարկությունների նոր ալիք։ Այս անգամ բողոքի ցույցեր անցան նաև ԱՄՆ այլ քաղաքներում։ Ցուցարարներից մոտ 200 հոգի ձերբակալվել է[2][3]։ Խաղաղ ցույցերի հետ մեկտեղ տեղի են ունեցել խանութների թալան, շենքերի և օբյեկտների հրդեհում։ Կառավարությունը ստիպված պարետային ժամ է մտցրել և ներգրավել զինվորական միավորումներ[4][5][6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Անկարգություններ Ֆերգյուսոնում (ռուս.)
- ↑ Keating Dan, Rivero Cristina, Tan Shelly (մայիսի 21, 2013)։ «A breakdown of the arrests in Ferguson»։ Վաշինգտոն Փոստ։ Վերցված է օգոստոսի 22, 2014 (անգլ.)
- ↑ Staff Reports։ «More than 50 arrested at Ferguson police station on 'Moral Monday,' other events elsewhere»։ stltoday.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-10-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2014 (անգլ.)
- ↑ Gibbons-Neff Thomas (օգոստոսի 14, 2014)։ «Military veterans see deeply flawed police response in Ferguson»։ Վաշինգտոն Փոստ։ Վերցված է օգոստոսի 24, 2014
- ↑ Alcindor Yamiche, Bello Marisol (օգոստոսի 19, 2014)։ «Police in Ferguson ignite debate about military tactics»։ USA Today։ Վերցված է օգոստոսի 23, 2014
- ↑ Davey, Monica, and Julie Bosman (նոյեմբերի 24, 2014)։ «Protests Flare After Ferguson Police Officer Is Not Indicted»։ Նյու Յորք Թայմս
- ↑ Ավելի քան 2000 զինվորական ուղարկվել են Ֆերգյուսոն (ռուս.)