Ոչխարի կաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչխարների կթի համար նախատեսված ագրեգատ (Նոր Զելանդիա)

Ոչխարի կաթ, ընտանի ոչխարների կթից ստացվող կաթ, ոչխարաբուծությունից իրացվող հիմնական մթերքներից։

Որպես կանոն, ոչխարների լակտացիան տևում է 4-5 ամիս, կաթնատվությունը՝ 150-200 կգ՝ 6-7 % միջին յուղայնությամբ։ Ոչխարի կաթում չոր նյութերի քանակը մոտավորապես տատանվում է 13-16 %։ Հարուստ է ֆոսֆորի և կալցիումի աղերով, միկրոէլեմենտներով։

Ունի մեծ բուֆերայնություն, հարուստ է անփոխարինելի ամինաթթուներով, սպիտակուցներով։ Հիմնականում օգտագործվում է աղաջրային և փափուկ պանիրների արտադրությունում։ Ոչխարի կաթի միջոցով պատրաստվում են այնպիսի ազգային պանրատեսակներ, ինչպիսիք են ֆետան (Հունաստան), ռոկֆորը (Ֆրանսիա), մանչեգոն (Իսպանիա), պեկորինոն, ռիկոտան (Իտալիա) և այլն։

Ոչխարի կաթից պատրաստված կարագն ունի ցածր որակ և առանձնացող համ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեգլարյան Ռ. Ա., Բեգլարյան Ա. Ռ. «Կաթի, կաթնամթերքի և մանկական սննդի տեխնոլոգիա», Երևան։ 2003, ՀՊԱՀ, 2008, 206 էջ