Իրավական պլյուրալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավական պլյուրալիզմ (բազմակարծություն), մեկ (մարդկային) բնակչության ներսում և/կամ աշխարհագրական տարածքում բազմաթիվ իրավական համակարգերի գոյությունը։ Բազմաթիվ իրավական համակարգերի գոյությունը հատկապես տարածված էր նախկին գաղութներում, որտեղ նախկին գաղութային իշխանության իրավունքները կարող էին գոյություն ունենալ առավել ավանդական իրավական համակարգերին զուգահեռ (սովորութային իրավունք

Պատմական անդրադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգերի զարգացմամբ պայմանավորված կար կարծիք, որ որոշակի հարցեր (ինչպիսիք են առևտրային գործարքները) կընդգրկվեն գաղութային իրավունքի մեջ, իսկ այլ հարցեր (ընտանիք և ամուսնություն)՝ ավանդական իրավունքի մեջ[1]։ Ժամանակի ընթացքում այս տարբերակումները վերացան, և անհատները նախընտրեցին իրենց պահանջները զետեղել մեկ համակարգի ներքո, որը նրանց կարծիքով լավագույն արդյունքն էր առաջարկում։

Առկա պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական պլյուրալիզմի կարելի է հանդիպել նաև այն երկրներում, որտեղ տարբեր խմբեր ղեկավարվում են տարբեր իրավունքներով։ Օրինակ՝ Հնդկաստանում և Տանզանիայում գոյություն ունեն հատուկ իսլամանական դատարաններ, որոնք զբաղվում են մուսուլմանական համայնքներին հուզող հարցերով՝ հիմնվելով իսլամական իրավունքի սկզբունքների վրա։ Աշխարհիկ դատարանները զբաղվում են այլ համայնքների խնդիրներով։

Քանի որ ժամանակակից Արևմտյան իրավական համակարգերը նույնպես կարող են լինել պլյուրալիստիկ[2], ապա իրավական պլյուրալիզմի քննարկումը միայն ոչ Արևմտյան իրավական համակարգերի հետ առնչությամբ շփոթմունքի կարող է հանգեցնել։ Իրավական պլյուրալիզմ կարելի է գտնել անգամ այնպիսի միջավայրերում, որոնք ի սկզբանե թվում են իրավականորեն համասեռ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների դատարաններում կան իրավունքի երկակի գաղափարախոսություններ, քանի որ գրով ամրագրված իրավունքի պաշտոնական գաղափարախոսությունը գոյություն ունի իրավունքի ոչ պաշտոնական, գործնականում կիրառելի գաղափարախոսությանը զուգահեռ[3]։ Իրավական համակարգերի ներքին և արտաքին բազմաքանակության մասին քննարկումը կոչվում է իրավունքի սոցիոլոգիա։

Իսլամական իրավունքի աղբյուրներն են Ղուրանը, Սուննան և Իջման, սակայն Արևմուտքի ժամանակակից ազգային պետություններից շատերը որպես իրենց իրավական համակարգի հիմք են ընդունում հին Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ քրիստոնեական գերտերությունների իրավական համակարգերը։ Հենց սա է պատճառը, որ Աստվածաշնչում տեղ գտած բարոյական օրենքները համընդհանուր կիրառություն են ստացել, որոնց սկզբնական, հիմնական նորմի հիմքերը կարելի է գտնել իրավունքի պատմության մեջ՝ իրականացնելով պոզիտիվիստների և նատուրալիստների նախապատվությունները։

Իրավական պլյուրալիզմ որոշ չափով գոյություն ունի նաև այն հասարակություններում, որտեղ տեղաբնիկ ժողովուրդների իրավական համակարգերը որոշակի ճանաչում են ստացել։ Ավստրալիայում, օրինակ, Մաբո որոշումը ճանաչում է տվել ազգային իրավունքին՝ դրանով իսկ Տեղաբնիկների ազգային իրավունքի տարրերին։ Տեղաբնիկների ավանդական քրեական իրավունքի տարրերը նույնպես ճանաչում են ստացել, հատկապես դատավճիռ կայացնելիս։ [փա՞ստ] Արդյունքում ստեղծվել են պատժի երկու զուգահեռ համակարգեր։ Մեկ այլ օրինակ է Ֆիլիպինները, որի Կառավարությունը ճանաչել է Կորդիլլերայի տեղաբնիկների սովորութային իրավունքները և որոնք Կալինգա նահանգի Բոդոնգյան պայմանագրի համաձայն վեճերի լուծման եղենակ են համարվում։ Եվ քանի որ վերջինս նախկինում շատ արդյունավետ է եղել, դեռևս շարունակում է լայն կիրառություն ունենալ։

Որոշակի անհանգստություն կա առ այն, որ ավանդական իրավական համակարգերը և մուսուլմանական իրավական համակարգերը չեն անդրադառնում կանանց իրավունքներին։ Արդյունքում, Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեի (ԿՆԽՎԿ) անդամները պահանջել են երկրների ներսում միավորել իրավական համակարգերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Griffiths, Anne (1996 թ․ նոյեմբեր). «Legal Pluralism in Africa: The Role of Gender and Women's Access to Law». PoLAR. 19 (2): 93–108. doi:10.1525/pol.1996.19.2.93.
  2. See Griffiths, John (1986) "What is Legal Pluralism" in Journal of Legal Pluralism 24: 1-55.
  3. Merry, Sally (1986 թ․ մայիս). «Everyday Understandings of the Law in Working-class America». American Ethnologist. 13 (2): 253–270. doi:10.1525/ae.1986.13.2.02a00040.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barzilai, Gad. 2003. Communities and Law: Politics and Cultures of Legal Identities University of Michigan Press 0-472-11315-1
  • Benda-Beckmann, K. von. 1981. “Forum Shopping and Shopping Forums: Dispute Processing in Minangkabau Village.” Journal of Legal Pluralism 19։ 117-159.
  • Channock, M. 1985. Law, Custom, and Social Order: The Colonial Experience in Malawi and Zambia. New York։ Cambridge University Press.
  • Merry, Sally Engle. 1988. “Legal Pluralism.” Law & Society Review 22։ 869-896
  • Sierra, Maria Teresa. 1995. “Indian Rights and Customary Law in Mexico: A Study of the Nahuas in the Sierra de Puebla.” Law & Society Review 29(2)։227-254.
  • Speelman, G. 1995. “Muslim Minorities and Shari’ah in Europe”. Pp. 70–77 in Tarek Mitri (Ed.), Religion, Law and Society. Geneva, Switzerland։ World Council of Churches.
  • Starr, June, and Jonathan Pool. 1974. "The Impact of a Legal Revolution in Rural Turkey." Law & Society Review։ 533-560.
  • Tamanaha, Brian Z., Caroline Sage, and Michael Woolcock, eds. 2012. Legal Pluralism and Development: Scholars and Practitioners in Dialogue. Cambridge, UK։ Cambridge University Press. 9781107019409

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • McGill Centre for Human Rights and Legal Pluralism, Faculty of Law [1]