Էլաֆոնիսի
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Chania Regional Unit? |
Մասն է | Կրետե |
Երկարություն | 1,5 կմ |
Լայնություն | 0,5 կմ |
Մակերես | 1,5 կմ² |
Բնակչություն | 0 մարդ |
![]() | |
![]() | |
Էլաֆոնիսի (հուն․՝ Ελαφονήσι, թարգմանաբար՝ «եղջերուի կղզի»), Հունաստանին պատկանող անմարդաբնակ կղզի Միջերկրական ծովում[1][2][3]։ Գտնվում է Կրետե կղզու հարավային ափին, վարչականորեն մտնում է Խանիայի նոմոսի կազմի մեջ։
Կղզին գտնվում է Կրետեի ափագծից ընդամենը 100 մետր հեռավորության վրա և ալիքների բացակայության դեպքերում Էլաֆոնիսիից Կրետե կարելի է հասնել գետանցով կամ լաստանավով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանում կղզին հայտնի է 1824 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադարձությամբ։ Զատկի կիրակի օրը թուրքերը հարձակում են գործել տեղի հույն բնակչության վրա, որի արդյունքում զոհվել է ավելի քան 700 մարդ։ Մի քանի հարյուր մարդ էլ վաճառվել է ստրկության։
Ի հիշատակություն այս օրվա՝ կղզու ամենաբարձր կետում կանգնեցվել է մի հուշատախտակ, որը այցելուներին հիշեցնում է սգո օրվա մասին։
1907 թվականի փետրվարի 22-ին Էլաֆոնիսիի ափերի մոտ տեղի է ունեցել նավաբեկություն, որի արդյունքում ավստրիական արտադրության ուղևորատար զբոսաշրջային նավը խորտակվել է։ Զոհվել է 38 մարդ։
Վթարի վայրում կառուցվել է հուշահամալիր-փարոս, որի վրա խաչ է բարձրացվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փարոսը ավերվել է գերմանացի ֆաշիստների կողմից[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կրետեի շրջակա կղզիների պաշտոնական կայք Archived 2011-07-21 at the Wayback Machine. (հուն.)
- ↑ Զբոսաշրջությունը Հունաստանում Archived 2013-01-07 at Archive.is, Էլաֆոնիսի (հուն.)
- ↑ Ուղևորություն Արևմտյան Կրետեում. 45 քայլեր Կիսսամոսում և Սելինոսում, 200 (անգլ.)
- ↑ Աքիս ռազմագործողություն. Հունաստանում ավերված փարոսի մասին Archived 2011-07-01 at the Wayback Machine. (հուն.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլաֆոնիսի կղզու նկարագրություն Archived 2015-04-12 at the Wayback Machine.
- Հունաստանի կղզիներ, Կրետե Archived 2015-10-06 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլաֆոնիսի կատեգորիայում։ |
|