Մոտոհրաձգային ջոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՄՄ

Մոտոհրաձգային ջոկ, պարզագույն ստորաբաժանում է զինծառայության մեջ, Զինված ուժերի համակարգում ցամաքային զորքերի տեսակ, որը նախատեսված է մարտական գործողություններ վարելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ զորատեսակների հետ համատեղ[1]։ Ջոկը ներառվում է մոտոհրաձգային, մոտոհետևակային, հետևակային, ականանետային, սակրային, կապի և այլ դասակների կազմի մեջ։ Մեկ դասակը կազմված է երեք ջոկից։ Ռազմական գործողությունների ժամանակ ջոկը իրեն առաջադրված խնդիրը կատարում է դասակի կազմում։ Մոտոհրաձգային ջոկը լինում է հետևակի մարտական մեքենայով (ՀՄՄ) կամ զրահապատ փոխադրիչով (ԶՓ), իսկ հրաձգային ջոկը՝ ավտոմեքենայով։

Հետևակը որպես կատարող ուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՄՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևակը մարտական մեքենայով

ՀՄՄ կամ Հետևակի Մարտական Մեքենան, սա զրահապատ թարթչավոր մեքենա է, որը հիմնական ֆունկցիան հարձակման ճնշումն է։ Նրա վրա տեղադրված է հակատանկային ական և հրթիռային համալիր։ Նաև վերին մասում գնդացիր և հրանոթ։ ՀՄՄ-ն պատված է հակագնդակային և հակաբեկորային զրահով և ունի հակամիջուկային համակարգ, որը պաշտպանում է ամբողջ մեքենան և հակատանկային ականի հնարավոր պայթյունը։

ԶՓ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրահափոխադրիչ կամ ԶՓ, անվավոր մարտական մեքենա է, որը նախատեսված է զինծառայողների և բարձրաստիճան այրերի մի տեղից մյուս տեղը տեղափոխվելու համար։ Զրահափոխադրիչի վրա տեղադրված է գնդացիր և մի շարք գիշերային տեսասարքեր։ ԶՓ-ն պահպանում է կրակոցներից և միջուկային զենքի ճառագայթներից։

Մոտոհրաձգային ջոկի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտոհրաձգային ջոկի կազմում կարող են լինել ինչպես շարքայիններ, այնպես էլ մի շարք այլ պաշտոնյաներ (օրինակ՝ եֆրեյտորներ և սերժանտներ)։ Մոտոհրաձգային ջոկը կազմված է 9-11 հոգուց, որոնք համապատասխանաբար լինում են նշված պաշտոնյաներ

  • ավագ հրաձիգ և նրան ուղեկցող երեք կրտսեր հրաձիգներ
  • նռնականետ և նռնականետի օգնական
  • նշանառու օպերատոր
  • գնդացրորդ
  • վարորդ
  • ջոկի հրամանատար
  • կարգ ու կանոնի վերահսկիչ

Համազորային կռիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտը դա երկու և ավելի ստորաբաժանումների զինված ընդհարումն է։ Մարտը կարող է սկսել սովորական տարաձայնություններից և ավարտվել խոշոր կորուստներով։ Մարտը կարող է ավարտվել երկու արդյունքներով, առաջին դեպքում մի կողմը հաղթում է, իսկ մյուսը հակառակը։ Մյուս դեպքում ավարտվում է ինչ որ տերության աջակցությամբ՝ հաշտությամբ։ Մարտը հաղթանակին հասնելու միակ միջոցն է։ Ժամանակակից մարտը համազորային է։ Համազորային մարտին մասնակցում են տարբեր տեսակի զորամիավորումներ և զորատեսակներ։ Նաև հանդիպում են դեպքեր երբ հատուկ զորքերը համագործակցում են ռազմաօդային և ռազմածովային զորքերի հետ։

Պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի այն տեսակը, որը խափանում է հակառակորդի հարձակումը կամ հնարավոր հարձակումը կոչվում է պաշտպանություն։ Պաշտպանությունը մարտի կարևոր բաղկացուցիչ մասերից է և մարտերի հետ միասին կազմում է մեկ ամբողջություն։ Պաշտպանությունները լինում են երկու տեսակի՝ հարկադիր կամ կանխամտածված։ Ստորաբաժանումները կարող են հաղթանակի հասնել անմիջապես պաշտպանությունից հետո։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակումը մարտի ամենակարևոր բաղադրիչն է։ Հիմնականում նրա նշանակությունը կայանում է նրանով, որ հակառակորդի նկատմամբ հաղթանակի կարելի է հասնել միայն հարձակման պարագայում։ Միայն վճռական հարձակմամբ կարելի է հասնել հաղթանակի։ Հարձակումից առաջ սովորաբար անցկացվում է համապատասխան պարապմունքներ՝ կրակային և շարային։ Այս պարապմունքների նպատակը կայանում է նրանով, որ հրետանու և օդուժի նախօրոք պլանավորված հարձակումները պետք է չեզոքացնվի։ Հարձակման վճռական պահը կոչվում է գրոհ։ Հարձակվող հակառակորդի վրա հարձակումը կոչվում է հանդիպական կայուն մարտ։ Այն առաջանում է տարբեր իրավիճակներում։ Նահանջող հակառակորդի վրա հարձակումը կոչվում է հետապնդում:

Մոտոհրաձգային ջոկի երթակարգը և մարտակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երթակարգ և մարտակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտոհրաձգային զորքերը և ստորաբաժանումները կարող են տեղաշարժվել մի վայրից մյուս վայրը և գործել երթակարգով։ Երթակարգը և Մարտակարգը կախված է հակառակորդի գործողություններից և ռազմական տեղագրությունից։ Երթակարգի տեղաշարժումը բաժանվում է երկու մասի՝ միաշարասյուն և երկշարասյուն։ Սրանք սահմանված են հետիոտնի և ցամաքային ռազմական մեքենաների համար։ Սա ունի շարժման բարձր արագություն և ուժգնություն։

Մոտոհրաձգային ջոկի մարտակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտոհրաձգային ջոկի մարտակարգը զինծառայողների մարտ վարելու ժամանակ դասավորվածությունն է։ Մարտակարգը պետք է ապահովի անընդմեջությունը, նվազեցնել անձնակազմի խոցելիությունը հակառակորդի հարձակումից։ Մոտոհրաձգային ջոկի մարտակարգը հետիոտն հարձակվելիս զինվորների միությունն է։ Զինծառայողների միջև միջին հեռավորությունը պետք է լինի 6-8 մ, իսկ երկու նռնականետորդների (կամ օգնականների) միջև պետք է լինի 1-2 մ։ Շղթայի հետևից պետք է շարժվի զգոն հետևակը մարտական մեքենայով, իսկ վերևից ռազմաօդային ուժերը։ Պաշտպանությունում ջոկը զբաղվում է մինչև 100-110 մետր ճակատային դիրքով։ Ամեն ինչ հիմնված է համապատասխան սպառազինության հետ։ Ջոկի մեջ գնդացրորդը տեղակայված է հրամանատարի կողքին։ Նռնականետորդը գործում է անկախ։ Ավագ հրաձիգը ունի փոփոխական դիրք, սակայն հիմնականում հանդես է գալիս հրամանատարի ՀՄՄ-ի կողքին։

Մարտական հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտավարության հիմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական հնարավորությունները ցուցանիշներ են, որը բնորոշ է մարտական խնդիրը լուծելուն։ Մարտական հնարավորությունների ցուցանիշները լինում են քանակական և որակական։ Մարտական հնարավորությունները կազմված են մոտոհրաձգային ջոկի

  • քանակությունից
  • պատրաստակամությունից
  • բարոյաքաղաքական վիճակից
  • սպառազինությունից
  • հրամանատարական կազմից

Մարտական հնարավորությունների վրա ազդող էական գործոններն են

  • գործողությունների բնույթը
  • ժամը
  • տեղանքը
  • մթնոլորտային պայմանները
  • անվտանգ կենսագործունեությունը

Մոտոհրաձգային ջոկի մարտական հնարավորության բնորոշող գծերն են

  • կրակային հզորություն
  • զորաշարժային հզորություն

Կրակային հզորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակային հզորությունը ներառում է

  • հակատանկային և հակահետևակային ականները
  • զենք զինամթերքը
  • համաօդային ներուժը
  • համաջրային ներուժը

Կրակային հզորությունը հակատանկային ականների միջոցով և ինքնաձիգների միջոցով տված կորուստների հնարավորությունն է։ Լրիվ սպառազինված մոտոհրաձգային ջոկը ընդունակ է պայքար մղել մարտական մեքենայի, ուղղաթիռների և ոչնչացնել նրանց արտադրողական ձեռնարկությունը (շտաբը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մոտոհրաձգային զորքերի սահմանումը Ռազմական հանրագիտարանում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]