Մենաշնորհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենաշնորհման կամ մոնոպոլիայի իրադրության մեջ, կազմակեչպությունը գործում է առանց նշանակալի մրցակիցների (թողարկում արտադրանքներ կամ առաջարկում ծառայություններ, որոնք չունեն փոխարինիչներ) առկայության պայմաններում։ Մենաշնորհի դեպքում շուկայում գործում է մեկ վաճառող. դա կարող է լինել ինչպես պետական մենաշնորհ, այնպես էլ մանսավոր մենաշնորհ՝ կարգավորվող կամ չկարգավորվող։ Մենաշնորհը, գերիշխելով տնտեսության որոշակի ճյուղերում և կենտրոնացնելով արտադրվող ապրանքների զգալի մասը, շուկայում սահմանում է բարձր գին, որը զգալիորեն գերազանցում է արտադրության համար աշխատանքային և նյութական նորմալ ծախսումները: Մենաշնորհը ձգտում է սահմանափակել ապրանքների թողարկումը և առաջարկում ապրանքների պակասորդ, այնքան որ պահանջարկը գերազանցի առաջարկին: Այս դեպքում մենաշնորհի եկամուտը կազմումէ ապրանքի արժեքի և արհեստականորեն բարձրացված գնի միջև տարբերությունը: Այսպես, մենաշնորհի եկամտին է միանում գնորդների նորմալ եկամտի մի մասը:

Մոնոպոլիա բառն առաջացել է հունարեն 2 բառերից, նշանակում է մեկ վաճառող։

Մենաշնորհի տեսակները[խմբագրել]

  • բնական մենաշնորհ
  • մաքուր մենաշնորհ, որը լինում է կարգավորվող և չկարգավորվող։

Գրականություն[խմբագրել]

  • Կ.Ներսիսյան <<Մրցակցություն և մենաշնորհ>>, Եր. 2009.