Ջեֆերսոն Դևիս
Ջեֆերսոն Դևիս | |
---|---|
անգլ.՝ Jefferson Davis | |
հունիսի 3, 1808[1][2][3][…] - դեկտեմբերի 6, 1889[2][4][3][…] (81 տարեկան) | |
Ծննդավայր | Ֆեյրվյու, Քրիստիան շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
Մահվան վայր | Օռլեան շրջան, Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ[5][6][7] |
Գերեզման | Հոլիվուդյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Ամերիկայի համադաշնային նահանգներ և ԱՄՆ |
Զորատեսակ | ԱՄՆ բանակ |
Կոչում | major general?[8] և գնդապետ[9] |
Մարտեր/ պատերազմներ | Ամերիկա-մեքսիկական պատերազմ, Black Hawk War? և Ամերիկայի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | ԱՄՆ Ռազմական ակադեմիա (1828), Jefferson College? և Տրանսիլվանիայի համալսարան |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ջեֆերսոն Ֆինիս Դևիս (անգլ.՝ Jefferson Finis Davis, հունիսի 3, 1808[1][2][3][…], Ֆեյրվյու, Քրիստիան շրջան, Կենտուկի, ԱՄՆ - դեկտեմբերի 6, 1889[2][4][3][…], Օռլեան շրջան, Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ[5][6][7]), ամերիկյան ռազմական և քաղաքական գործիչ, Ամերիկայի Համադաշնային Նահանգների առաջին և միակ նախագահը Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կենտուկի նահանգում, ֆերմերի ընտանիքում և մեծացել է Միսսիսիպիում և Լուիզիանայում եղբոր բամբակի պլանտացիաներում։ Ավարտել է Վեստ Փոյնթում գտնվող ԱՄՆ Ռազմական ակադեմիան, վեց տարի ծառայել է բանակում լեյտենանտի կոչումով, ավելի ուշ վերադարձել է այնտեղ որպես կամավոր Ամերիկա-մեքսիկական պատերազմին մասնակցելու համար, որտեղ նա գնդի հրամանատարն էր։ Նա եղել է ռազմական նախարար Փիրս Ֆրանկլին նախագահի օրոք, ինչպես նաև եղել է սենատոր Միսսիսիպի նահանգի կողմից։
Դևիսը, ով բամբակի խոշոր պլանտացիայի սեփականատեր էր և ուներ մեծ թվով ստրուկներ, լավ հայտնի էր, որպես ստրկության կողմնակից։ Նա հանդես էր գալիս անջատողականության դեմ, սակայն աջակցում էր ինքնիշխան նահանգների գաղափարին։ 1861 թվականի փետրվարի 18-ին Դևիսը ստանձնել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների նախագահի պաշտոնը և զբաղեցրել է այն Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընդհուպ մինչև իր ձերբակալությունը՝ 1865 թվականի մայիսի 10-ը։ Նա մեղադրվել է պետական դավաճանության մեջ, սակայն այդպես էլ չի կանգնել դատարանի առջև և երկու տարի անց ազատ է արձակվել։
Սեփական վերահսկողության տակ վերցնելով Կոնֆեդերացիայի ռազմական ծրագրերը, Դևիսը չկարողացավ հաղթել առավել մարդաշատ և արդյունաբերական զարգացած Հյուսիսային նահանգների միությունը։ Նրա դիվանագիտական ջանքերը չեն ճանաչվել այլ երկրներում։ Նա շատ քիչ ուշադրություն էր դարձնում Կոնֆեդերացիայի թուլացող տնտեսությանը, կառավարությունը ավելի և ավելի մեծ քանակությամբ թղթադրամ էր տպագրում ռազմական ծախսերը ծածկելու համար, ինչը արդյունքում հանգեցրեց չվերահսկվող գնաճի և Կոնֆեդերացիայի դոլարի դևալվացիայի։ Բազմաթիվ պատմաբաններ կարծում են, որ Դևիս Ջեֆերսոնի անձնական թերությունները կարևոր դեր խաղացին Կոնֆեդերացիայի ճակատագրում։ Մանրուքների վրա մշտական ուշադրությունը, լիազորությունները փոխանցելու անպատրաստակամությունը, նահանգապետերի հետ վեճերը, քաղաքացիական գործերի անտեսումն հօգուտ ռազմական գործերի, հասարակական կարծիքին դիմադրությունը դրա դեմ էին աշխատում։ Պատմաբանները համաձայնության են գալիս նրանում, որ պատերազմը վարելու արդյունավետությամբ Դևիսը շատ էր զիջում իր մրցակից Աբրահամ Լինքոլնին։
Դևիսը՝ Տասնչորսերորդ ուղղման հիման վրա պատերազմից հետո զրկվելով պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, հետագայում կյանքը վարում էր որպես մասնավոր անձ։ 1881 թվականին նա ավարտեց իր «Կոնֆեդերացիայի կառավարության վերելքն ու անկումը» վերնագրով հուշագիրը։ 1880-ական թվականների վերջին սկսեց աջակցել հաշտեցմանը և կոչ էր անում հարավի բնակիչներին ավելի հավատարիմ լինել դաշնային կառավարությանը։ Մահացել է 1889 թվականի դեկտեմբերի 6-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://jeffersondavis.rice.edu/Genealogy.aspx
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Escott P. D. Davis, Jefferson (03 June 1808?–06 December 1889), president of the Confederate States of America and U.S. senator // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0400300
- ↑ 5,0 5,1 5,2 Дэвис Джефферсон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.bbc.co.uk/blogs/wales/posts/welsh_presidents_of_the_usa
- ↑ 7,0 7,1 7,2 House Divided: The Civil War Research Engine at Dickinson College
- ↑ Civil War — Rice University.
- ↑ Mexican War and Senate (1846-52) — Rice University.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆերսոն Դևիս» հոդվածին։ |
|
- Հունիսի 3 ծնունդներ
- 1808 ծնունդներ
- Դեկտեմբերի 6 մահեր
- 1889 մահեր
- ԱՄՆ-ում ծնվածներ
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի գրողներ
- 19-րդ դարի ամերիկացիներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- ԱՄՆ-ի նախագահներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Չճանաչված երկրների ղեկավարներ
- Ռայսի համալսարանի շրջանավարտներ