Կիսամոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կիսամոս
2339 kissamos-kastelli.jpg
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էKissamos Municipality?
Բնակչություն4236 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ28220
Փոստային ինդեքսներ734 00
kissamos.gr/en/

Կիսամոս[1] (հուն․՝ Κίσσαμος[2]), հայտնի է նաև որպես Կաստելի (Καστέλι, անգլ.՝ Kastelli[3]), փոքր քաղաք Հունաստանում՝ Կիպրոսից հարավ-արևմուտք, Կրետեի ծովի Կիսամոս ծովածոցի ափին, Խանիայից 40 կմ արևմուտք։ Կիսամոս համայնքի (դիմա) վարչական կենտրոնը Խանիա ծայրամասային միավորի Կրետե ծայրամասում։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 4236 մարդ է[2]։ Այժմ քաղաքը այստեղ գտնվող վենետիկյան ամրոցի անունով երբեմն անվանում են նաև Կաստելի։

Ժամանակակից Կիսամոսը նավահանգիստ և ձկնորսական գյուղ է։ Զբոսաշրջություն գրեթե չկա։ Քաղաքային հնագիտական թանգարանի հավաքածուում, որը տեղակայված է նահանգապետի հնագույն նստավայրում, գտնվում են տեղի հնագիտական պեղումների բրածոները, այդ թվում՝ հռոմեական խճանկար, անտիկ Ֆալասանդրա քաղաքից պելիկա և այլ հնություններ։ Կիսամոսից հարավ գտնվում են անտիկ հայտնի Պոլերինա (Πολυρρηνία) քաղաքի, իսկ արևմուտք՝ Ֆալասանդրայի փլատակները։

2002 թվականին 5,7 մլն տարեկան վաղ հոմինինի 29 հետքեր են հայտնաբերվել Տրախիլոս (Τράχηλος) գյուղի լողափի ափամերձ ժայռերում՝ Կիսամոսից 4 կմ հյուսիս-արևմուտք[4]։ Հնարավոր է, որ հետքերը պատկանում են գրեկոպիտեկուսին[5][6]։ 2017 թվականի սեպտեմբերին Կիսամոսի Կաստելի հնագիտական օբյեկտի տեղամասից ջնջվել են 40 ուսումնասիրված հետքերից 10-ը[7]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսամոսը E65 (EO90) ավտոմայրուղու արևմտյան վերջնակետն է, որն անցնում է ժամանակակից Կրետեի հյուսիսային լողափով։ Կիսամոսից լաստանավային ծառայություն է ստեղծվել Պելեպոնեսում գտնվող Յիտիոն նավահանգիստ՝ Անտիկիթիրայի և Կիտիրայի միջով, նաև զբոսանավակներ են գնում Գրամվուսա կղզի և Գրամվուսա կղզում գտնվող այսպես կոչված «ծովահենների» Բալոս ծովածոց (արևմտյան Կրետեի բնական տեսարժան վայրերից մեկը Էլաֆոնիսի կղզու հետ միասին)։

Կիսամոսի տեղական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսամոսի տեղական համայնքի մեջ է մտնում Կունուպիցան։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 4275 մարդ է[2]։ Մակերեսը 7,597 կմ² է[8]։

Անվանում Բնակչություն(2011)[2], մարդ
Կիսամոս 4236
Կունուպիցա 39

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 2925[9]
2001 3969[9]
2011 Ընդամենը՝ 4236[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Атлас мира
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ stat անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Gerard D. Gierlińskia, Grzegorz Niedźwiedzkib, Martin G. Lockleyc, Athanassios Athanassioue, Charalampos Fassoulasf, Zofia Dubickag, Andrzej Boczarowskic, Matthew R. Bennettk, Per Erik Ahlbergb Possible hominin footprints from the late Miocene (c. 5.7 Ma) of Crete?(անգլ.) // Proceedings of the Geologists' Association. — 2017. — doi:10.1016/j.pgeola.2017.07.006
  4. Станислав Дробышевский (2017-09-02)։ «Следы неведомых критян. Гоминиды на Крите 5,7 млн лет назад?»։ Антропогенез.ру։ Վերցված է 2017-10-01 
  5. «Fossil footprints challenge established theories of human evolution» (անգլերեն)։ Phys.org։ 2017-08-31։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-03-ին։ Վերցված է 2017-10-01 
  6. Matthew Robert Bennett, Per Ahlberg (2017-09-01)։ «Controversial footprint discovery suggests human-like creatures may have roamed Crete nearly 6m years ago» (անգլերեն)։ Phys.org։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-03-ին։ Վերցված է 2017-10-01 
  7. «Fossil footprints of early human ancestor stolen from archaeological site in Kasteli, Crete» (անգլերեն)։ www.tornosnews.gr։ 2017-09-14։ Վերցված է 2017-10-01 
  8. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 429. — ISSN 1106-5761.
  9. 9,0 9,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22