|
|
|
Հին Հռոմ - Roma antiqua
|
Հին Հռոմ (լատիներեն՝ Roma antiqua), Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումը ստացել է Հռոմ քաղաքից, իսկ քաղաքը իր հերթին անունը ստացել է Հռոմուլից, որը իր եղբայր Հռեմի հետ հիմնադրել է Հռոմը: Հին հռոմեական քաղաքակրթության կանգնեցմանը որոշակի ազդել է հին հույների և էթրուսկների մշակույթները: Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է 2-րդ դարում մ.թ.ա., երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակից Շոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովպիայի հարավ և Հայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտք։
Հին Հռմ, համանուն կենտրոնով հնագույն պետություն: Կազմավորվելով Ապենինյան թերակղզում, աստիճանաբար դարձել է խոշոր աշխարհակալություն՝ ընդգրկելով Եվրոպայի արմ. և հվ-արլ. տարածքները, Փոքր Ասիան, Հս. Աֆրիկայի մերձափնյա շրջանները, Ասորիքը և Պաղեստինը: Պատմությունը բաժանվում է երեք ժամանակաշրջանի. թագավոր., հանրապետ., կայսեր.:
Թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 754/753 _ մ.թ.ա. 510/509) ձևավորվել են □հռոմ. ժողովուրդը□, հռոմ. պետ. կարգը, կարևոր որոշումները ընդունել է ժող. ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետ. խորհուրդը՝ Ծերակույտը:
Հանրապետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 510/509 _ մ.թ.ա. 30 կամ 27) Հ. կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժող. ժողովը և Ծերակույտը: Հ. մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիկիլիան, Հս. Աֆրիկայի ընդարձակ շրջանները, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արմ. շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն: Մ.թ.ա. III_II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր: Դասակարգերի և հաս. տարբեր խմբերի միջև պայքարը, քաղաքաց. պատերազմները քայքայել են հանրապետ. կարգը: Մ.թ.ա. 30-ին Օգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմ. պետության միանձնյա ղեկավար, իսկ մ.թ.ա. 27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով կայսրություն:( մանրամասն)
|
|
|
|
Ընտրված հոդված - Pagina electa
|
Գայոս Հուլիոս Կեսար (լատ.՝ Gaius Iulius Caesar) (մ.թ.ա. 102 կամ 100 - մարտի 15, մ.թ.ա. 44), հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։
Հռոմեական դրամ Հուլիոս Կեսարի պատկերով
Գրել է պատմական, քերականական երկեր, բանաստեղծություններ։ Մ.թ.ա. 47-ին արշավել է Փոքր Ասիա, պարտության մատնել Միհրդատ VI Եվպատորի որդի Փառնակեսին, այնուհետև մասնատել Փոքր Հայքը (փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսին), Փոքր Ասիայում անցկացրել վարչական փոփոխություններ, առանձնաշնորհումներ ևն, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները Մեծ Հայքի ու Պարթևաստանի հետ։ Կյանքի վերջին շրջանում Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով Հայաստանի վրայով արշավելու էր Պարթևաստան։ Հուլիոս Կեսարին դավադրաբար սպանել են (Մարկոս Բրուտոսը) Ծերակույտի նիստում։
Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր գալլական պատերազմի մասին» ( լատ.՝ Commentarii de bello Gallico, 7 հատոր որոնք, պատմում են Գալիայում կայացած պատերազմի մասին) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» ( լատ.՝ Commentarii de bello civili, 3 հատոր որոնք, պատմում են Պոմպեոսի դեմ մղված պատերազմի մասին) երկերը, գրել է հռետոր Կիկերոնի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր և այլն։
|
|
|
|
Ընտրված պատկեր - Imago electa
|
Լիվիայի վիլլայի տրիկլինիոսի պատերին պահպանված որմնանկարներից, Օգոստոս կայսեր կնոջ պարտեզի պատկերով:
|
|
|
|
Ընտրված անձ - Persona electa
|
Օկտավիանոս Օգոստոս ( լատիներեն` Gaius Iulius Caesar Octavianus, ծննդյան ժամանակ տրված անունը` Գայոս Օկտաբվիոս Ֆուրինուս, Gaius Octavius Thurinus; մ.թ.ա. 63թ. սեպտեմբերի 23, Հռոմ — մ.թ. 14թ. օգոստոսի 19, Նոլա), հռոմեական կայսր մ.թ.ա. 27 թ., Գայոս Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, նրա կողմից կտակով որդեգրվել է: Հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի նկատմամբ մ.թ.ա. 31 թ. Ակցիումի մոտ տարած հաղթանակով ավարտել է Կեսարի սպանությունից հետո սկսված քաղաքացիական պատերազմները (մ.թ.ա. 43-31 թթ.): Իր ձեռքերում կուտակում է Հռոմեական պետության նկատմամբ ամբողջ իշխանությունը` պահպանելով, սակայն, ավանդական հանրապետական ինստիտուտները: Այդ ռեժիմը ստանում է պրինցիպատ անվանումը: Հետագայում Օգոստոս (լատիներեն` սրբազան) եզրույթը ստացավ կայսրի տիտղոսի նշանակություն:
|
|
|
|
Ընտրված ֆրագմենտ - Fragmentum electum
|
Եկա, տեսա, հաղթեցի:
|
|
|
|
Գիտե՞ք դուք արդյոք...- Facta curiosa
|
- Հին հռոմեացիները ջրի օգնությամբ սղոցում էին մարմարե սալեր:
- Առաջին անգամ կայսրական տիտղոս գնելու դեպք Հռոմում տեղի է ունեցել Պերտինաքս կայսեր մահից հետո` սենատոր Դիդիոս Հուլիանոսը 2500 սեստերցով գնել է պրետորիանցիներից կայսրական ծիրանին:
- Մինչև 1996 թվականը հռոմեական կայսր Սիլնբաննակի մասին հայտնի էր միայն «Հռոմեական նումիզմատիկայի Սուրբ Գրաալի» շնորհիվ(նկ.).
- Հռոմեական կայսր Վետրանիոնը, զրկվելով իշխանությունից Կոնստանդիանոս II-ի կողմից, թեև գրել սովորել է միայն կյանքի վերջին, սակայն միշտ նամակներ էր գրում Կոստադիանոսին, որոնցում շնորհակալություն էր հայնտում նրան իրեն իշխանությունից հեռացնելու համար և խորկուրդ էր տալիս նույնպես հրաժարվել իշխանությունից:
|
|
|
|
Նոր հոդվածներ - Paginae novae
|
|
|
|
|
Եղբայրական պորտալներ - Amica limina
|
|
|