Կոնսոլիդացիա (իրավունք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնսոլիդացիա (այլ կիրառումներ)

Կոնսոլիդացիա (լատ. consolidatio consolido-ից — ամրապնդում եմ), ամրապնդում, նորմատիվ իրավական փաստաթղթերի համակարգման տեսակ, որի էությունը կայանում է վերջիններիս բազմազանությունը բացառելու մեջ՝ օրենսդրության կառուցվածքում ավելի խոշոր, միատարր բլոկների ստեղծման ճանապարհով։ Կոնսոլիդացիան իրավաստեղծման յուրօրինակ տեսակ է, որի առանձնահատկությունն այն է, որ նոր, մեծացված փաստաթուղթը չի փոխում իրավական կարգավորման բովանդակությունը, չի փոփոխում և գործող օրենսդրության նովելը։

Նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում ցանկացած զարգացած իրավական համակարգում գոյանում են որոշակի քանակությամբ իրավական ակտեր, որոնք ունեն կարգավորման միևնույն առարկան։ Նման ակտերի նախադրյալները հիմնականում կրկնվում են, իսկ երբեմն պարունակում են ակնհայտ անհամաձայնություններ և հակասություններ (կոլիզիաներ)։ Ելնելով նշվածից՝ պահանջ է առաջանում բազմաթիվ նորմատիվ փաստաթղթերի չեղարկման, խոշորացման, օրենսդրության յուրօրինակ «բլոկներ» ստեղծել։ Նմանատիպ բազմազանության հաղթահարման ճանապարհներից է օրենսդրության կոնսոլիդացիան։ Սա համակարգման մի ձև է, որի ընթացքում միևնույն հարցի շուրջ ստեղծված նորմատիվ փաստաթղթերի զգալի մասը միավորվում է մեկ խոշոր փաստաթղթի մեջ։ Այս փաստաթուղթը հաստատվում է օրենսդիր մարմնի կողմից որպես նոր, ինքնուրույն իրավունքի աղբյուր, իսկ նախկին փաստաթղթերը համարվում են ուժը կորցրած։ Ընդ որում, որպես կանոն միավորման ենթակա են միևնույն իրավաբանական ուժ ունեցող նախատիպերը։

Մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթի կոնսոլիդացիայի պատրաստման ընթացքում բոլոր նախկին փաստաթղթերի նորմերը դասավորվում են որոշակի տրամաբանական հերթականությամբ, մշակվում է ապագա փաստաթղթի կառուցվածքը։ Կատարվում է որոշակի խմբագրական ուղղումներ՝ գրվածքի ուղղակի տեսքային վերամշակում, որպեսզի ամբողջը շարադրված լինեն նույն ոճով, օգտագործվեն միասնական եզրույթներ։ Հեռացվում են հակասությունները, կրկնությունները, չարդարացված երկարացումները, ուղղվում են հնացած եզրույթները, իմաստային մոտ նորմերը միավորվում են մեկ հոդվածում (կետում)։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր փաստաթղթերի ընդունումը համաշխարհային պրակտիկայում բավական լայն է։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, ընդունվում են տասնյակ այդպիսի փաստաթղթեր, որոնք միավորում են նույն խնդրի շուրջ պառլամենտի՝ իր բազմադարյա գործունեության ընթացքում ընդունած փաստաթղթերը։ 19-րդ դարի վերջերին անգլիական պառլամենտը ընդունեց հատուկ օրենք ստատուտային իրավունքի կոնսոլիդացիայի մասին։ Ֆրանսիայում լայնորեն կիրառվում է այսպես կոչված կոդեքսների ընդունումը, որոնք միավորում են նույն հարցի շուրջ ընդունված նորմատիային կանոնակարգերը։ Օրինակ՝ հրապարակված են այնպիսի կոնսոլիդացված փաստաթղթեր, ինչպիսիք են՝ Հանրային ճանապարհների օգտագործման մասին կոդեքսը, Խնայողական դրամարկղերի կոդեքսը և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]