Առողջարանային տուրիզմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առողջարանային տուրիզմ, զբոսաշրջության հնագույն ձևերից է։ Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով։ Հնդկական, չինական և հրեական մշակույթի հնագույն նմուշներում պահպանվել են տեղեկություններ Հին Հունաստանում և Էվբեյա կղզիներում ջերմային աղբյուրներում մարդկանց լոգանքների վերաբերյալ։ Այդ ժամանակներից ի վեր կուրորտային գործը մեծ փոփոխության է ենթարկվել և վերածվել է հանգստի ճանաչված ձևի։ Ինչպես կուրորտային գործը այնպես էլ ուղևորությունները բուժման նպատակներով հին պատմություն ունեն։ Դեռ հին հույները և հռոմեացիները օգտագործում էին բուժիչ աղբյուրների և բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող վայրերը, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը։ Կուրորտներ էին ժամանում ոչ միայն հիվանդ մարդիկ, այլ նաև առողջ մարդիկ, ովքեր ունեին բավականին ֆինանսական միջոցներ և ովքեր ցանկանում էին հանգստանալ։ Հունաստանում մեծ համբավ ունեին Էպիդավր և Կոս, իսկ Հռոմում հայտնի էր մերձծովյա Բայի կուրորտները։ Փոխվում էին ժամանակները, սակայն չէր փոխվում այս ուղևորությունների դրդապատճառները։ Բնական աղբյուրների բուժիչ հատկությունները, ինչպես և առաջ, կուրորտային վայրեր են գրավում բազմաթիվ ցանկացողների։
Առողջարանային տուրերի բաժանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված բուժման նշանակություններից այս բնագավառի տուրերը բաժանվում են երեք մասի՝ ըստ նրանց պատճառահետևաբանական հետևանքից.
- առողջարանային՝ բոլոր տուրերի ընդհանուր նպատակն է /կլիման, հանգիստը, առողջության համար օգտակար հոգևոր և ֆիզիկական ազդեցությունները/,
- բուժումը, որպես զուգակցող ծրագիր, այսինքն ոչ որպես գլխավոր նպատակ,
- բուժում բժշկի նշանակությամբ, որպես ուղևորության հիմնական նպատակ /այցելություն կուրորտներ, առողջարաններ, ջրաբուժարաններ, մասնագիտացված առողջարաններ, կլինիկաներ և այլն/։
Իմունիտետը, ֆիզիկական և մարզային պատրաստվածությունը որոշակի դեր ունեն ուղևորության ընտրության ժամանակ։ Այն մարդը, որը տառապում է ինչ որ հիվանդությամբ անպայման կընտրի այնպիսի ուղևորություն, որը հնարավորություն կտա բուժվելու, առողջանալու, պրոցեդուրներ ընդունելու։ Կուրորտների մեծ մասը տալիս է նման հնարավորություն և առաջարկում է անհրաժեշտ ծառայություններ, ինչը էապես ազդում է ընտրության հետևապես նաև պահանջարկի ավելացման վրա։