Ավստրիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն
Ավստրիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն | |
---|---|
Փոստի պատմություն | |
Առաջին փոստային նամականիշներ |
Ավտսրիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն, Ավստրիայի փոստային պատմությունը, որն ընդգրկում է Հռոմեական կայսրությունից մինչև մեր օրերն ընդգրկող ժամանակաշրջանը։ Պատվերային փոստային ծառայությունը ավստրիական պետության շրջանակներում սկսել է գործել 16-րդ դարից, իսկ փոստային նամականիշների թողարկումը՝ 1850 թվականից[1] Ներկայում Ավստրիայի փոստային ոլորտը ներկայացնում է «Österreichische Post» ընկերությունը։
Փոստի զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի տարածքում փոստի պատմությունն ունի բազմադարյա ավանդույթներ։ Ինչպես ցույց են տվել գիտական հետազոտությունները հին հռոմեացիները այստեղ կառուցել են ճանապարհների և փոստային կայարանների ցանց։ Այս հիմնավորման ապացույց է հանդիսացել այն, որ ներկայիս Ավստրիայի տարածքում հայտնաբերվել են հռոմեական ժամանակաշրջանի փոստային սյուներ։ Վերջիններս նախատեսված են եղել մոտակա փոստային բաժանմունքի տեղը ցույց տալու համար։
Միջնադարում փոստային ծառայությունը ի հայտ է եկել Ստիրի կոմսությունում և գործել է սայլերի ու սուրհանդակների միջոցով։ Պատահել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ միջնադարյան սուրհանդակները անցել են երկար ճանապարհ, որպեսզի հասցեատիրոջը ինչպես օրինակ Ադմոնտում գտնվող Բենեդիկտյան միաբանությանը փոխանցեն թղթե կամ կաշվե կտորի վրա գրված ուղերձը[1]։
Մեր օրերում պահպանվել են 1495-1916 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանի ուղեցույց գրքեր։ Այդպիսիններից է 1506 թվականով թվագրվող գիրքը, որը պարունակում է նշումներ Ինսբրուքից մինչև Զագհարթսկիրհեն։ Գրքի նշումները կատարվել են նամակները հանձնելուց անմիջապես հետո։ Նշվել է վայրը, տեղ հասնելու ժամանակը և այլն։ Այս տվյալներից կարելի է իմանալ, որ նամակների տեղափոխումն ու հանձնումը հասցեատիրոջը կատարվել է բավականին արագ։ Օրինակ նշումներից մեկը պատմում է, որ 8 օր 21 ժամում սուրհանդակը անցել է 750 մղոն։ Այդ ժամանակվա փոստային կապերի մասին պատմում են հին գրքերը[1]։
Հարյուրամյակներ շարունակ ավստրիական փոստային ծառայությունները իրականացվել են հիմնականում ի շնորհիվ փոստմաստերների (Postmaster): Թագավորական գրություններից հայտնի է դարձել, որ փոստմաստերի կոչումը փոխանցվել է ժառանգաբար[1]։
16-րդ դարում Ավստրիայում միաժամանակ գործել են Տուրն ընդ Տակսիսի և կառավարական փոստի բաժանմունքներ։ Որոշ ժամանակ անց Վերջինս ոլորտից հեռացնում է Տուրն ընդ Տակսիսին։ 1623 թվականից ավստրիական փոստը ղեկավարվում էր գրաֆների կողմից, ովքեր այդ իրավունքը ժառանգաբար փոխանցում էին։ 1722 թվականի փոստային կապուղիների շահագործումը անցնում էկառավարությանը[2]։
18-րդ դարի վերջերին (սկսած 1772թ.-ից) և 19-րդ դարի սկզբներին Վիեննայում և Ավստրիայի մի շարք այլ քաղաքներում տարածված էր այսպես կոչված «չխչխկան փոստը»։ Այն իր անվանումը ստացել է տնից տուն գնացող և նամակները փոխանցող փոստատարի ուսից կախված փայտյա կամ մետաղական սարքից առաջացող ձայնից[1]։
19-րդ դարի փոստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորենց Կոշիրը (1804—1879), ով ծագումով սլովենացի էր, ավստրիացի պետական պաշտոնեա և փոստային հաշվապահի օգնական, առաջարկում է փոստային նամականիշների գնման միջոցով նախօրոք վճարել փոստային ծառայության դիմաց։ Նրա առաջարկը չի ընդունվում, և ավստրիական առաջին նամականիշը լույս է տեսնում միայն 1850 թվականին։
Ավստրիական փոստը մեծ զարգացում է ապրում 1850 թվականին Պրուսիայի, Ավստրիայի և գերմանական այլ պետական կազմավորումների միջև «Ավստրո-գերմանական փոստային համաձայնագրի» կնքումով, որով էլ փոստային ծառայությունների մատուցումը հանձնվեց Տակսիսների փոստին։ 1866 թվականին տեղի ունեցած ավստրո-պրուսական պատերազմից հետո դաշինքը դադարեց գոյություն ունենալ[2][3]։
Աշխարհում առաջին նավային փոստը ստեղծվել է 19-րդ դարում (1851 թվական) Ավստրիայում «Österreichischer Lloyd» (Ավստրիական Լլոյդ) նավագնացության ընկերության կողմից. Այդ նպատակով օգտագործվում էր Ադրիատիկ ծովը։ Փոստային ծառայություններ մատուցվում էին Եվրոպայի և Օսմանյան կայսրության տարածքում[2][4]։
Հետևելով Անգլիայի օրինակին՝ 1861 թվականին Ավստրիայում իրականացրեցին փոստային բարեփոխումներ, որն իրենից ենթադրում էր նամակների համար նախնական վճար։ Այսուհետ գումարը պետք է գանձվեր ոչ թե հաշվի առնելով նամակի անցնելու տարածության հեռավորությունը, այլ կշիռը[2];
Մինչև 1867 թվականը ավստրիական և հունգարական փոստերը ունեին ղեկավարման ընդհանուր մեկ մարմին։ Որոշ ժամանակ անց Ցիսլեյտանիայում ներառվեց Առևտրի նախարարության կազմում՝ ձուլվելով հեռախոսային ծառայությանը։ Փոստային բաժանմունքները բաժանված էին 10 փոստային-հեռախոսային շրջանների, որոնք կառավարվում էին փոստային տնօրենների կողմից։ Փոստային գործառնությունների համար ստեղծվեցին փոստային հիմնարկներ, որոնք երկու տեսակ էին՝ պետական սեփականություն հանդիսացող և մասնավոր։ Վերջիններս գործում էին քիչ նշանակալի կետերում և ղեկավարվում պետական պաշտոն չզբաղեցնող գանձապահների կողմից[2]։
Ավստրո-Հունգարիական կայսրության երկու հատվածները՝ Ավստրիան և Հունգարին, չնայած 1871 թվականից սկսած փոստային նշանների տարբերությանն ու փոստային ղեկավարման առանձնացմանը, իրենցից ներկայացնում էին փոստային մեկ ընդհանրական տարածք։ Այնուամենայնիվ, Ֆինանսների առումով նույնպես տարբերություններ կային։ 1874 թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրվեց Համաշխարհային փոստային համաձայնագիրը, որը տարածվեց ամբողջ Ավստրո-հունգարական կայսրության տարածքում, սակայն միապետության յուրաքանչյուր հատված Համաշխարհային փոստային միությունում ուներ ձայնի իր առանձին իրավունքը[2]։
Ավստրիային է պատկանում բաց նամակի, կամ ինչպես մեր օրերում են ասում՝ բացիկի ներդրումը։ Փոստային քարտերը առաջին անգամ կիրառվեցին հենց Ավստրիայում 1869 թվականի հոկտեմբերի 1-ին[1][4]։
20-րդ դարի նախաշեմին
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջում սովորական փակ նամակներ ուղարկելը Ավստրո-հունգարիայում հասնում էր մինչև 5 կրեյցերի, ըդն որում, քաշային մեկ միավորը ընդունված էր համարել 15 գրամ։ Նամակները, որոնց քաշը հասնում էր մինչև 250 գրամի, վճարվում էին միայն կրկնակի փոստային հարկով (վճարով)։ Բացիկների համար գործել են զեղջեր՝ արժենալով 2 կրեյցեր։ Նախօրոք չվճարված նամակները ուղարկվում էին, սակայն հասցեատիրոջն էին տրամադրվում ծառայության դիմաց գումարը գանձելուց հետո։
Բանդերոլային նամակների ուղարկելու գինը սահմանված էր 2-ից 15 կրեյցերի սահմաններում, իսկ ապրանքներից, անկախ քաշից, գանձվում էր 5 կրեյցեր։
1891 թվականին Վիեննայում անցկացվեց Համաշխարհային փոստային համաժողով, որի ընթացքում առաջնային համարվեց թղթային փոստի գործառույթները։ Կառավարության ներկայացուցիչները, որոնք մասնակցում էին այդ նիստին, պարտավորվեցին կազմակերպել թղթային նամակների կանոնավոր տրամադրում և վաճառք երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր տարածքներում նույն գնով, ինչ երկրի ներսում՝ ավելացնելով ընդամենը տրանսպորտային ծախսեր։ Երկրում կարելի էր ավելացնել կոմիսիոն և նմանատիպ այլ գումարներ, սակայն դրանք չպետք է գերազանցեին ընդունված առավելագույն չափանիշները։ Այս համաձայնագրին միացել էր նաև Ավստրո-հունգարիան։
Ավստրիական փոստային ծառայություններից էին նաև փոստային հանձնարարությունների գործառույթները և ուղևորների տեղափոխումն այն վայրեր, որտեղ երկաթգիծը չի հասնում։
Ամբողջ երկրով սփռված փոստային բաժանմունքները ծառայում էին նաև սոցիալական որոշակի նպատակների, որոնք ուղղակիորեն կապ չունեին փոստային ծառայությունների հետ։ Այդպիսիններից էին ավստրիական փոստային խնայողական բանկային գործառույթները և այլն[2]։
Համաշխարհային փոստային միության միջազգային բաժանմունքի 1903 թվականի տվյալների համաձայն[5] Ավստրիայում փոստային բաժանմունքների սփռվածության խտությունը կազմում էր մեկ փոստային բաժանմունք յուրաքանչյուր 37 կմ² (աշխարհում 9-րդը), փոստային ուղիների երկարությունը՝ 196 հազար կմ (աշխարհում 4-րդը), ըդն որում, երկաթուղային փոստային ուղիները գերազանցում էին այլ տեսակի ուղիներին։ Տարեկան փոստի անցած ընդհանուր տարածությունը կազմում էր 101.000.000 կմ, որը համարվում էր աշխարհում 6-րդ ցուցանիշը Ճապոնիայի հետ հավասար։ 1903 թվականին երկրի ներսում առաքված նամակների քանակի մոտ 1 միլիարդի էր հասել, իսկ արտաքին շրջանառությունը՝ 246.000.000 ուղարկված և 221.000.000 ընդունած նամակներ։ Այս ցուցանիշով Ավստրիան զբաղեցնում էր աշխարհում երկրորդ տեղը՝ զիջելով միայն Գերմանիային (Անգլիայի մասին տվյալները բացակայում էին)։ Ավստրիայի ներքին շուկայում ծանրոցների առաքումը կազմել էր 39.000.000, որը համարվում էր աշխարհում 4-րդ ցուցանիշը[2]։
Մեր ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոստային կառքերի և սահնակների կիրառումը 20-րդ դարում փոխարինվեցին ավելի ժամանակակից փոխադրամիջոցներով, այդ թվում՝ փոստային ավտոբուսներով և թրթուրավոր սահնակներով։ Վերջինները փոստը հասցնում էին երկրի լեռնային շրջաններ։ Ավստրիական օդային փոստը աշխարհում իր տեսակի մեջ առաջինն էր և սկսել է գործել 1918 թվականի մարտի 18-ից՝ Վաշինգտոն - Լոնգ Այլենդ փոստային չվերթից 6 ամիս ավելի շուտ:Հետագա զարգացում ապրեցին նաև օդամղիչ,ծովային, երկաթուղային և ռազմական փոստային ծառայությունները։ Սկսեցին կիրառվել նամականիշների և բացիկների վաճառքի կիսաավտոմատ և ավտոմատ սարքավորումներ[1]։
-
1938 թվականով թվագրվող Mercedes Benz մակնիշի ավստրիական փոստային ավտոբուս։
Գտնվում է Շտուտգարդի Mercedes Benz թանգարանում[6] -
Ժամանակակից փոստարկղ, Ավստրիա, 2007թ.
-
Դրոշմակնիք (Վիեննա, 2004, 55 եվրոցենտ)
Ավստրիան հանդիսանում է Եվրոպական Միության փոստային ադմինիստրացիայի և կապի ծառայության (CEPT) անդամ։
Փոստային նամականիշների թողարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիական փոստային նամականիշների ամենակարևոր թողարկումները տեղի են տեղի են ունեցել հետևյալ հերթականությամբ՝
- 1850 թվական՝ երկրի առաջին նամականիշների թողարկում,
- 1867-1871 թվականներ՝ Ավստրո-հունգարական կայսրության թողարկումներ, որոնք կիրառվել են երկրի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Հունգարիայում,
- 1874 թվականից՝ Բացառապես Ավստրիայի համար թողարկումներ,
- 1883 թվական՝ փոստային ադմինիստրացիայի անունով նամականիշների թողարկում,
- 1908 թվական՝ առաջին հիշատակ նամականիշի թողարկում, որը նվիրված էր Ֆրանց Յոզեֆ I կայսեր գահակալման 60-ամյակին,
- 1918 թվական՝ Երկրի անվանումով («Deutschösterreich») դրոշմակնիք կրող նամականիշի թողարկում,
- 1933 թվական՝ առաջին փոստային սյունակի թողարկում (կիրառվում է ֆիլատելիստների կողմից),
- 1937 թվական՝ ամանորին նվիրված առաջին երկու տոնական նամականիշների թողարկում, որոնց վրա պատկերված էր վարդ և կենդանակերպի նշաններ:Այս թողարկումը դարձավ Ավստրիայի փոստային վերջին թողարկումը նախքան Գերմանիայի կողմից երկրի բռնազավթումը,
- 1945 թվական՝ Գերմանիայի նամականիշների վրա դրոշմակնիքների տպագրում, որոնք պատկերում էին հետևյալ գրությունը՝ «Österreich» («Ավստրիա»),
1964 թվականին Վիեննայում Համաշխարհային փոստային համաժողովի 15-րդ նիստի անցկացման կապակցությամբ թողարկվեց «Փոստը արվեստում» ավստրիական փոստային նամականիշների շարք, որոնց վրա պատկերված էին եվրոպական նկարիչներ գործեր՝
- Բերնարդո Բելոտո. Կուներսդորֆի ճակատամարտում հաղթանակի մասին լուրիհայտնում,
- Հուլիոս Հերման. Ձիերի փոխարինումը փոստային բաժանմունքում,
- Մորից ֆոն Շվինդ. Ազատ ճանապարհորդություն (1867),
- Իգնաց Ռաֆալտ. Անձրևից հետո,
- Յոհան Ադամ Կլեյն. Փոստային կառքը լեռներում,
- Ֆրիդրիխ Հաուերման. Ձիերի փոխարինում Բավարիայի սահմանին գտնվող քաղաքում,
- Ադալբերտ Պիլհ. Փոստային ավտոբուսը բարձր լեռնային գոտում,
- Ադալբերտ Պիլհ. փոստային բաժանմունքը Զաալբախում։
20-րդ դարի երկրորդ կեսին ավստրիական պետական տպագրատունը, որը գտնվում է Վիեննայում, աշխարհի ամենախոշորներից էր և տպագրում էր նամականիշներ ոչ միայն Ավստրիայի համար, այլև Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի բազմաթիվ այլ երկրների համար։ Նամականիշների պատրաստման համար այստեղ օգտագործվել է խոր տպագրություն, մետաղագրություն և համակցված եղանակները[7]։
-
Ավստրիայի փոստային նամականիշ, 1890-1896 թվականների թողարկում, 1 գուլդեն
-
Գերմանական Ավստրիայի տպագրություն (1918թ., 15 գելլեր)
-
Ավստրիական առաջին Հանրապետության նամականիշ (1922թ., 2000 կրոն): թողարկվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը
-
Ավստրիայի ամանորյա նամականիշ (1937թ., 12 գրոշ): Հանդիսանում է անկախ Ավստրիայի փոստային վերջին թողարկումը: Ենթադրություն կա, որ վարդի մեջ թքցված է Ադոլֆ Հիտլերի դեմքը:
-
Ազատագրված Ավստրիայի տպագրություն (1945թ., 5 պֆենիգ)
Ավստրիան հանդիսանում է «Եվրոպա» համատեղ փոստային թողարկում ծրագրի մասնակից։ Ծրագիրը սկզբնական շրջանում կազմակերպվում էր CEPT-ի հովանու ներքո։
Փոստային նամականիշների այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1851 թվականից սկսած ավստրիական փոստը աշխարհում առաջինը թողարկում է թերթային նամականիշ[8], լրացուցիչ (1894 թվականից), ինչպես նաև փոստային-բարեգործական նամականիշներ, թերթ վճարային և հեռագրային նամականիշներ, ինչպես նաև հաշվարկային նամականիշներ։ Որպես օրինակ, 1916 թվականին թողարկվել է Ավստրիական նամականիշներ, որոնց վրա գրված է եղել «Porto»[9]: 1854-1857 թվականներին փոստային կարիքների համար թույլատրվում էր օգտագործել ֆիսկալ նամականիշներ։
1916 թվականին թողարկվում է հատուկ նշանակության եռանկյուն նամականիշներ։ 1918 թվականին թողարկվում է առաջին օդափոստային նամականիշը։ Այն օգտագործվում է 1918 թվականի մարտից իրականացվող Վեննա - Կրակով - Լվով - Կիև կանոնավոր փոստային չվերթի համար։
Քանի որ 19-րդ դարից 20-րդ դարի սկզբներում ավստրիական փոստային բաժանմունքներ էին գործում նաև արտասահմանում, այդ իսկ նպատակով թողարկվել են նաև նամականիշներ Բուլղարիայում, Օսմանյան կայսրությունում, Ռումինիայում, Կրետե կղզում ևմի շարք այլ երկրներում։
1918-1925 թվականներին և 1945 թվականին իրականացվել են ավստրիական տեղական թողարկումներ մի շարք բնակավայրերում։ Գոյություն ունի նաև Ավստրո-հունգարական դաշտային նամականիշներ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմին և ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող ավստրիական խաղաղապահ ուժերի դաշտային նամականիշներ (1974 թվականից սկսած)։
1938-1945 թվականներին Ավստրիայի տարածքում շրջանառության մեջ են եղել Նացիստական Գերմանիայի նամականիշներ։
-
Լոմբարդիա-վենեցիական թագավորության առաջին նամականիշ, 1850թ., 5 չենտեզիմո}
-
«Կապույտ Մերկուրի» (առաջին թերթային նամականիշ): Թողարկվել է Ավստրիական կայսրությունում, 1851թ.,
6/10 կրեյցեր -
Ավստրո-հունգարական կայսրության հեռագրային նամականիշ (1874թ., 25 կրոն
-
Ավստրիական փոստը Օսմանյան կայսրությունում, 1888թ., 20 պերա
-
Կրետե կղզու ավստրիական նամականիշ, 1903թ.
-
Բոսնիա և Հերցոգովինայի զզինվորական դաշտային նամականիշ, 1915թ.
-
Օպուպացիոն նամականիշ. պատկերված է Ավստրիայի դաշտային փոստը Իտալիայում, 1918 թ., 16 չենտեզիմո
-
Ավստրիայի ավիափոստային նամականիշ, 1935թ., 10 շելինգ
Փոստա-հեռագրային թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիական փոստային կապի պատմությանը նվիրված թանգարանը, որպես անկախ հաստատություն, գոյություն է ունեցել 1891-1980 թվականներին, որից հետո դարձել է Վիեննայի տեխնիկական թանգարան։ Այստեղ են գտնվում փոստային թղթի և ծրարների բոլոր տեսակներից նմուշներ, որոնք սկսել են թողարկվել 14-րդ դարից, ինչպես նաև փոստային բացիկներ, Ավստրիայի՝ 1850 թվականից թողարկվող փոստային նամականիշներ, հնագույն ավստրիական փոստային դրոշմակնիքներ։ Թանգարանի հատուկ սենյակում ներկայացված է փոստային նամականիշների թողարկման ամբողջ գործընթացը սկսած նկարչի աշխատանքից մինչև տպագրություն[1][10];
Ֆիլատելիայի զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլատելիստների կազմակերպված շարժումը Ավստրիայում ունեցավ մեծ առաջընթաց։ Աշխարհի հայտնի մասնավոր հավաքածուների շարքում հատուկ առանձնանում է լեգենդար Ֆիլիպ ֆոն Ֆերարիինը (1850-1917)։ Վերջինս հանդիսանում էր ավստրիահատակ և թաղված է Ավստրիայում։
Երկրում գերմաներեն լեզվով հրատարակվում է «Austria-Philatelist» և «Die Briefmarke» ֆիլատելիստական պարբերականներ։ Կանոնավոր հրատարակվում է Ավստրիայում և այլ երկրներում հայտնի «Աուստրիա Նետո համացուցակը»։ 1975 թվականին լույս տեսավ այդ կատալոգի 31-րդ համարը։ Այն ընդգրկում էր 1850-1899 և 1945 թվականներին տպագրված ավստրիական դասական նամականիշների նկարագրությունը։ Կատալոգում ներկայացված էին ծրարների վրայի դասական նամականիշների և թերթերի վրայի թերթային նամականիշների գները։ Կատալոգում թվարկված էին նաև սև տպագրերը, որոնք փոստային հաստատությունը օգտագործել էր գովազդային արշավների ժամանակ՝ նշելով խմբաքանակը։ Հրատարակությունը ներառում էր նաև 1848 թվականից ի վեր հատվող ավստրիական մետաղադրամների ցանկը։ 2015 թվականի դրությամբ կատալոգը ունի արդեն 70 հրատարակություն[11]։
1935 թվականի դեկտեմբերի 1-ին առաջին անգամ Ավստրիան է նշել Փոստային նամականիշի օրը։ Այդ օրվան նվիրված թողարկվում են ավստրիական նամականիշներ։ Օրինակ, այդպիսի նամականիշներից մեկի վրա, որը թողարկվել է 1972 թվականին, պատկերված է եղել այսպես կոչված «չխչխկան փոստը»։ 1975 թվականի նոյեմբերի 14-ին թողարկված երեք այլ նամականիշների վրա պատկերված է եղել Ավստրիայի տարբեր տարիների նամականիշներ (նամականիշ նամականիշի վրա)։ Այդ նամականիշների թողարկումով նշվել է նաև ավստրիական փոստի 125-ամյակը[12]։
Ավստրիացի կոլեկցիոներները մասնակցում են նաև տեղական և միջազգային ֆիլատելիստական տարբեր ցուցահանդեսների։ Օրինակ, 1970 թվականին ավստրո-խորհրդային բարեկամության խմբի կողմից Ինսբուրգի քաղաքային ցուցադրության դահլիճում անցկացվեց Լենինիանայի 100 ամյակին նվիրված ցուցադրություն։ Ցուցահանդեսի հրավիրատոմսերին փակցնելու նպատակով մարվել էին հատուկ նամականիշներ, որոնց վրա պատկերված էր Վլադիմիր Լենինի դիմապատկերը[13]։
Աշխարհում բավականին մեծ ճանաչում ունի Վիեննայում անցկացվող ֆիլատելիստական համաշխարհային ցուցահանդեսը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոտշիլդների ավստրիական ճյուղի ներկայացուցիչը մի անգամ գնում է աֆղանական առաջին նամականիշների ամբողջ խմբաքանակը և ֆիլատելիստական դիլլերների մոտ այրում՝ բացառությամբ մի քանի նմուշի։ Այնուհետև վաճառում է մնացած քիչ քանակությամբ նամականիշները թանկ գնով՝ որպես բացառիկ նմուշ[14]։
- 1973 թվականին Ավստրիայի փոստը Փոստային նամականիշի օրվա առթիվ թողարկում է ևս մեկ բարեգործական նամականիշ, որի վրա պատկերված էր հրեշտակապետի պատկեր (1490թ.) և «Գաբրիել հրեշտակապետ՝ ֆիլատելիայի պաշտպան և բարեխոս» գրություն[15]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրիական փոստը Լիխտենշտայնում
- Ավստրիական փոստը Կրետե կղզում
- Ավստրիական փոստն Օսմանյան կայսրությունում
- Ավստրիական փոստային-հեռախոսային թանգարան
- Աուստրիա Նետո համացուցակ
- Աուստո-գերմանական փոստային միություն
- Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես
- Հունգարիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն
- Լոմբարդիա-վենեցիական փոստի և փոստային նամականիշների պատմություն
- Ավստրիայի փոստային ինդեքսների ցուցակ
- Österreichische Post
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 В почтовом музее Австрии Արխիվացված 2015-12-22 Wayback Machine // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 46—47. — (Рубрика: Глобус: проблемы, информация). По материалам публикации в журнале «Philatelic Magazine», London, August 1975.(ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Почта // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.(ռուս.)
- ↑ Австро-Германский почтовый союз // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 9. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(ռուս.)
- ↑ 4,0 4,1 «Австрийский Ллойд» // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 8. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(ռուս.)
- ↑ Информация из «Энциклопедического словаря Брокгауза и Ефрона» со ссылкой на «Почтово-телеграфный журнал», 1905, т. VIII.(ռուս.)
- ↑ 1938 Mercedes Benz O 10000 mobiles Postamt, MercedesBenzMuseum's Channel. YouTube-ի տեսանյութ
- ↑ Австрийская государственная типография в Вене // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 8. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(ռուս.)
- ↑ Кисин, Борис Моисеевич, Марки разного назначения Արխիվացված 2016-04-15 Wayback Machine // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 55—56. — (Рубрики: Мир увлечений; Школа начинающего коллекционера).(ռուս.)
- ↑ Кисин Б., Марки разного назначения Արխիվացված 2016-04-15 Wayback Machine // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 57—58.(ռուս.)
- ↑ https://www.wien.gv.at/wiki/index.php/Post-_und_Telegraphenmuseum Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Post- und Telegraphenmuseum, Wien Geschichte Wiki.(գերմ.)
- ↑ Что, где, когда // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 48. — (Рубрика: Глобус: проблемы, информация).
- ↑ В почтовых окнах мира. Европа. Австрия // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 39. — (Рубрика: Справочный стол).(ռուս.)
- ↑ Бойко В. Ленинский сувенир из Австрии // Филателия СССР. — 1977. — № 4. — С. 2—3.(ռուս.)
- ↑ Кисин Б. М. Страна Филателия / Ред. В. Нездвецкий. — М.: Просвещение, 1969. — 240 с. — 100 000 экз.(ռուս.)
- ↑ Левитас И. Я., С марками в страну знаний: (Заметки о почте и филателии). — К.: Реклама, 1987. — С. 35. — 256 с. — 50000 экз.(ռուս.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Австрийская почта: к чему приведёт перестройка? // Филателия. — 2002. — № 5. — С. 7.(ռուս.)
- Австрия // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 8—9. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(ռուս.)
- Австрия (Республика Австрия) // Филателистическая география (зарубежные страны): Справочник / Л. Л. Лепешинский. — М.: Связь, 1967. — С. 9—10. — 480 с.(ռուս.)
- Драгунов Г. Австрия // Филателия СССР. — 1978. — № 10. — С. 24—26. — (Рубрика: По странам и континентам).(ռուս.)
- Патрикеева И. «Хрустальные» марки Австрии // Филателия. — 2005. — № 1. — С. 11. — (Рубрика: ИТАР-ТАСС: гоячие новости).(ռուս.)
- Amtmann K. Post und Politik in Bayern von 1808 bis 1850. Der Weg der königlich-bayerischen Staatspost in den Deutsch-Österreichischen Postverein. — München: Herbert Utz Verlag, 2006. — ISBN 3-8316-0619-6.(գերմ.)
- Scott 2007. Standard Postage Stamp Catalogue. — New York, NY, USA: Scott, 2006.(անգլ.)
- Stanley Gibbons. Stamp Catalogue. Pt. 2. Austria and Hungary.(չաշխատող հղում) — 6th edn. — L.: Stanley Gibbons, 2002. — 368 p. — ISBN 0-85259-527-1.(անգլ.)
- Zinsmeister M. C. Austrian Stamps and Their Background 1850—1937. — Kessinger Publishing, 2006. — ISBN 1-4286-6225-1.(անգլ.)
- Zinsmeister M. C. The Stamps of Austria, 1850—1957. — Albany: Van Dahl Publications, 1958. — 86 p.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրիայի փոստի պաշտոնական կայք: Արխիվացված 2008-08-27 Wayback Machine(անգլ.)(գերմ.)
- Ավստրիայի փոստային նամականիշների համացուցակ (սկսած 1947 թվականի դեկտեմբերից): Արխիվացված 2008-09-21 Wayback Machine(անգլ.)
- Die Briefmarke als vielfache Trägerin österreichischer Symbole.(գերմ.)
- Ավստրիայի փոստ: Արխիվացված 2008-08-27 Wayback Machine «Die Briefmarke» պարբերականի պաշտոնական կայք:(անգլ.)(գերմ.)
- Ավստրիայի նամականիշներ: Արխիվացված 2014-02-08 Wayback Machine(անգլ.)
- Ստենլի Գիբոնսի առցանց փոստային կատալոգ: Արխիվացված 2008-04-06 Wayback Machine(անգլ.)
- Austria, Austria-Hungary, Austrian Italy, Austrian Levant, Austro-Hungarian Military Post, Austro-Hungarian Occupation of Bosnia & Herzegovina, Austro-Hungarian Post Offices in the Turkish Empire.(անգլ.)
- «Österreichisches Briefmarken-Album». Արխիվացված 2009-01-24 Wayback Machine(գերմ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավստրիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն կատեգորիայում։ |