Աշխարհիկ հումանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հումանիստական բազմաթիվ կազմակերպությունների կողմից «Երջանիկ մարդը» (Happy Human) ընտրվել է որպես պաշտոնական խորհրդանիշ

Աշխարհիկ հումանիզմ (անգլ.՝ Secular humanism), մարդուն, նրա երջանկության, զարգացման և իր դրական ունակությունների արտահայտման իրավունքը գերագույն արժեք հայտարարող հումանիզմի փիլիսոփայության ժամանակակից ուղղությունների մեկը: Հումանիստական աշխարհայացքը հակադրվում է կրոնական աշխարհահայացքին, չի ընդունում մարդուց և բնությունից վեր կանգնած ուժերի գոյությունը: Աշխարհիկ հումանիզմը հայտարարում է, որ մարդ պետք է վարի էթիկական ապրելաոճ առանց աստծո գոյության հիպոթեզի ներգրավման: Աշխարհիկ հումանիզմը անջատվել է հումանիստական շարժումից ի պատասխան հումանիզմի քննադատության ֆունդամենտալիստների կողմից: Կրոնական հումանիզմից աշխարհիկ հումանիզմը տարբերվում է այն բանով, որ նա ժխտում է կրոնական հավատքը որպես աշխարհում մարդու կողմնորոշման սկզբունքորեն պատրանքային տարբերակ[1]:

Աշխարհիկ հումանիզմը հակադրվում է կրոնականությանը, չի ընդունում մարդուց և բնությունից վեր կանգնած ուժերի գոյությունը։ Այն պնդում է, որ յուրաքանչյուր ոք ունակ է և պարտավոր էթիկական կյանք վարել առանց աստծո գոյության վարկածի առաջ քաշման։ Այն ժխտում է կրոնական հավատքը՝ որպես աշխարհում մարդու կողմնորոշման սկզբունքայնորեն պատրանքային միջոց։

«Աշխարհիկ հումանիզմի հռչակագրի» մեջ ամրագրված հիմնարար սկզբունքներից են.

  1. Ազատ ուսումնասիրումը. փոխազդեցության միջոցների և մամուլի ազատություն, դոգմատիկության, գրաքննության ցանկացած տեսակի անթույլատրելիություն
  2. Եկեղեցու առանձնացումը պետությունից. ի խուսափում ազատ ուսումնասիրության սկզբունքի խախտման անհրաժեշտ է առանձնացնել եկեղեցին պետությունից
  3. Ազատության իդեալ. տոտալիտարիզմի ցանկացած տեսակի անթույլատրելիություն, փոքրամասնության իրավունքների հարգման և օրենքի իշխանության իդեալ
  4. Քննադատական մտածողության վրա հիմնված էթիկա. էթիկայի անկախությունը կրոնից։ Կրոնական հայտնությունից անկախ բարոյական նորմերի հնարավորություն և անհրաժեշտություն
  5. Բարոյական կրթություն. երեխաների բարոյական կրթության և դաստիարակության անհրաժեշտություն։ Երիտասարդներին կրոնի պարտադրման անթույլատրելիություն, նախքան ինքնակամ և գիտակցված համաձայնություն տալու ունակությունը
  6. Կրոնական սկեպտիցիզմ. թերահավատ և քննադատական վերաբերմունք գերբնականի հավաստիության հանդեպ
  7. Բանականություն
  8. Գիտություն և տեխնիկա
  9. Էվոլյուցիա
  10. Կրթություն

Հռչակագրում նշվում է, որ աշխարհիկ հումանիզմը բարոյական և գիտական արժեքների ամբողջություն է, որը չի կարող և չպետք է հանգեցվի կրոնական հավատքին։ Այս ամենի հետ մեկտեղ աշխարհիկ հումանիստները պաշտպանում են հավատացյալների զգացմունքների հարգանքի, խղճի ազատության սկզբունքները։ Նրանք հանդես են գալիս ինչպես կրոնական, այնպես էլ հումանիստական աշխարհայացքների քաղաքականացման և դրանք գաղափարախոսության վերածելու դեմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bullock, Alan. The Humanist Tradition in the West (1985), by a leading historian.
  • Friess, Horace L. Felix Adler and Ethical Culture (1981).
  • Pfeffer, Leo. "The 'Religion' of Secular Humanism," Journal of Church and State, Summer 1987, Vol. 29 Issue 3, pp 495–507
  • Radest, Howard B. The Devil and Secular Humanism: The Children of the Enlightenment (1990) online edition a favorable account
  • Toumey, Christopher P. "Evolution and secular humanism," Journal of the American Academy of Religion, Summer 1993, Vol. 61 Issue 2, pp 275–301, focused on fundamentalist attacks
  • Adler, Felix. An Ethical Philosophy of Life (1918).
  • Ericson, Edward L. The Humanist Way: An introduction to ethical humanist religion (1988).
  • Frankel, Charles. The Case for Modern Man (1956).
  • Hook, Sidney. Out of Step: An Unquiet Life in the 20th century (1987).
  • Huxley, Julian. Essay of a Humanist (1964).
  • Russell, Bertrand. Why I Am Not a Christian (1957).