Կոդիֆիկացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոդիֆիկացիա (լատիներեն՝ codificatio, < լատիներեն՝ codex — օրենքների ժողովածու և facio — ստեղծել), նորմատիվ ակտերի, այդ թվում օրենքների համակարգման միջոց։ Կոդիֆիկացիայով ստեղծվում է հասարակական որոշակի հարաբերությունների կարգավորման միասնական համակարգ, որտեղ ընդգրկվում են բոլոր գործող, դուրս մնում գործածություն չունեցող իրավանորմերը, իսկ օրենսդրության մեջ առաջացած բացը՝ լրացվում նոր իրավանորմերով։ Կոդիֆիկացիայի հայտնի օրինակներ են Հուստինիանոսի օրենսգիրքը, Ֆրանսիական քաղաքացիական օրենսգիրքը, Ռուսսկայա պրավդան։ ԽՍՀՄ-ում իրավունքի բոլոր ճյուղերի կոդիֆիկացիա կազմվել է 1960—1970-ական թթ.։ Միջազգային իրավունքում տարբերում են պաշտոնական և ոչ պաշտոնական կամ գիտական կոդիֆիկացիան։ Պաշտոնական կոդիֆիկացիան կազմում են բոլոր (կամ մի քանի) պետությունները համատեղ։ Ոչ պաշտոնական կոդիֆիկացիան կազմում են միջազգային կամ ազգային միություններն ու կազմակերպությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 505 CC-BY-SA-icon-80x15.png