Սանդրա Դեյ Օ’Քոննոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդրա Դեյ Օ’Քոննոր
Sandra Day O'Connor crop.jpg
 
Կրթություն՝ Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոց, Սթենֆորդի համալսարան (1950), Սթենֆորդի համալսարան և Austin High School?
Գիտական աստիճան՝ Բակալավր
Մասնագիտություն՝ դատավոր, փաստաբան և քաղաքական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր մարտի 26, 1930(1930-03-26)[1][2][3] (93 տարեկան)
Ծննդավայր Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ամուսին John Jay O'Connor?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Սանդրա Դեյ Օ’Քոննոր (անգլ.՝ Sandra Day O'Connor, մարտի 26, 1930(1930-03-26)[1][2][3], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ), ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ, առաջին կինը, որը նշանակվել է այս պաշտոնում[4][5][6]։

Մինչ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելը, որպես դատավոր աշխատել է ընտրական պետական պաշտոններում։ Դարձել է Արիզոնայի Սենատի հանրապետական մեծամասնության առաջին կին առաջնորդը[7]։ Որպես Գերագույն դատարանի անդամ՝ իր գործունեության ընթացքում հանդես է եկել դատարանի անկախության օգտին, այդ թվում՝ նախագահի իշխանությունից. նրան է պատկանում «Սահմանադրությունը նախագահին քարտ-բլանշ չի տալիս» արտահայտությունը[8]։

Նրա ձայնը վճռական է եղել աբորտների օրինականացման գործում[9]։ Դատավորության ողջ ընթացքում, կարևոր գործերի մեծ մասում, Սանդրա Օ’Քոննորի ձայնը վճռորոշ է դարձել, ինչի համար նրան անվանում էին «ամերիկյան արդարադատության Թեմիսի մարմնացում»[10]։

Ըստ «Ֆորբս» ամսագրի` 2004 թվականից եղել է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը[11]։ 2006 թվականին Սանդրա Օ’Քոննորը իր անձնական դիմումի համաձայն զրկվել է Գերագույն դատարանի դատավորի լիազորություններից, որի պատճառը եղել է ամուսնու ծանր հիվանդությունը։ Նրա տեղը դատարանում զբաղեցրել է Սեմուել Ալիտոն։

2005-2012 թվականներին ղեկավարել է Ամերիկայի առաջատար պետական իրավաբանական բուհերից մեկը՝ Վիլհելմի և Մարիի (Վիրջինիա, ԱՄՆ) քոլեջը։ Ներկայումս Ֆիլադելֆիա քաղաքի (Փենսիլվանիա) Ազգային Սահմանադրական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամն է։ Պարգևատրվել է Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական մրցանակով՝ Ազատության նախագահական մեդալով[12][13]։

Դեյվիդ Սաուտերի հետ միասին Գերագույն դատարանի երկու պաշտոնաթող անդամներից մեկն է։ Ընդգրկված է Իրաքի գծով հետազոտական խմբում։

Ինչպես պաշտոնաթող բոլոր դաշնային դատավորները, Սանդրա Դեյ Օ’Քոննորը ևս ցմահ աշխատավարձ է ստանում, որը հավասար է դատարանի գործող անդամների աշխատավարձին։ Գերագույն դատարանի դատավորների համար ներկայումս այն կազմում է տարեկան առնվազն 214 000 դոլար։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրան ծնվել է 1930 թվականի մարտի 26-ին Տեխասի Էլ Պասո քաղաքում՝ Հարի Ալֆրեդ Դեյի և Ադա Մա Ուիլկիի ընտանիքում[14]։ Իր և եղբոր՝ Գ. Ալանի մանկության մասին նրանք հետագայում գրել են «Ծույլ Բի։ Մանկություն, որն անցել է ամերիկյան արևմուտքի ագարակում» (Lazy B: Growing up on a Cattle Ranch in the American West): Էլ Պասոյում սովորելու տարիներին մնացել է մորական տատիկի մոտ, որտեղ սովորել է պետական դպրոցներում, իսկ այնուհետև Ռեդֆորդում՝ աղջիկների մասնավոր դպրոցում։ Էլ Պասոյում 1946 թվականին ավարտել է Օսթինի միջնակարգ դպրոցը (Austin High School): Դպրոցն ավարտելուց հետո Սանդրան ընդունվել է երկրի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ Սթենֆորդի համալսարանը[15]։ 1950 թվականին տնտեսագիտության բակալավրի աստիճան ստանալով՝ ուսումը շարունակել է համալսարանի իրավաբանական դպրոցում։ Ուսման ընթացքում Սանդրան աշխատել է «Stanford Law Review» ուսանողական իրավաբանական ամսագրում։  Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոցում Սանդրան ծանոթացել է Ջոն Ջեյ Օ'Քոննոր III-ի հետ, որի հետ ամուսնացել է 1952 թվականի դեկտեմբերի 20-ին համալսարանն ավարտելուց մի քանի ամիս անց։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Սթենֆորդի համալսարանում ստացած կրթությանն ու ուսման հաջողություններին՝ համալսարանն ավարտելուց հետո Սանդրայի համար աշխատանք գտնելու առաջին փորձերը անհաջող են եղել, իրավաբանական և փաստաբանական գրասենյակները խուսափել են նրան հարցազրույցի հրավիրել այն պատճառով, որ նա կին էր, որոնց աշխատանքի ոլորտն իրավագիտությունում այդ ժամանակ շատ սահմանափակ էր[16]։ Դրանից հետո Սանդրան ստիպված է եղել հասարակական հիմունքներով աշխատել Կալիֆոռնիայի Սան Մատեո շրջանի դատախազի տեղակալի պաշտոնում։

Շուտով Սանդրայի ամուսնուն զորակոչել են զինվորական ծառայության և ուղարկել Գերմանիա։ Սանդրան նրա հետ մեկնել է Գերմանիա, որտեղ երեք տարի աշխատել է որպես Ֆրանկֆուրտի զորամասի քաղաքացիական դատախազ։ 1957 թվականին ընտանիքը վերադարձել է Միացյալ Նահանգներ, բայց 5 տարի անց՝ 1960 թվականին, երեք որդիների (Սքոթ, Բրայն և Ջեյ) ծնվելուց հետո Սանդրան վերսկսել է իր գործունեությունը դատախազությունում։ 1969 թվականին ընտրվել է Արիզոնա նահանգի Սենատ, իսկ 1973 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ արդեն լինելով հանրապետական մեծամասնության առաջնորդ։

1975 թվականին Սանդրա Օ'Քոննորն ընտրվել է Մարիկոպ շրջանի Գերագույն դատարանի դատավոր, իսկ 1979 թվականին՝ Արիզոնա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր[17]։

Գործունեությունը որպես Գերագույն դատարանի դատավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր և նոր ֆեդերալիզմի քաղաքական և իրավաբանական շարժման կողմնակից (վերջինիս հիմնական գաղափարն է նահանգներին վերադարձնել որոշ լիազորություններ, որոնք այժմ իրականացնում է կենտրոնական կառավարությունը)` Սանդրա Օ’Քոննորը գործերը քննելիս ուշադրություն է դարձրել յուրաքանչյուր մանրուքի` խուսափելով իրավունքի և ընդհանրացումների նորմերի տարածուն մեկնաբանումներից։

1981 թվականի հուլիսի 7-ին Ռոնալդ Ռեյգանը, որը խոստացել էր դեռևս իր նախագահական նախընտրական քարոզարշավի ժամանակ, որ ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ կնշանակի կնոջ, հայտնի դատավոր Փոթեր Ստյուարտի պաշտոնանկությունից հետո հայտարարել է Սանդրա Դեյ Օ’Քոննորին ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին[17]։

Սանդրա(չաշխատող հղում) Դեյ Օ’Քոննորը Ռիչարդ Ռեյգանի հետ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելուց հետո. 1981 թվական

Ես վստահ եմ, որ նախագահը միշտ փորձում է նշանակել դաշնային դատավորի պաշտոնում նրանց, ում հայացքները համընկնում են իր տեսակետների հետ։ Բայց նախագահը պաշտոնավարում է չորս տարի, իսկ դատավորը` ողջ կյանքում[18]։

Սանդրա Օ’Քոննորի պաշտոնը ստանձնելու ժամանակ Գերագույն դատարանը արդեն մի քանի տարի էր, ինչ բաժանված էր երկու հակառակ ճամբարների՝ պահպանողականների (որի ղեկավարը դատարանի նախագահ Ուիլյամ Ռենկվիստն էր) և լիբերալիստների (որի ղեկավարը դատավոր Ջոն Սթիվենսոնն էր)։ Իր՝ որպես դատավոր, գործունեության առաջին տարիներում Սանդրան ապացուցել է, որ պատկանում է պահպանողականների շարքերին և աջակցել է Ռոնալդ Ռեյգանին ու Գերագույն դատարանի դատավոր Ուիլյամ Ռենկվիստին (որի հետ ավարտել է Ստենֆորդի համալսարանը)․ խստորեն քննադատել է Գերագույն դատարանի վճիռը, որն ամրագրել է աբորտների սահմանադրական իրավունքը, թերհավատորեն է վերաբերվել անապահով փոքրամասնություններին հասարակական աշխատանքների վարձման ժամանակ կառավարական աջակցման ծրագրին[19]։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, իր գործունեության առաջին երեք տարում Գերագույն դատարանում գործերի 87%-ում նա քվեարկել է՝ աջակցելով պահպանողականների ղեկավար Ռենկվիստի տեսակետը[20]։

Այնուամենայնիվ, 1988 թվականից հետո, երբ դատարանի կազմը դարձել է ավելի պահպանողական (դատավորի պաշտոնները զբաղեցրել են այնպիսի պահպանողականներ, ինչպիսիք են Էնթոնի Քենեդին և Քլարենս Թոմասը), Օ’Քոննորն սկսել է քվեարկել պահպանողականների և լիբերալների կարծիքներից անկախ՝ կախված քննվող գործից սատարելով թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Անկախության և չեզոքության այս քաղաքականությունը նախկինում իրականացրել է նրան այս պաշտոնում նախորդած Փոթեր Ստյուարտը[21]։ Գործերը քննելիս Օ’Քոննորը միշտ փորձել է օբյեկտիվորեն և անկողմնակալ դիտարկել ծագած վեճը[22], շատ դեպքերում նրա ձայնը, չնայած շատ հարցերի շուրջ նրա չափավոր դիրքորոշմանը, որոշիչ է եղել Գերագույն դատարանի որոշումների կայացման հարցում։

  • ՄաքՔոնելն ընդդեմ Դաշնային ընտրական հանձնաժողովի (McConnell v. FEC, 540 US 93 (2003)), Գերագույն դատարանը հաստատել է «Դաշնային երկկուսակցական քարոզչության բարեփոխումների մասին» օրենքի սահմանադրականությունը, որը կարգավորում է թեկնածուների ընտրարշավների ֆինանսավորումը, այդ թվում՝ փափուկ փողերի (խոշոր կորպորացիաների, արհմիությունների և հարուստ անհատ ձեռներեցների կողմից նախընտրական արշավի նպատակների համար քաղաքական կուսակցություններին տրամադրվող գումարները) օգնությամբ։
  • Զելմանն ընդդեմ Սայմոնս-Հարրիսի (McConnell v. FEC, 540 US 93 (2003)), Դատարանը եկել է այն մտքին, որ կրոնական դպրոցների համար զեղչի կտրոնների օգտագործումը չի հանդիսանում առաջին սահմանադրական բարեփոխումների (որով արգելվում է Կոնգրեսին ընդունել պետական կրոնը հաստատող օրենք) խախտում։
  • Ամերիկայի տղա սկաուտներն ընդդեմ Դեյլի (Boy Scouts of America v. Dale, 530 U.S. 640 (2000)), Օ’Քոննորն աջակցել է դատավորների մեծամասնությանը, որով Նյու Ջերսի նահանգը սահմանափակում է սկաուտների սահմանադրական իրավունքը միավորվելու ազատության վրա՝ արգելելով նրանց սեռական կողմնորոշման հիման վրա ջոկատի ղեկավար ընտրել։
  • Բուշն ընդդեմ Գոռի (Bush v. Gore, 531 U.S. 98 (2000)), այս դեպքում Օ’Քոննորի քվեարկությունը դարձել է որոշիչ, և Գերագույն դատարանը որոշել է դադարեցնել ձեռքով վերահաշվարկը Ֆլորիդայում՝ ճանաչելով վերջին հաշվարկի արդյունքները հօգուտ Ջորջ Ու. Բուշի[23][24]։

2005 թվականի փետրվարին դատարանի նախագահի (Ուիլյամ Ռենկվիստ) և նրա տեղակալի (Ջոն Սթիվենսի) բացակայության պատճառով Սանդրա Օ’Քոննորը նախագահել է Կելոն ընդդեմ Նոր Լոնդոնի բանավոր լսումը։ Այսպիսով, դարձել է դատավարության ընթացքում առաջին կինը, որը նախագահել է Գերագույն դատարանում գործի քննության ժամանակ[25]։

Չորրորդ փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրա Դեյ Օ՛Քոննորը Ջորջթաունի համալսարանում իր ելույթի ժամանակ (2006 թվականի մարտ) նշել է, որ «կանոնադրությունները և սահմանադրությունները չեն պաշտպանում դատարանի անկախությունը, դա անում են մարդիկ»[26]։

Փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին գրել է դատավորների մեծամասնության կարծիքը՝ հաստատելով գործողությունների դրական ծրագիր, որը սևամորթ դիմորդներին առաջնահերթություն է տալիս Միչիգանի պետական համալսարանի առաջատար հանրային իրավաբանության բաժիններից մեկը ընդունվելու համար[17]։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հուլիսի 1-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս և իր պարտականությունները կկատարի միայն մինչև իրավահաջորդի նշանակումը։ Նրա փոխարեն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նշանակել է վերաքննիչ դատարանի դատավոր Ջոն Ռոբերթսին. սեպտեմբերին, սակայն, նա նշանակվել է Գերագույն դատարանի նախագահ (Ուիլյամ Ռենկվիստի անսպասելի մահից հետո)։ 2005 թվականի հոկտեմբերի 3-ին նախագահն այդ պաշտոնում առաջարկել է իր գործընկեր Հարիեթ Մայերսին, սակայն վերջինս ամերիկյան քաղաքական բեմի պահպանողական կողմի բողոքի ազդեցության տակ հոկտեմբերի 27-ին խնդրել է հանել իր թեկնածությունը։ Հոկտեմբերի 31-ին ընտրվել է մեկ այլ թեկնածու՝ վերաքննիչ դատարանի դատավոր Սամուել Ալիտոն, նա ստացել է Սենատի հավանությունը 2006 թվականի հունվարի 31-ին, և նույն օրը Օ’Քոննորը պաշտոնաթող Է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio database (գերմ.)
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. КM.RU Первая в США женщина-член Верховного суда подала в отставку
  5. ПОЛИТ.РУ Верховный суд США потерял первую женщину-судью
  6. Lenta.ru
  7. «O'Connor, Sandra Day»։ Federal Judicial Center։ Արխիվացված է օրիգինալից 2004-03-06-ին։ Վերցված է 2006-03-21 
  8. Радио Свобода. Зачем нужен Верховный Суд
  9. Дело «Организация „Запланированное материнство“ против Кейси» — Planned Parenthood of Southeastern Pa. v. Casey 505 U.S. 833 (1992)
  10. Коммерсант.ru Судьбоносная судья
  11. «The World's Most Powerful Women»։ Forbes։ 2004-08-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-02-ին։ Վերցված է 2009-03-04 
  12. Голос Америки. Президентская медаль свободы 2009 года>
  13. «16 Президентских медалей Свободы нашли героев»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-11-02 
  14. «Manchesterinklink.com Constitution Day in NH = Sandra Day O’Connor Day»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-03-ին։ Վերցված է 2017-01-27 
  15. Washington Valdez Diana (2005-07-02)։ «Звезды родного города - Сандра Дэй О'Коннор»։ Эль Пасо Таймс 
  16. «'Out Of Order' At The Court: O'Connor On Being The First Female Justice»։ Fresh Air։ 2013-03-05։ Վերցված է 2013-03-05 
  17. 17,0 17,1 17,2 «Верховный суд США: равное правосудие по закону»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-28-ին։ Վերցված է 2020-12-05  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Верховный суд США: равное правосудие по закону» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  18. ZN.UA Судья Верховного суда США Сандра Дей О’Коннор: «Меня нельзя было уволить или лишить льгот…»
  19. «Верховный суд США: равное правосудие по закону»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-28-ին։ Վերցված է 2020-12-05 
  20. Greenburg, ibid., p. 68.
  21. Oyez: cases/1960-1969/1960/1960
  22. Смит, Барбара В отставке но не забыта: юристы штата Орегон вспоминают о судье Сандре Дэй О'Коннор(ռուս.) // Бюллетень ассоциации юристов штата Орегон : журнал.
  23. «Верховный суд остановил пересчет голосов во Флориде: Чёрный день для американской демократии»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է 2020-12-05 
  24. США: под вопросом система власти
  25. Kelo v. City of New London — Oral Argument | The Oyez Project
  26. March 9, 2006 Speech by Sandra Day O’Connor at Georgetown University, Washington