Ավստրիական փոստն Օսմանյան կայսրությունում
Ավստրիական փոստն Օսմանյան կայսրությունում, Ավստրիային պատկանող փոստային բաժանմունքներ, որոնք աշխատել են Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում 1748-1914 թվականներին։ Փոստային բաժանմունքներ են ձևավորվել ընդամենը 79 քաղաքում[1]։
Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիան եվրոպական այլ պետությունների հետ Օսմանյան կայսրությունում ուներ փոստային բաժանմունքների զարգացած ցանց, որի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր օսմանյան փոստի անվստահելիությամբ։ 1721 թվականին Ավստրիան թույլտվություն է ստացել փոստային կապ իրականացնել Վիեննայի և Կոստանդնուպոլսում Ավստրիայի դեսպանության միջև` միայն պետական թղթակցության ոլորտում։ 1729 թվականին թույլտվություն է ստացվում փոստային բաժանմունքներ բացելու և առևտրականների փոստը տեղափոխելու[1][2]։ 1748 թվականին դա հանգեցնում է Գալաթայում փոստային բաժանմունք բացելուն։ Ժամանակի հետ բաժանմունքներ են բացվում նաև Բալկաններում և արևելյան միջերկրածովյան հատվածում[3]։
Նամականիշերի թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսած 1863 թվականից` օգտագործվել են Լոմբարդիայի և Վենետիկի նամականիշերը, սակայն այդ տարածքներիը կորցնելուց հետո 1867 թվականին Ավստրիան ստիպված էր թողարկել հատուկ նամականիշեր։ Արտաքինից դրանք չէին տարբերվում Ավստրիայի այդ շրջանի նամականիշերից, սակայն նրանց անվանական արժեքը նշված էր սոլդոյով և ֆլորինով։ 1886 թվականին անվանական արժեքը փոխվում է փարայի և ղուրուշի` թուրքական դրամական միավորին համապատասխան` սկզբում փոստային բաժանմունքներում արդեն եղած նամականիշերի վրա նորը տպելով, իսկ հետո սովորական ավստրիական նամականիշերով[4]։
Հատուկ փոստային բաժանմունքների համար նամականիշերի թողարկումը վերսկսվել է 1906 թվականին բաց թողած նոմինալով ավստրիական նամականիշերի կիրառման միջոցով (այդ ժամանակ Ավստրիայի նամականիշերի ինքնարժեքը տպագրվում էր երկրորդ ուղեդրամների վրա), իսկ 1908 թվականի թողարկումը ներառում էր նույն տիպի նամականիշեր ղուրուշի նոմինալով[1][4]։
1902 և 1908 թվականներին թողարկվել են լրացուցիչ վճարով նամականիշեր[1][4]։
Լեպեշինսկու տվյալներով (1967) 1867-1914 թվականների ընթացքում թողարկվել են 53 նամականիշեր և 14 լրավճարով նամականիշեր։ Դրանց վրա կիրառվել են հետևյալ մակագրությունները` լատին․՝ «Imper. reg. posta austr.» և գերմ.՝ «К. К. Oesterreichische Post» («Ավստրիական կայսերական ու թագավորական փոստ»), «Porto» (լրավճար)։ «Սքոթ» համացուցակը ավելի շատ թվով նամականիշեր է հաշվում` 56 (առանց տարատեսակների)[4]
14 доплатных марок[4]
|карта = 225px|border
:
-
1876, 10 սոլդո արժեքով նամականիշ, կիրառված է Կոստանդնուպոլսում
-
1888, 20 փարա արժեքով նամականիշ, լրացուցիչ տպագրությամբ տեքստով նամականիշ
-
190610 փարա արժեքով նամականիշ, Բեյրութ
-
1908, հուշանամականիշ 2 ղուրուշ արժեքով
Ամբողջական փաթեթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին ամբողջական փաթեթերը, որ եղել են ավստրիական փոստային բաժանմունքների տրամադրության տակ, նամականիշավորված ծրարներն էին 1867 թվականին։ Մինչև 1872 թվականը թողարկվել է ընդամենը տասը տարբեր ծրար մեկ սոլդո նոմինալով։ Դրանք փոստային շրջանառության մեջ են եղել մինչև 1884 թվականի հոկտեմբերի 31-ը։ 1908 թվականին թողարկվել է միայն մեկ ծրար` ֆրանսիական տարադրամի նոմինալով։
1873 թվականին առաջին անգամ թողարկվել են փոստային քարտեր` մեկ սոլդո նոմինալով, տպագրվել են հինգ տարբեր բացիկներ։ Այնուհետև 1888 թվականին նրանց փոխարինել է թուրքական փոխարժեքով փոստային քարտերի շարքը, ընդամենը 13 տարբեր բացիկներ, որոնց իրենց հերթին փոխարինեցին ֆրանսիական փոխարժեքով 1903 թվականի նոմինալին։ Ընդամենը հայտնի են տասը տարբեր քարտեր, որոնց նոմինալը նշված է ֆրանսիական տարադրամով։
1886 թվականին թողարկվել է միակ նամակ-քարտը, որը նշված էր սոլդոյի նոմինալով։ Թուրքական տարադրամով թողարկվել են չորս տարբեր տեսակի նամակ-քարտեր 1888, 1890, 1900 և 1908 թվականներին։
Թուրքական տարադրամի շրջանառության ժամանակ տպագրվել է մայն երեք տեսակ բանդերոլ (ֆր.՝ banderole) 1890, 1900 և 1908 թվականներին։ Բանդերոլներից մեկի վրա նշված է ֆրանսիական տարադրամը 1908 թվականին[5]։
Փակ փոստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին Բոսնիական ճգնաժամի արդյունքում օտոմանյան կառավարությունը չեղարկել է Ավստրիայի և այլ պետությունների փոստային բաժանմունքները` Կոստանդնուպոլսից ու Սմիրնայից դուրս գտվող։ 1914 թվականի հոկտեմբերի 1-ին Առաջին համաշխարհային պատերազմի սկվելու հետ մեկտեղ Բարձր դուռը վերականգնել է փոստային բոլոր բաժանմունքների նկատմամբ վերահսկողությունը[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Большой филателистический словарь, статья-Австрия. Австрийская почта в Османской империи|academic=26
- ↑ 2,0 2,1 Книга:Stanford J. Shaw:History of the Ottoman Empire and Modern Turkey, Vol. 2|229—230|часть=Reform, Revolution, and Republic: The Rise of Modern Turkey, 1808—1975
- ↑ cw|url=http://stamps.endfield.org.uk/ahpos.htm%7Ctitle=The Austrian Post Offices in the Ottoman Empire|last=Smith|first=David.|work=Postal History of the Levant and other overseas post offices|publisher=The Website of David and Tina's home, Endfield; David Smith|description=List of post office locations, opening and closing dates|lang=en|accessdate=2010-03-12|archiveurl=https://www.webcitation.org/673R1fbJ6?url=http://stamps.endfield.org.uk/ahpos.htm%7Carchivedate%3D2012-04-20
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Scott 2007. Standard Postage Stamp Catalogue. — New York, NY, USA: Scott, 2006.(անգլ.)
- ↑ При написании раздела использована информация из «Каталога цельных вещей мира Хиггинса и Гейджа».
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Лепешинский, статья Турция (Турецкая Республика)|ссылка=http://www.colonies.ru/books/geografia/turcia.html(չաշխատող հղում)
- Rossiter S., Fowler J. The Stamp Atlas: A Unique Assembly of Geography, Social and Political History, and Postal Information. — 1st edn. —, Sydney: Macdonald, 1986. — 336 p. — ISBN 0-356-10862-7.(անգլ.)