Զանգվածային սպանություն Օրորա քաղաքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային սպանություն Օրորա քաղաքում
Տեսակզանգվածային կրակոցներ և զանգվածային սպանություն
Երկիր ԱՄՆ
ՏեղադրանքԱվրորա, Century Aurora & XD? և Կոլորադո
Տարեթիվհուլիսի 20, 2012
ԶենքAR-15 style rifle?[1]
Զոհվածներ12 մարդ
Վիրավորներ70
Ահաբեկիչների քանակ1
 Aurora shooting Վիքիպահեստում

Զանգվածային սպանություն Օրորա քաղաքում, 2012 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած իրադարձություն, տեղի ժամանակով ժամը 0:39-ի սահմաններում, Օրորա առևտրի կենտրոնի Century Aurora 16 Movie Theater կինոթատրոնի դահլիճում (Դենվերի արվարձան, ամերիկյան Կոլորադո նահանգի մայրաքաղաք), սուպերհերոս Բեթմենի մասին Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետ. լեգենդի վերածնունդ» եռերգության եզրափակիչ մասի պրեմիերայի ժամանակ։

Հրաձգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոթատրոնը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը

Ուրբաթ օրը, 2012 թվականի հուլիսի 20-ին, տեղի ժամանակով ժամը 0:00 ի սահմաններում ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Օրորա քաղաքի Century Aurora 16 Movie Theater города կինոթատրոնի սրահում սկսվել է Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետ. լեգենդի վերածնունդ» եռերգության եզրափակիչ մասի պրեմիերան։ Մոտավորապես 40 րոպե անց (տեղի ժամանակով մոտավորապես 0:39-ին), վթարային ելքից ներս է մտել SWAT-ի աշխատակցի համազգեստով՝ զրահաբաճկոնով և հակագազով մի տղամարդ։ Սկզբում հանդիսատեսը նրա վրա ուշադրություն չդարձրեց, մտածելով, որ այն կեղծ կերպար է հանդիսատեսի ժամանցն ապահովելու համար[2]։ Սակայն տղամարդը ծխագնդակ կամ էլ նռնակ է նետել հանդիսատեսի վրա, ապա անկանոն կերպով կրակ է բացել ինքնաշեն AR-15 հրացանից։ Ավելի քան 70 դիտորդ է ընկել կրակի տակ։ Սկզբում հանցագործը կրակել է միայն առաջին շարքերի վրա, սակայն հետո սկսել է կրակել նրանց վրա, ովքեր փորձել են փախչել ելքի դռներով[3][4]։ Սակայն շուտով ինքնաձիգը խափանվել է, դրա համար ոչ հատուկ 100 փամփուշտանոց թմբուկաձև փամփուշտակալի խնդիրների պատճառով[5][6], և Հոլմսը փոխարինել է այն Remington 870 (12-րդ տրամաչափի) հրացանով և Glock 22 ատրճանակով[7] (40 տրամաչափի[8], մինչև 40 փամփուշտի համար փամփուշտակալի մեծացմամբ[5]): Մի քանի փամփուշտ կոտրել են հարևան դահլիճը բաժանող պատը, որտեղ այլ ֆիլմի ցուցադրություն էր գնում, և հանդիսատեսից մի քանի հոգի նույնպես ստացել էին վնասվածքներ։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել առաջին ահազանգից 90 վայրկյան անց՝ 0:41 րոպեին[9]. այն շուտով ձերբակալել է կրակողին[10]։

Հրաձգության արդյունքում տեղում սպանվել է 10 մարդ, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում։ Հրազենային վնասվածքներով 59 մարդ տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից ամենափոքրը ընդամենը երեք ամսական է, իսկ ամենամեծը 51 տարեկան[11]։

Զոհվածների ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեսսիկա Գոուի, 24 տարեկան (Սան-Անտոնիո, Տեխաս,ԱՄՆ)
  • Ջոն Թոմաս Լերիմեր, 27 տարեկան (Կրիստալ-Լեիկ, Իլինոյս, ԱՄՆ) (Моряк ВМС США дислоцирующийся в Ороре)
  • Մեթ Մակքուին, 27 տարեկան (Սենթ-Փերիս, Օհայո, ԱՄՆ)
  • Միքայել Մեդդեկ, 23 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ)
  • Ալեքս Սալլիվան, 27 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ) (զոհվել է սեփական ծննդյան օրը)
  • Ալեքս Թեվես, 24 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ)[12][13][14][15]
  • Ալեքսանդր Ջեյ Բոյկ, 18 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ)
  • Ջեսսի Չիլդրես, 29 տարեկան (Կալիֆոռնիա, ԱՄՆ) (ԱՄՆ բանակի սերժանտ)[16]
  • Վերոնիկա Մոզեր-Սալլիվան, 6 տարեկան[17]
  • Ռեբբեկա Ուինգո, 32 տարեկան
  • Ջոնաթան Բլանք, 26 տարեկան (ԱՄՆ բանակի զինծառայող, զոհվել է, փամփուշտից պաշտպանելով իր ընկերուհուն)
  • Գորդոն Կաուդեն, 51 տարեկան[18]
  • Ջորդան Մորրիս, 31 տարեկան

Կրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոթատրոնից ոչ հեռու ավտոկայանատեղիում, ոստիկանությունը ձերբակալել է հրացանով և երկու ատրճանակով մի կասկածյալի և պարզել նրա ինքնությունը։ Նա 24-ամյա Ջեյմս Հոլմսն էր, ով բնակվում էր Օրորայի հյուսիսում[19]։ Թե ինչն է նրան դրդել զանգվածային սպանության, դեռ հայտնի չէ։ Իրավապահ մարմինները կարծում են, որ հնարավոր է նա ունեցել է հոգեկան խնդիրներ։ Ինչպես նաև, ձերբակալության ընթացքում նա հայտարարել, որ իր բնակարանում ռումբ է տեղադրված, և ոստիկանությունը ստիպված է եղել մարդկանց տարհանել հարևան տներից։ Ավելի ուշ, իր տանը իսկապես պայթուցիկ է հայտնաբերվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ հանցագործությունը պայմանավորված է նրանով, որ հանցագործը բարկացած էր այն բանի վրա, որ չէր կարողացել ֆիլմի պրեմիերայի համար տոմս գնել[20]։ Սակայն նշված տեղեկատվությունը ժխտվել է ոստիկանության կողմից, այն պատճառով, որ Ջեյմս Հոլմսը բոլորի հետ միասին մտել է կինոթատրոն, սակայն ֆիլմի ամենասկզբից դուրս է եկել և արդեն ետ է վերադարձել վթարային ելքից, զենքերով և SWAT-ի աշխատակցի հագուստով[21]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարաք Օբաման այցելել է Կոլորադոյի համալսարանի հիվանդանոցի վիրավորներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրում հայտարարել է հինգօրյա սուգ, ընդհատել է իր նախընտրական քարոզարշավը և արտակարգ խորհրդակցություն հրավիրել դեպքի կապակցությամբ[22][23]։ Փարիզի պրեմիերան, որին պետք է այցելեին ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր հերոսները, չեղարկվել է, Կոլորադոյի ողբերգության պատճառով[24]։ Ընկերության կողմից չեղյալ են հայտարարվել նաև Մեքսիկայի և Ճապոնիայի պրեմիերաները[25], իսկ Ֆինլանդիայի գովազդային կազմակերպությունը կանգնեցվել է։ Ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը խորը վիշտ է հայտնել ողբերգության կապակցությամբ։ 2012 թվականի հուլիսի 22-ին, Օրորա էժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով հանդիպել է ողբերգության զոհերին։ Օբաման հանդիպել է տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք հետաքննել են հանցագործությունը։ Նախագահը հայտարարել է հավաքված քաղաքացիներին՝ «Ես այստեղ եկել եմ ոչ որպես նախագահ, այլ որպես հայր և ամուսին, ես կիսում եմ ձեզ հետ արցունքները, ողջ երկիրը մտածում է ձեր մասին»[26]։ Ընտրություններում Օբամայի մրցակից և Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին ևս իր ցավակցությունն է հայտնել զոհվածների և վիրավորների հարազատներին։ Հուլիսի 24-ին Օրորա է ժամանել Քրիստիան Բեյլը, Բեթմենի դերակատարը, ով ծաղիկներ է դրել կինոթատրոնի դիմաց, տեղի բնակիչների կողմից ստեղծված զոհերի հանպատրաստից հուշարձանին, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը[27]։

Հրազենի նկատմամբ վերահսկողության խստացման շուրջ վեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 22-ին, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը նախագահական պաշտոնի թեկնածուներ Օբամային և Ռոմնիին խնդրել էր պարզաբանել իր դիրքորոշումը հրազենի նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ։ Օբաման հայտարարել է, որ չի հասնի զենքի մասին օրենքների խստացմանը և ասել է, որ մտադիր է պայքարել այն հանցագործությունների դեմ, որոնք կատարվում են զենքի միջոցով՝ հենվելով գոյություն ունեցող օրենքների վրա[28]։ Հուլիսի 23-ին CNBC-ի հարցազրույցում Միթ Ռոմնին նաև հայտարարել է, որ դեմ է քվեարկում զենքի մասին օրենքների խստացմանը, քանի որ դա համարում է անիմաստ և խախտում է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ ուղղումը, որը թույլ է տալիս երկրի քաղաքացիներին տիրապետել հրազենին[29]։

Հրաձգությունից հետո ԱՄՆ-ում զենքի վաճառքն աճել է 41 տոկոսով։ Հուլիսի 21-ից 25-ը զենքի խանութներ են ուղարկվել 3647 զենք գնելու հայտ, մինչդեռ այդ հանցագործությունից չորս օր առաջ՝ ընդամենը 2583 հայտ։ Ընդ որում, հուլիսի 20-ից հետո գնորդները սկսել են նախապատվությունը տալ ոչ թե որսորդական հրացաններին, այլ ինքնապաշտպանական ատրճանակներին[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eu.usatoday.com/story/news/factcheck/2021/04/22/fact-check-post-missing-context-ar-15-rifles-and-mass-shootings/7039204002/
  2. «Mass shooting at Batman premiere in Colorado». Herald Sun. News Coropration. 2012 թ․ հուլիսի 20. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Aurora theater shooting: 12 dead, 58 injured, chief won't address Joker rumors — Denver News — The Latest Word». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Colorado theater shooting: 12 shot dead during The Dark Knight Rises screening | World news | guardian.co.uk
  5. 5,0 5,1 «Source: Suspected shooter James Holmes' AR15 jammed during Aurora «The Dark Knight Rises» shooting». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  6. Aurora, Colo., shooting spree: A day of tears for victims and of twists in case // The Washington Post, 2012-07-22
  7. James Holmes, the man accused of killing 12 people in a shooting at a Batman film screening in Aurora, Colorado, has appeared in court for the first time.
  8. Aurora Gunman’s Arsenal: Shotgun, Semiautomatic Rifle and, at the End, a Pistol By JAMES DAO, The New-York Times, 23 July 2012
  9. Police say Colorado shooting suspect James Holmes had 2 pistols, assault rifle shotgun
  10. Police say Colorado shooting suspect James Holmes had 2 pistols, assault rifle, shotgun — The Washington Post
  11. «Authorities release names of Aurora shooting victims». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «3 from area caught in movie gunfire». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  13. Colorado shooting: Micayla Medek, 23, was killed, relative says — latimes.com
  14. Colorado Shooting Victim Alex Sullivan Killed on His Birthday, Family Searched All Day For Kin
  15. «Aurora, Colorado Movie Shooting: Police Conduct Controlled Detonation At Suspect's Apartment — ABC News». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  16. 'Dark Knight Rises Colorado Shooting' A hero who died saving his girlfriend, a man at his birthday party… the tragic stories of twelve victims killed in Dark Knight massacre …
  17. Aurora Victims: Kaylan, 13, Tried To Save 6-Year-Old Veronica Moser-Sullivan (VIDEO)
  18. «Colorado Theater Shooting Victims' Names Released by Coroner | The Wrap Movies». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  19. «Aurora 'Dark Knight' Shooting Suspect Identified: James Holmes». ABC News. 2012 թ․ հուլիսի 20. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  20. Николай Дьяков Зрители приняли стрельбу в кинотеатре за спецэффекты // Вести.ру. — 20.07.2012.
  21. Lenta.ru: Америка: 11 раненых на премьере «Бэтмена» остаются в критическом состоянии
  22. Weiner, Rachel (2012 թ․ հուլիսի 20). «Obama, Romney pull Colorado ads off air in wake of Aurora shooting». Washington Post.Com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  23. Gabriel, Trip. «Romney Reacts to Colorado Shooting». nytimes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  24. Leffler, Rebecca (2012 թ․ հուլիսի 20). «'Dark Knight Rises' Paris premiere scrapped following U.S. shootings». NBCNews.com. The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  25. «Warner Bros. cancels 'Dark Knight Rises' premieres in Mexico and Japan». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  26. Lenta.ru: Америка: Барак Обама встретился с семьями погибших в Колорадо
  27. «Christian Bale visits Aurora» (անգլերեն). CBS. 2012 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  28. Lenta.ru: Америка: Обама отказался ужесточать законы об оружии после стрельбы в Колорадо
  29. Lenta.ru: Америка: Ромни счел ужесточение законов об оружии бессмысленным
  30. После массового убийства в Колорадо выросли продажи оружия