Ռեթիմնո
| Քաղաք | ||
|---|---|---|
| Ռեթիմնո | ||
հուն․՝ Ρέθυμνο | ||
| 35°22′8″N 24°28′26″E / 35.36889°N 24.47389°E | ||
| Երկիր | ||
| Պերիֆերիա | Կրետե | |
| Համայնք | Ռեթիմնո և Commune of Rethymno? | |
| Մակերես | 126 կմ² | |
| ԲԾՄ | 15 մ | |
| Խոսվող լեզուներ | Հունարեն | |
| Բնակչություն | 35 687 մարդ (2011) | |
| Խտություն | 280 մարդ/կմ² | |
| Ազգային կազմ | Հույներ | |
| Կրոնական կազմ | Հույն ուղղափառ եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
| Հեռախոսային կոդ | +30 28310 | |
| Փոստային դասիչ | 741 00 | |
| Ավտոմոբիլային կոդ | PE և PH | |
| Պաշտոնական կայք | rethymno.gr(անգլ.) | |
|
| ||
Ռեթիմնո (հուն․՝ Ρέθυμνο), քաղաք Կրետե կղզու հյուսիսային ափին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեթիմնոն կրետական ամենագեղեցիկ քաղաքներից է, որը տեղակայված է վարչական կենտրոն Հերակլիոնից 78 կմ հեռավորության վրա՝ Խանիայից 59 կմ դեպի արևելք։ Նավահանգստային այս փոքրիկ քաղաքը կառուցվել է վենետիկցիների կողմից։
Կրետե կղզու զբոսաշրջային, ինչպես նաև առողջարանային նշանավոր կենտրոններից է։ Քաղաքը հայտնի է իր ֆեստիվալներով՝ կուլտուրական ձեռնարկումներով զուգակցվող տոնակատարություններով։ Այստեղ է գտնվում նաև կղզու մայր բուհը՝ Կրետեի համալսարանը։ Կղզու գլխավոր տեսարժանությունը համարվում է վենետիկյան Ֆորտեզա ամրոցը։ Այս ամրոցը համարվում է ամենամերձափնյա պաշտպանական ամրությունն ամբողջ Կրետեում, որի շինարարական աշխատանքներին մասնակցել են ավելի քան 100000 մարդ։
Հայտնի է նաև չորս նահատակների հրապարակը՝ համանուն եկեղեցու հարևանությամբ, որտեղ պահպանվել են գլխատված Կրետեի թուրքերի մասունքները։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այիա Նապա, Կիպրոսի Հանրապետություն
Պուշկին, Ռուսաստան
Կաստենազո, Իտալիա
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեթիմնո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
