Դատական պաշտպանության իրավունք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Դատական պաշտպանության իրավունք, մեղաղրյալին տրված իրավունքների համակցություն՝ առաջադրված մեղադրանքից պաշտպանությունն իրականացնելու նպատակով։ Մեղադրյալի պաշտպանության իրավունքը երաշխավորվում է սահմանադրությամբ և իրականացվում է դատավարության բոլոր փուլերում։ Մեղադրյալը իրավունք ունի ծանոթանալ առաջադրած մեղադրանքին, դրա առթիվ բացատրություն և ցուցմունք տալ, ապացույցներ ներկայացնել, միջնորդություն հարուցել, բացարկ հայտնել նախաքննության ավարտման (օրենքով նախատեսված դեպքերում նաև մեղադրանք առաջադրելու) պահից, գործի նյութերին ծանոթանալ, ունենալ պաշտպան։ Դատական նիստից մի քանի օր առաջ ամբաստանյալին հանձնվում է մեղադրական եզրակացության պատճենը և դատակոչի ցուցակը։ Ամբաստանյալն իրավասու է նաև մասնակցել ապացույցնևրի հետազոտմանը, ներկայացնել ապացույցներ, պաշտպան չունենալու դեպքում հանդես գալ պաշտպանական ճառով, ասել վերջին խոսք, գանգատարկել դատավճիռը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 307)։ |