Jump to content

Ֆետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆետա
Տեսակպանիր այծի կաթից, mixed milk cheese?, ոչխարի կաթից պանիր, Greek cheese?, brined cheese? և կաթնամթերք
Առաջացման երկիր Հունաստան
Կաթայծի կաթ, ոչխարի կաթ և lamb rennet?
ՍերտիֆիկացումPDO[1]
 Feta Վիքիպահեստում
Ֆեթա

Ֆետա (հուն․՝ φέτα ՝ պատառ, կտրվածք), հունական պանիր[2], որը պատրաստում են ոչխարի կաթից։

Ոչխարի կամ այծի կաթից պատրաստած պանիրը, ըստ պահպանված փաստաթղթերի, Հին Հունաստանում պատրաստվել է դեռևս մ․թ․ա․ 8-րդ դարից[3]։ Ավելի ուշ, ֆետան նկարագրվել է բյուզանդական դարաշրջանում, մասնավորապես այն պատրաստել են կրետեցիները և Թեսալիայի վալախները։

Հունական feta (φέτα) անվանումը առաջացել է իտալ.՝ fetta — «պատառ» բառից, որն էլ իր հերթին առաջացել է լատիներեն՝ offa՝ «կտոր» բառից։ Այն հունարեն մուտք է գործել XVII դարում։

Պանիրը հնեցնում են նվազագույնը 3 ամիս։ Յուղայնությունը 30-ից 60 % է։ Ֆետա պատրաստում են Հարավարևելյան Եվրոպայում՝ Հունաստանում, Բուլղարիայում, Սերբիայում, Բոսնիայում, Խորվաթիայում, Ռումինիայում, ինչպես նաև Թուրքիայում, Իսրայելում, Եգիպտոսում։ Կա ֆետայի երեք տեսակ․

  • ոչխարի կաթից
  • կովի կաթից
  • ժամանակակից

Ֆետան պահում են աղաջրում․ այդպես այն պահպանվում է երկար ժամանակ։

Որպեսզի աղի համը չեզոքացվի, պանիրը լվանում են հանքային ջրում կամ կաթի մեջ՝ մատուցելուց մի քանի րոպե առաջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.tmdn.org/giview/gi/EUGI00000013179
  2. «Фета (φέτα, feta) — состав, калорийность сыра, польза, вред, вино к сыру». Cheezu (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Feta PDO». agriculture.ec.europa.eu (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆետա» հոդվածին։