Կիտիրա
Կիտիրա
հուն․՝ Κύθηρα) | ||
Երկիր | Հունաստան | |
Ջրատարածություն | Էգեյան ծով | |
Բնակչություն (2011) | 3973 մարդ | |
Կիտիրա[1][2], Կիֆերի[3] (հուն․՝ Κύθηρα), կղզի Էգեյան ծովում, դասվում է հոնիական կղզիների շարքին։ Կղզին համարվում է Աֆրոդիտե աստվածուհու գլխավոր պաշտամունքային կենտրոններից մեկը։ Մակերեսը 277,746 կմ² է[4]։ Մտնում է Կիտիրա համայնքի կազմի մեջ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը 3973 մարդ է [5]։
Կղզին ֆրանկոկրատիայի ժամանակաշրջանում հայտնի էր Չերիգո (իտալ.՝ Cerigo) անվամբ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Հունաստանի հարավում՝ Պելոպոնես թերակղզու և Կրետեի միջև, այնտեղ, որտեղ հանդիպում են Հոնիական, Էգեյան և Կրետեական ծովերը։ Կիտիրան 29 կմ երկարությամբ և 18 կմ լայնությամբ ձգված կղզի է։ Ափամերձ գծի երկարությունը 122 կմ է[6]։
Կիտիրայի հյուսիսային վերջավորությունում է գտնվում Մուդարի (Φάρος Μουδαριού) փարոսը՝ կառուցված 1857 թվականին։ Կղզու հարավում՝ Կապսալիոնում, փարոսը կառուցվել է ավելի վաղ՝ 1853 թվականին։
Ամենաբարձր կետը Մերմինգարիսն (Μερμηγκάρης) է՝ 506 կմ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտիրայի մասին իրենց ստեղծագործություններում հիշատակել են Հոմերոսը, Արիստոտելը, Քսենոֆոնը և Իսիդոր Խարակսկին, iնչպես նաև Հեսիոդոսը՝ Թեոգոնիայում։ 1798 թվականին ռուս-թուրքական համատեղ նավատորմը հարձակվում է կղզու վրա։ Երկու համազարկից հետո ամրության պատերի վրա հայտնվում է սպիտակ դրոշակը, սակայն հեռադիտակից երևում է, թե ինչպես են ֆրանսիացիներրը նետվում Կապսալի միջնաբերդ, որը կառուցված էր կղզու կենտրոնում գտնվող ժայռի վրա։ Երկու օրից ռուս-թուրքական զորքերը միջնաբերդի վրա կրակ են արձակում։ Սկզբում ֆրանսիացիները ակտիվ պաշտպանվում էին, բայց կեսօրին, տեսնելով ավերածությունները և ամրոցում բռնկված հրդեհը, հանձնվում են հաղթողների գթասրտությանը։
1902 թվականին հարևան Անտիկիտերա կղզում՝ հին նավաբեկության տեղում, հույն հնագետ Վալերիոս Ստաիսը հայտնաբերել է այսպես կոչված Անտիկիտերայի մեխանիզմը՝ թվագրված մ․թ․ա․ 100-150 թվականներով։ Այդ մեխանիզմը գիտական շրջաններում բնութագրվում է որպես առաջին համակարգչի նմանօրինակը աշխարհում։
Վալերիոս Ստաիսը (1857—1923) եղել է կղզու բնիկներից և 1887 թվականից մինչև մահը ղեկավարել է Աթենքի հնագիտական թանգարանը։
Կիտիրայի պատվին է կոչվել 1905 թվականին բացահայտված աստերոիդ 570-ը։
Անդրադարձ մշակույթում և արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ուխտագնացություն Կիֆերու կղզի» (Le Pèlerinage à l'île de Cythère), Անտուանա Վատտոյի նկարը.
- «Կիտերայի Կարիլոնը» (Le carillon de Cythère, 1722), Բարոկկո ժամանակաշրջանի ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսուա Կուպերենի պիեսը՝ գրված կլավիսինի համար․
- Նույն անվամբ 1912 թվականին լույս է տեսել Գեորգի Իվանովի բանաստեղծությունների առաջին ժողովածուն․
- «Պաշարված Կիտիրա» (Cythère assiégée, 1759, 1775), Քրիստոֆեր Վիլիբալդա Գլյուկի օպերան․
- «Նավարկություն Կիֆերու» (L’Embarquement pour Cythère, 1917), ֆրանսիացի կոմպոզիտոր Էրիկ Սատիի պիեսը ջութակի և դաշնամուրի համար.
- «Ճանապարհորդություն Կիտերայում» (1984) հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսի ֆիլմը:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վ․ Վոդովոզով, (1890–1907)։ «Հոնիական կղզիներ»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կաղապար:Словарь географических названий зарубежных стран
- ↑ Կաղապար:Карты государств
- ↑ Կաղապար:Любкер
- ↑ Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. —Πειραιάς, 2011. — С. 46. — ISSN 0081–5071.
- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. —Πειραιάς, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
|