Կումունիստների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կումունիստների միություն
Bund der Kommunisten
Տեսակկուսակցություն և transnational political party?
ԱռաջնորդԿառլ Շապպեր
ՀիմնադիրԿառլ Շապպեր, Ֆրիդրիխ Էնգելս և Կարլ Մարքս
Հիմնադրվածհունիսի 1, 1847
Լուծարվածնոյեմբեր 1852
Գաղափարախոսությունհեղափոխական սոցիալիզմ, մարքսիզմ և կոմունիզմ
Քաղաքական հայացքծայրահեղ ձախ
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն
Կոմունիստների դատավարությունը Քյոլնում (պատկերազարդում)

Կոմունիստների միություն (գերմ.՝ Bund der Kommunisten) 1847 թվականին հիմնադրված միջազգային կոմունիստական քաղաական կուսակցություն, որը ստեղծվել է Կառլ Շապպերի «Արդարների միության»[1] և Կոմունիստական նամակագրության կոմիտեի, որում կենտրոնական անձինք էին Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը, միավորմամբ[2]։

«Արդարների միության» I կոնգրեսի (1847 թվականի հունիս, Լոնդոն) հաստատած կանոնադրության նախագծի մեջ մտցվեցին դեմոկրատիզմի, ցենտրալիզմի և ընտրովիության սկզբունքները։ «Արդարների միությունը» անվանափոխվեց «Կոմունիստների միություն»[3]։ Միության հին նշանաբանը՝ «Բոլոր մարդիկ եղբայրներ են», փոխվեց Մարքսի և Էնգելսի առաջարկած «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» հայտնի լոզունգով։ Միությունից վտարվեցին վայտլինգականները։ Կոմունիստների միության նստավայրը դարձավ Լոնդոնը։ Կոմունիստների միության II կոնգրեսը (1847 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր, Լոնդոն) ընդունեց կատարելագործված կանոնադրություն և Մարքսին ու Էնգելսին հանձնարարեց մշակել «Կոմունիստների միության» ծրագիրը, որը դարձավ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը։ Միության հիմնական հենակետերը գտնվում էին Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում, Շվեյցարիայում, մոտ 30 համայնք (սկզբնական կազմակերպություններ) գործում էր Գերմանիայում (անօրինական)։

Միությունը պաշտոնապես լուծարվել է 1852 թվականի նոյեմբերի 17-ին՝ պրուսական կառավարության Քյոլնի կոմունիստական դատավարությունից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David Fernbach, "Introduction" to Karl Marx, The Revolutions of 1848. New York: Random House, 1973; pg. 23. (անգլ.)
  2. Franz Mehring, Karl Marx: The Story of His Life. Edward Fitzgerald, trans. London: George Allen and Unwin, 1936; pg. 138. (անգլ.)
  3. Bernard Moss, "Marx and the Permanent Revolution in France: Background to the Communist Manifesto," in Leo Panitch and Colin Leys (eds.), The Communist Manifesto Now: The Socialist Register, 1998. New York: Monthly Review Press, 1998; pg. 10. (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 561