Ռիչարդ Դավիթ Պրեխթը Հանս-Յուրգեն Պրեխթի որդին է։ Նա մեծացել է այլընտրանքային և ոչ ավանդական բուրժուական ընտանիքում, որտեղ հասակ էին առնում ևս 5 երեխաներ։ Նրանցից երկուսը Վիետնամի պատերազմի ժամանակ 1969 և 1972 թթ.-ին նրա ծնողների կողմից որդեգրաված վիետնամցիներ էին։ Հայրը սովորական արդյունաբերական գծագրիչ էր, ով հետաքրքրված էր գրականությանմբ և պահում էր բավականին մեծ անձնական գրադարան։ Մայրը տնային տնտեսուհի էր, ով ընդգրկված էր “Terre des hommes” երեխաների իրավունքներին վերաբերող կազմակերպության մեջ։ Schwertstraße գիմնազիայում միջնակարգ կրթություն ստանալուց հետո, անում է իր “Alternative civilian service”-ը ։ Ապա սովորում է փիլիսոփայություն, գերմանական բանասիրություն, նաև` արվեստի պատմություն Քյոլնի համալսարանում։ 1994 թվ.-ին պաշտպանում է դոկտորական աշխատանք գերմանական բանասիրության մեջ։ 1991-1995 թթ.-ին աշխատում է ճանաչողական գիտությունների հետազոտական նախագծի գիտաշխատող։
Որպես էսսեիստ Պրեխթի նյութերը տեղադրվել են գերմանական թերթերում և ամսագրերում։ 2002-2004 թթ.-ին եղել է գրականության տեսաբան, իսկ 2005-2008 թթ.-ին “Westdeutscher Rundfunk” հեռուստաընկերության արտահաստիքային մոդերատոր։