Բերնի Մակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերնի Մակ
անգլ.՝ Bernie Mac
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1957(1957-10-05)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3]
Մահացել էօգոստոսի 9, 2008(2008-08-09)[4][5] (50 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, ԱՄՆ[3]
ԳերեզմանԻլինոյս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունChicago Vocational High School?
Մասնագիտությունփողոցային կատարող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Bernie Mac Վիքիպահեստում

Բերնարդ Ջեֆֆրի Մակկալոխ (անգլ.՝ Bernard Jeffrey McCullough, հոկտեմբերի 5, 1957(1957-10-05)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3] - օգոստոսի 9, 2008(2008-08-09)[4][5], Չիկագո, ԱՄՆ[3]), ավելի հայտնի Բերնի Մակ բեմական անվամբ (անգլ.՝ Bernie Mac), ամերիկացի դերասան և կատակերգու: Ծնվել և մեծացել է Չիկագոյում[6], որտեղ սկսել է իր սթենդափ-կատակերգուի կարիերան և մեծ ճանաչում ձեռք բերել: 1995 թվականին Մակը ղեկավարում էր HBO հեռուստաալիքի «Կեսգիշերային Մակը» հեռուստաշոուն՝ սթենդափ ժանրում, իսկ 2001 թվականից մինչև 2006 թվականը Fox հեռուստաալիքը թողարկել է նրա «Բերնի Մակի Շոուն» սիթքոմը: Բերնի Մակը խաղացել է երկրորդ պլանի դերեր կատակերգական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Վատ Սանտա»-ն, «Չարլիի Հրեշտակներ. Միայն Առաջ»-ը, ինչպես նաև հայտնի էր ինչպես Օուշենի ընկերներից մեկը նույնանուն ֆիլմերում: 2008 թվականին «Մադագասկար 2» մուլտֆիլմում ձայնագրել է Ալեքսի հորը և պրայդի առաջնորդ Զուբային: Տվյալ մուլտֆիլմը նվիրված է Բերնի Մակի հիշատակին. Նա 3 ամիս չապրեց մինչև մուլտֆիլմի պրեմիերան:

2005 թվականից նա բոլորից գաղտնի է պահել իրեն վարակած սարկոիդոզը[7], մահացել է 2008 թվականի օգոստոսին թոքաբորբի սրացումից:

2017 թվականի փետրվարի 14-ին «Rolling Stone»-ը Բերնի Մակին անվանել է բոլոր ժամանակների 50 լավագույն կատակալեզուներից 41-րդը[8]:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-2009 թվականների ընթացքում նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Փող, փող և դարձյալ փող», «Ո՞վ է այս մարդը», «Ուրբաթ», «Օուշենի տասնմեկ ընկերները», «Օուշենի տասներկու ընկերները», «Օուշենի տասներեք ընկերները», «Պետության ղեկավարը», «Տրանսֆորմերներ», «Մադագասկար 2», «Բլյուզմեններ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #128387467 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find a Grave — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.nndb.com/people/631/000027550/
  4. 4,0 4,1 4,2 http://www.chicagotribune.com/entertainment/chi-bernie-mac-dead,0,995933.story
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. «Bernie Mac»։ Վերցված է հոկտեմբերի 2, 2016 
  7. «Actor and comedian Bernie Mac dies at age 58»։ CBS2Chicago։ August 9, 2008։ Արխիվացված է օրիգինալից October 21, 2009-ին։ Վերցված է 2010-03-27 
  8. Matthew Love, Rolling Stone (2017-02-14)։ «50 Best Stand-Up Comics of All Time» (en-US)։ Rolling Stone։ Վերցված է 2020-04-08 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]