Հովանավորման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանիայի լիբերալ կուսակցության քաղաքական պաստառը, որում ցույց է տրվում կուսակցության տեսակետը ազատ առևտրի և պրոտեկցիոնիզմի վրա հիմնված տնտեսությունների միջև առկա տարբերությունների վերաբերյալ․ ազատ առևտրի պայմաններում գործող խանութը ներկայացված է լի հաճախորդներով և մատչելի գներով, իսկ պրոտեկցիոնիզմի վրա հիմնված խանութում առկա են բարձր գներ և այն ունի հաճախորդների պակաս՝ սեփականատիրոջ և կարգավորող մարմնի միջև թշնամանքի պատճառով:

Հովանավորման համակարգ կամ պրոտեկցիոնիզմ, առևտրաքաղաքական արգելքների օգնությամբ իրականացվող պետական տնտեսական քաղաքականություն, որի դեպքում այլ երկրներից ներմուծումը սահմանափակվում է այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են ներմուծվող ապրանքների սարիֆների սահմանումը, ներմուծման քվոտաները և մի շարք այլ պետական կանոնակարգեր, որոնք խոչընդոտում են արտասահմանյան ապրանքների հոսքը ներքին շուկա և սեփական արտադրության ապրանքների համեմատ թուլացնում դրանց մրցունակությունը։

Հովանավորման համակարգի համար բնորոշ է տնտեսության ֆինանսական խրախուսումը, ապրանքների արտահանման խթանումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 550