Ռութ Բեյդեր Գինզբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռութ Բեյդեր Գինզբուրգ
անգլ.՝ Ruth Bader Ginsburg
Ruth Bader Ginsburg 2016 portrait.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Կոռնելի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և James Madison High School?
Մասնագիտություն՝ դատավոր և փաստաբան
Ազգություն հրեա և սպիտակ ամերիկացի
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր մարտի 15, 1933(1933-03-15)[1][2]
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Վախճանի օր սեպտեմբերի 18, 2020(2020-09-18)[4][5] (87 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]
Գերեզման Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Joan Ruth Bader
Ամուսին Martin D. Ginsburg?
Զավակներ Ջեյն Գինզբուրգ և James Steven Ginsburg?
 
Ինքնագիր Ruth Bader Ginsburg signature.svg
 
Պարգևներ

Brandeis Medal?, Կանանց փառքի ազգային սրահ, Օհայո նահանգի համալսարանի պատվավոր դոկտոր, Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ, Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր, Ֆորբսի աշխարհի ամենահզոր 100 կանանց ցանկ, Թայմ 100, Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր, Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ, Jefferson Awards for Public Service?, Գոլդեն Փլեյթ մրցանակ, Genesis Prize?, Margaret Brent Award?, Berggruen Prize?, Լունդի համալսարանի պատվավոր դոկտոր, Q99519077? և honorary doctor of the Willamette University?

Ռութ Բեյդեր Գինզբուրգ (/ˈbdər ˈɡɪnzbɜːrɡ/, ծննդյան անունը՝ Ջոան Ռութ Բեյդեր, հայտնի է նաև անվան սկզբնատառերով՝ RBG, մարտի 15, 1933(1933-03-15)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 18, 2020(2020-09-18)[4][5], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4])[6],, ամերիկացի իրավաբան, որը 1993 թվականից մինչև իր մահը՝ 2020 թվականը, ծառայել է որպես Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի անդամ։ Դատարանի կազմում նրան առաջադրել է նախագահ Բիլ Քլինթոնը։ Ընդգրկված է եղել դատարանի լիբերալ թևում։ Սանդրա Դեյ Օ'Քոննորից հետո Գինզբուրգը երկրորդ կինն է, ով ծառայել է ԱՄՆ Գերագույն դատարանում։ Դատարանում պաշտոնավարման ընթացքում Գինզբուրգը համարվել է մեծամասնության կարծիքների հեղինակ, այդ թվում ՝ «ԱՄՆ-ն ընդդեմ Վիրջինիայի» (1996), «Օլմստեդն ընդդեմ L.C.-ի» (1999) և Friends of the Earth, Inc. v. Laidlaw Environmental Services, Inc.(2000):

2006 թվականին՝ Օ'Քոննորի թոշակի անցնելուց հետո և մինչև 2009 թվականին Սոնյա Սոտոմայորի դատարանի կազմին միանալը եղել է Գերագույն դատարանի միակ կին դատավորը։ Այդ շրջանում Գինզբուրգն աչքի է ընկել իր այլախոհությամբ, որին անդրադարձել են իրավական դիտորդները և ժողովրդական մշակույթը։

Գինզբուրգը ծնվել և մեծացել է Բրուքլինում, Նյու Յորք։ Նրա ավագ քույրը մահացել է, երբ նա երեխա էր, իսկ մայրը մահացել է Գինզբուրգի միջնակարգ դպրոցն ավարտելուց առաջ։ Այնուհետև Գինզբուրգը Կորնելի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, ամուսնացել է Մարտին Դ. Գինզբուրգի հետ, մայրացել, նախքան Հարվարդի իրավաբանական դպրոց ընդունվելը, որտեղ եղել է ուսանող սակավաթիվ կանանցից մեկը։ Գինզբուրգը տեղափոխվել է Կոլումբիայի իրավաբանական դպրոց, որն ավարտել է ՝ լինելով առաջիններից մեկը։ Իրավաբանական դպրոցից հետո Գինզբուրգն ընդունվել է ակադեմիա։ Քաղաքացիական դատավարություն է դասավանդել Ռաթգերսի և Կոլումբիայի իրավաբանական դպրոցներում՝ լինելով այդ ոլորտի սակավաթիվ կանանցից մեկը։

Գինզբուրգն իր կարիերայի զգալի մասն իրականացրել է որպես գենդերային հավասարության և կանանց իրավունքների խթանման փաստաբան՝ Գերագույն դատարանում շահելով բազմաթիվ փաստարկներ։ Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությունում եղել է կամավոր փաստաբան, 1970-ական թվականներին անդամակցել է նրա տնօրենների խորհրդին և եղել գլխավոր խորհրդականներից մեկը։ 1980 թվականին նախագահ Ջիմի Քարթերը նրան նշանակել ԱՄՆ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանում, որտեղ նա պաշտոնավարել է մինչև Գերագույն դատարանում նշանակվելը։ Գինզբուրգը ամերիկյան ժողովրդական մշակույթում ուշադրության է արժանաել իր կրակոտ լիբերալ այլակարծությունների և հրաժարականը մերժելու համար, ինչը հանգեցրել է նրա «The Notorious R.B.G.» որակմանը՝ ռեփեր The Notorious B.I.G.-ի անունով պիեսին[7]։

Գինզբուրգը մահացել է 2020 թվականի սեպտտեմբերի 18-ին, ենթաստամոքսային գեղձի ուռուցքի մետաստազ բարդություններից, 87 տարեկան հասակում[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Hart J. S. Ruth Bader Ginsburg: a life — 1 — 2018. — P. 3.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Justice Ruth Bader Ginsburg, Champion Of Gender Equality, Dies At 87NPR, 2020.
  5. 5,0 5,1 5,2 金斯柏格87歲病逝 美自由派大法官畢生維權成女中豪傑[影](չինարեն (Թայվան)) // 中央通訊社 — 2020.
  6. Bader Ginsburg Ruth, Harnett Mary, Williams Wendy W. (2016)։ My Own Words։ New York, NY: Simon & Schuster։ ISBN 978-1501145247 
  7. Kelley Lauren (October 27, 2015)։ «How Ruth Bader Ginsburg Became the 'Notorious RBG'»։ Rolling Stone (en-US)։ Արխիվացված է օրիգինալից January 25, 2019-ին։ Վերցված է January 24, 2019 
  8. Greenhouse Linda (September 18, 2020)։ «Ruth Bader Ginsburg, Supreme Court's Feminist Icon, Is Dead at 87»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից September 19, 2020-ին։ Վերցված է September 19, 2020 
  9. Totenberg Nina (September 18, 2020)։ «Justice Ruth Bader Ginsburg, Champion Of Gender Equality, Dies At 87»։ National Public Radio։ Արխիվացված է օրիգինալից September 18, 2020-ին։ Վերցված է September 19, 2020