Խրիսի (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Խրիսի
el/Χρυσή

Խրիսի, տեսարան Կրիտայի վրա
Երկիր Հունաստան
Ջրատարածություն Միջերկրական ծով
Մակերես 4,743 կմ2
Ամենաբարձր կետը 31 մ
Բնակչություն (2011) 0 մարդ

Խրիսի (հուն․՝ Χρυσή «ոսկե»), հայտնի նաև որպես Գայդուրոնիսի (Γαϊδουρονήσι «Ավանակի կղզի») անմարդաբնակ կղզի, Իերապետրա քաղաքից 20 կմ հարավ։ Կղզու ձգվածությունը 5 կմ է, իսկ լայնությունը՝ 1 կմ։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից 10 մ է։ Կղզու ամենաբարձր կետի բարձրությունը ծովի մակարդակից 31 մ է։ Խրիսիից 700 մետր հեռավորության վրա գտնվում է Միկրոնիսի (Μικρονήσι) կղզյակը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիսի կղզին հայտնի է իր ավազոտ լողափներով, ավազաբլուրներով, լիբանանյան մայրիների և գիհիների անտառներով։ Կղզու արևմուտքում մնացել են Մինոսյան դարաշրջանի հին փլատակներ և 13-րդ դարում կառուցված Սբ. Նիկոլայի մատուռի փլատակները։ Կղզին բնակեցված է եղել Բյուզանդական կայսրության ժամանակներում։ Հարստության հիմնական աղբյուրը եղել է ձկնորսությունը և աղի արդյունահանումը։ Բյուզանդական կայսրության կործանումից հետո կղզին լքվեց և սկսեց երբեմն օգտագործվել որպես ապաստարան։

Խրիսիի ծովափ

Շրջակա միջավայրի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիսի կղզին պաշտպանվում է ինչպես արգելոց։ Այն մտնում է «Նատուրա 2000» ցանցի մեջ։ Այնտեղ է աճում բնական ճանապարհով զարգացած ամենամեծ լիբանանական մայրին։ Կղզում բացակայում է քաղցրահամ ջուրը։ Ծառերի մեծամասնության միջին տարիքը 200 տարի է, իսկ միջին բարձրությունը հասնում է 7 մետրի. նրանցից մի քանիսը մինչև 300 տարի, իսկ բարձրությունը՝ 10 մետր։ Հեկտարում կա 28 ծառ[1][2]։

Խրիսիի լողափներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիսին իր անվանումը ստացել է ոսկե ավազից, որը ծածկում է ամբողջ կղզին և առաջանում է ծովային բնակիչների բեկորներից։ Ոսկե կամ Բելեգրինայի լողափը կղզու ամենահայտնի լողափն է, որն իրենից ներկայացնում է տեղանքներում վարդագույն փշրանքներ առաջացնող, հազարավոր փշրված խեցիներով ձգվող մանր ավազի շերտ։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «N2K GR4320003 dataform» (անգլերեն)։ Natura 2000։ Վերցված է 2018-06-30 
  2. «Description» (անգլերեն)։ www.chrissi.gr։ Վերցված է 2018-06-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]