Միջազգային սովորույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սովորութային իրավունքից)

Միջազգային սովորույթ նորմեր, որոնք ձևավորվել են պետությունների միջազգային պրակտիկայում երկարատև կրկնվելու հետևանքով։ Իրավաբանական ուժ են ձեռք բերում պետությունների կողմից ճանաչվելուց հետո և դառնում միջազգային իրավունքի աղբյուր։ Պետությունների պրակտիկայում պատահում են նաև երկարատև կրկնվող այնպիսի համանման գործողություններ, որոնք պարտադիր իրավական ուժ չունեն (քաղաքավարական, բարոյական կանոններ)։ Դրանց անտեսումը դիտվում է որպես անբարյացակամ ակտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 581 CC-BY-SA-icon-80x15.png