Black Lives Matter

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Black Lives Matter շարժման լոգոն։

«Black Lives Matter» (BLM, հայերեն՝ Սևամորթների կյանքը նշանակություն ունի[1]), աֆրոամերիկացիների կողմից ստեղծված միջազգային շարժում՝ ընդդեմ սևամորթների դեմ իրականացվող բռնություններին և սիստեմատիկ ռասիզմին։ Շարժման մասնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում ոստիկանության աշխատակիցների կողմից սպանված սևամորթների համար և բարձրացնում են այնպիսի խնդիրներ, որոնցից են ռասայական պրոֆիլավորում, ոստիկանական դաժանություն և ռասայական անհավասարություն։

2013 թվականին մեքսիկական արմատներով ոմն Ջորջ Զիմերմանի կողմից աֆրոամերիկացի երիտասարդ Թրեյվոն Մարտինի սպանությունից հետո սոցիալական ցանցերում սկսեցին օգտագործել #BlackLivesMatter հեշթեգը[2], որի հեղինակներն են Ալիշա Գերզան, Փեյտրիս Քոլորսն և Օպալ Թոմետին[3]։ Շարժումը ավելի մեծ տարածում ստացավ 2014 թվականին՝ աֆրոամերիկացիներ Մայք Բրաունի և Էրիկ Գարների սպանություններից հետո[4][5]։

«Black Lives Matter» շարժման վերաբերյալ լայն հասարակության կարծիքը տարբերվում է։ Բազմաթիվ քննադատների շրջանում (այդ թվում՝ սևամորթ) շարժումն ունի տեռորիստական, ազգայնական և ռասիստական նրբերանգներ[6][7]։ Շարժմանն ի պատասխան ստեղծվել է «All Lives Matter» (հայերեն՝ Բոլորի կյանքն էլ նշանակություն ունի) արտահայտությունը, որը սակայն քննադատության է արժանացել «Black Lives Matter» շարժման գաղափարը անտեսելու և թյուրըմբռնելու համար[8]։ Ֆերգյուսոն քաղաքում երկու ոստիանության աշխատակիցների սպանությունից հետո ոստիկանության սատարողների կողմից ստեղծվել է նաև «Blue Lives Matter» քաղաքացիական նախաձեռնությունը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բիբերը հրաժարվել է հինգ միլիոն դոլարով ելույթ ունենալ հանրապետականների համար». Պանորամա. 2016 թ․ հուլիսի 29. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «Meet the woman who coined #BlackLivesMatter». USA Today. 2015 թ․ մարտի 4. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «We didn't start a movement. We started a network». 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «#BlackLivesMatter: the birth of a new civil rights movement». Հուլիսի 19, 2015. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «Black Lives Matter: How the events in Ferguson sparked a movement in America». CBS News. 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. http://reason.com/archives/2016/07/27/black-lives-matter-but-so-does-the-truth
  7. https://www.thetrumpet.com/article/13722.24.184.0/world/government/the-real-agenda-behind-black-lives-matter
  8. «Obama Explains The Problem With 'All Lives Matter'». ThinkProgress. 2015 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. «'Blue Lives Matter' trends after officers shot». BBC. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Black Lives Matter» հոդվածին։