Դևիդ Սաութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Սաութեր
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մագդալեն քոլիջ[1], Հարվարդի իրավունքի դպրոց և Հարվարդի քոլեջ
Մասնագիտություն՝ իրավաբան, դատավոր և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 17, 1939(1939-09-17)[2][3] (84 տարեկան)
Ծննդավայր Melrose, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Դևիդ Հեքեթ Սաութեր կամ Սութեր[5] (անգլ.՝ David Hackett Souter, սեպտեմբերի 17, 1939(1939-09-17)[2][3], Melrose, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ 1990-2009 թվականներին։ Նախկինում եղել է Նյու Հեմփշիր նահանգի գլխավոր դատախազ (1976-1978), Նյու Հեմփշիր նահանգի Բարձրագույն (1978-1983) և Գերագույն (1983-1990) դատարանների անդամ և ԱՄՆ առաջին շրջանի Վերաքննիչ դատարանի անդամ (1990 թվական ապրիլ-հոկտեմբեր)։

Պահպանողական դիրքորոշում էր սպասվում Հանրապետական Սաութերից, որը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում նշանակվել էր հանրապետական նախագահ Ջորջ ԲուշԲարաք Օբամա ավագի կողմից Ուիլյամ Բրենանի փոխարեն, բայց շուտով Սաութերը դարձավ կենտրոնամետ, իսկ հետո միացավ դատարանի լիբերալ թևին։ Նա հրաժարական է տվել 2009 թվականին՝ դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնը ստանձնելուց հետո, ինչը վերջինիս թույլ է տվել ԱՄՆ Գերագույն դատարան նշանակել Սոնյա Սոտոմայորին։

Վաղ տարիներ, կրթություն և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Հեքեթ Սաութերը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մելրոզ քաղաքում բանկիր Ջոզեֆ Ալեքսանդր Սաութերի և տնային տնտեսուհի Հելեն Ադամս Հեքեթ Սաութերի ընտանիքում։ Նա նրանց միակ զավակն էր։ Երբ Դևիդը դարձավ վեց տարեկան, ընտանիքը տեղափոխվեց Նյու Հեմփշիր նահանգ[6][7]։

1961 թվականին Սաութերը ստացել է արվեստի բակալավրի աստիճան Հարվարդ քոլեջում, 1963 թվականին դարձել է Օքսֆորդի Մագդալեն քոլեջի արվեստի Բակալավր Ռոդսի կրթաթոշակով, իսկ 1966 թվականին՝ Իրավագիտության բակալավր Հարվարդի իրավաբանական դպրոցում։ Զբաղվել է մասնավոր պրակտիկայով Կոնկորդում, իսկ 1968 թվականից աշխատել է Նյու Հեմփշիր նահանգի գլխավոր դատախազության ղեկավար պաշտոններում, այդ թվում՝ նահանգի գլխավոր դատախազ (1976-1978)։ Դրանից հետո եղել է Նյու Հեմփշիր նահանգի Բարձրագույն (1978-1983) և Գերագույն (1983-1990) դատարանների կազմում[8]։

Դևիդ Սաութերը ԱՄՆ Գերագույն դատարանում իր թեկնածության վերաբերյալ Սենատի լսումների ժամանակ

1990 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը Սաութերին առաջադրեց ԱՄՆ առաջին շրջանի Վերաքննիչ դատարան (ԱՄՆ Սենատի կողմից իր թեկնածությունը հաստատելուց հետո Սաութերն աշխատում էր այս դատարանում նույն տարվա ապրիլից հոկտեմբեր), իսկ հուլիսին Բուշը Սաութերին առաջադրեց ԱՄՆ Գերագույն դատարան՝ Ուիլյամ Բրենանի փոխարեն։ Սաութերը Սենատի կողմից հաստատվել է ԱՄՆ Գերագույն դատարանի անդամի պաշտոնում 1990 թվականի հոկտեմբերի 2-ին (նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 90 սենատոր, դեմ՝ 9[9]) և պաշտոնը ստանձնել հաջորդ օրը[8]։

Բուշը Սաութերին Գերագույն դատարան է առաջադրել Ջոն Հենրի Սունունի առաջարկությամբ, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ ավելի վաղ Նյու Հեմփշիրի նահանգապետն էր, և Նյու Հեմփշիրից ԱՄՆ սենատոր Ուորեն Ռուդմանը։ Հանրապետականներն ակնկալում էին, որ Սաութերը կդրսևորի իրեն որպես պահպանողական դատավոր, որը սուր հարցերի վերաբերյալ որոշումների պատմություն չուներ[7][10][11][12]։ Կանանց ազգային կազմակերպությունը և գունավոր բնակչության առաջընթացի ազգային ասոցիացիան դեմ են արտահայտվել Սաութերի թեկնածությանը՝ կասկածի տակ դնելով նրա դիրքորոշումը աբորտի իրավունքի վերաբերյալ (հատկապես «Ռոու ընդդեմ Ուեյդի» որոշումը) և համապատասխանաբար քաղաքացիական իրավունքների վերաբերյալ[13]։

ԱՄՆ Գերագույն դատարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորների խմբային դիմանկարը (1998): Սաութեր՝ երկրորդ շարքում ձախից երկրորդը

Դաշնային դատարաններում Սաութերի աշխատանքի սկզբում նրան անվանում էին չափավոր պահպանողական, բայց Միացյալ Նահանգների Գերագույն դատարան միանալուց անմիջապես հետո նա միացավ «Planned Parenthood v. Casey» (1992) որոշմանը, որը հաստատեց «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով հաստատված աբորտի իրավունքը։ Հետագայում Սաութերը միացավ Գերագույն դատարանի լիբերալ դատավորներին՝ միանալով նրանց աբորտի իրավունքների, զենքի վերահսկման, դպրոցում աղոթելու և դրական խտրականության հարցերում՝ առաջացնելով պահպանողականների հիասթափությունը:2000 թվականին նա այն չորս դատավորներից մեկն էր, ով հատուկ կարծիք հայտնեց «Բուշն ընդդեմ Գորի» որոշման վերաբերյալ, սակայն մեծամասնության որոշման արդյունքում նախագահական ընտրությունների հաղթող դարձավ Ջորջ Բուշ կրտսերը։ 2006 թվականին Սաութերը դարձավ գործի մեծամասնության որոշման հեղինակը՝ որոշելով, որ եթե վարձակալներից մեկը առարկեր առանց դատավորի թույլտվության տունը խուզարկելու դեմ, խուզարկության ընթացքում հայտնաբերված ապացույցները չեն կարող օգտագործվել այդ բնակչի դեմ[14]։ Միևնույն ժամանակ, Սաութերը երբեմն միանում էր իր ավելի պահպանողական գործընկերներին, օրինակ՝  2008 թվականին «Էքսոն Վալդիզ» տանկերից նավթի արտանետման գործով (նա զբաղեցրել Է «ExxonMobil» ընկերության կողմը) կամ 2001 թվականին կնոջ ձերբակալության գործո՝ առանց ամրագոտու մեքենա վարելու համար (Սաութերը համարել է, որ հայցվորի ձերբակալությունը առանց ամրագոտու մեքենա վարելու համար չի խախտում Չորրորդ փոփոխությունը[15])[10][11][12][16][17]։

Սաութերի լիբերալ ճամբար տեղափոխվելուց հետո շատ հանրապետականներ ընդունեցին «այլևս ոչ մի Սաութեր» (անգլ.՝ No More Scouters!), և Հանրապետական նախագահները սկսեցին Գերագույն դատարան առաջադրել թեկնածուների, որոնց պահպանողականությունն ավելի ցայտուն էր[11][12]։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Սաութերը իր հրաժարականից մի քանի ամիս անց

2009 թվականի գարնանը Սաութերը Սպիտակ տանը տեղեկացրեց թոշակի անցնելու մտադրության մասին, ինչը թույլ տվեց դեմոկրատ նախագահ Բարաք Օբամային առաջադրել ԱՄՆ Գերագույն դատարանի անդամի թեկնածու։ Սաութերի հավանական իրավահաջորդների թվում էին վերաքննիչ դատարանի դատավոր Սոնյա Սոտոմայորը, ԱՄՆ-ի գլխավոր փաստաբան Ելենա Կագանը (նա Գերագույն դատարանի կազմի մեջ մտավ մեկ տարի անց՝ Ջոն Փոլ Սթիվենսի թոշակի անցնելուց հետո[18]), Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Կասս Սանստեյնը[10][16][17]։ 2009 թվականի ամռանը Սաութերի իրավահաջորդը դարձավ Սոնյա Սոտոմայորը[19]։

Հրաժարականի պահին Սաութերը Գերագույն դատարանի իր ութ գործընկերներից հինգից փոքր էր[10][11]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութեր-ամերիկյան փիլիսոփայական ընկերության (1994[20]) և արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1997)անդամ[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութերը, որը ժամանակին The Washington Post-ի կողմից ընդգրկվել էր Վաշինգտոնի տասը ամենանախանձելի փեսացուների ցուցակում, երբեք ամուսնացած չի եղել, թեև որոշ ժամանակ նշանված է եղել[10]։

Սաութերը չէր սիրում Վաշինգտոնը և իր աշխատանքն անվանում էր «աշխարհի լավագույն աշխատանքը աշխարհի ամենավատ քաղաքում»։ Մայրաքաղաքում նա նախընտրեց Նյու Հեմփշիրում գտնվող իր գյուղական տունը, որտեղ նա գնաց մեքենայով (Սաութերը չի սիրում ինքնաթիռներով թռչել) դատարանի ամառային ընդմիջման ժամանակ։ Նա հրաժարվում է հարցազրույցից և հազվադեպ է լուսանկարվում։ Վաշինգտոնում աշխատելու 19 տարիների ընթացքում Սաութերը չի բացել Նյու Հեմփշիրից տեղափոխված իրերը։ Նա սիրում է վազք, զբոսանք և լեռնային արշավներ, ինչպես նաև ընթերցանություն (Սաութերի անձնական գրադարանը հազարավոր գրքեր ունի)։ Սաութերը սովորաբար ճաշում է յոգուրտով և խնձորով ՝ լիարժեք կերակուրի փոխարեն, չի սիրում օգտվել էլեկտրոնային փոստից կամ բջջային հեռախոսներից և իր դատական կարծիքները գրում է աղբյուրի գրիչով։ Գերագույն դատարանի գործընկերներից նա առավել ընկերասեր էր Սանդրա Օ’Քոննորի և Ռութ Բայդեր Գինսբուրգի հետ[7][10][12][16][17]։ 1996 թվականին Սաութերը դեմ էր Գերագույն դատարանի նիստերի տեսագրությանը[22]։

2004 թվականին Սաութերը կողոպտվել Է Վաշինգտոնում վազքի ժամանակ[7][16]։

Իր հրաժարականի պահին Սաութերը ԱՄՆ Գերագույն դատարանի ամենահարուստ անդամն էր, Նյու Յորքի բանկում ներդրումների շնորհիվ նրա կարողությունը կազմում էր 6-30 միլիոն ԱՄՆ դոլար[7]։ Հրաժարականից անմիջապես հետո Սաութերը կես միլիոն դոլարով գնեց Նյու Հեմփշիրում գտնվող մեկ այլ տուն՝ Քեյփ Քոդի ոճով, քանի որ ցանկանում էր ապրել մեկ հարկանի տանը և վախենում էր, որ իր նախորդ տունը կարող է բավականաչափ կայուն չլինել իր անձնական գրադարանի համար[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Rhodes Scholar Database
  2. 2,0 2,1 Smentkowski B. P. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  5. «Судья Верховного суда США уходит в отставку». Голос Америки. 2009 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  6. «David Hackett Souter» (անգլերեն). Корнеллский университет. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Rucker, Philip (2009 թ․ մայիսի 3). «Justice Souter longs for rural hideaway» (անգլերեն). The Seattle Times. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  8. 8,0 8,1 «Souter, David Hackett». Federal Judicial Center (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  9. «Roll Call Vote 101st Congress - 2nd Session». Сенат США (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Totenberg, Nina (2009 թ․ ապրիլի 30). «Supreme Court Justice Souter To Retire» (անգլերեն). National Public Radio. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Greenfield, Jeff (2009 թ․ ապրիլի 30). «The Justice Who Built the Trump Court» (անգլերեն). Politico. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Rosen, Jeffrey (2009 թ․ մայիսի 1). «The Stealth Justice» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  13. Molotsky, Irvin (1990 թ․ սեպտեմբերի 22). «N.A.A.C.P. Urges Souter's Defeat, Citing Earlier Statements on Race» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  14. Stout, David (2006 թ․ մարտի 22). «Supreme Court Limits Police Searches of Homes» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. Greenhouse, Linda (2001 թ․ ապրիլի 25). «Divided Justices Back Full Arrests on Minor Charges» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Nasaw, Daniel (2009 թ․ մայիսի 1). «US supreme court justice David Souter to retire» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Liberal-leaning David Souter to quit US supreme court» (անգլերեն). The Guardian. 2009 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  18. Wolf, Richard (2019 թ․ հուլիսի 17). «Retired Supreme Court Justice John Paul Stevens dead at age 99» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. «В Верховном суде США стало на одну женщину больше». Lenta.ru. 2009 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  20. «APS Members Remember The Honorable Ruth Bader Ginsburg». Американское философское общество (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  21. «David Souter». American Academy of Arts & Sciences (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  22. «On Cameras in Supreme Court, Souter Says, 'Over My Dead Body'» (անգլերեն). The New York Times. 1996 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  23. «Off the Bench, Souter Leaves Farmhouse Behind» (անգլերեն). The New York Times. 2009 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Abraham, Henry J., Justices and Presidents: A Political History of Appointments to the Supreme Court. 3rd ed. (New York: Oxford University Press, 1992). 0-19-506557-3.
  • Cushman, Clare, The Supreme Court Justices: Illustrated Biographies, 1789–1995. 2nd ed. (Supreme Court Historical Society; Congressional Quarterly Books, 2001). 978-1-56802-126-3.
  • Frank, John P., The Justices of the United States Supreme Court: Their Lives and Major Opinions (Leon Friedman and Fred L. Israel, editors). (Chelsea House Publishers, 1995). 978-0-7910-1377-9.
  • Hall, Kermit L., ed. The Oxford Companion to the Supreme Court of the United States. (New York: Oxford University Press, 1992). 978-0-19-505835-2.
  • Martin, Fenton S., and Goehlert, Robert U., The U.S. Supreme Court: A Bibliography. (Congressional Quarterly Books, 1990). 0-87187-554-3.
  • Urofsky, Melvin I., The Supreme Court Justices: A Biographical Dictionary. (New York: Garland Publishing 1994). 978-0-8153-1176-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Սաութեր» հոդվածին։