Պեկորինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեկորինո
Pecorino
Տեսակիտալական պանիր և ոչխարի կաթից պանիր
Առաջացման երկիր Իտալիա
ՏարածաշրջանԼացիո, Սարդինիա, Տոսկանա և Սիցիլիա
Կաթոչխարի կաթ և lamb rennet?
Կազմվածքպինդ
 Pecorino Վիքիպահեստում
Տարբեր տեսակի պեկորինոներ

Պեկորինո (իտալ.՝ Pecorino), իտալական պանիրների մեծ ընտանիք, ստանում են ոչխարի կաթից։ Որպես կանոն բոլոր տեսակները կտրվածքում հատիկավոր են, որոնք հասունացման տարիներից ավելի նկատելի են դառնում։ Անունը ծագում է իտալ.՝ pecora ոչխար բառից, որը սերում է հին հռոմեական շրջանից[1]։. Պեկորինոյում կան բավականին ամինաթթուներ A, B, PP, С, Е խմբերի վիտամիններ, կալցիում և ֆոսֆոր։

Պեկորինոյի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի տարբեր շրջաններում պեկորինո արտադրվում է տարբեր եղանակներով, ինչով և բացատրվում է տարբեր տեսակների առկայությունը։ Տեսակների մեջ առանձնանում են հիմնական չորս տեսակ՝ ռոմանո, սարդո, տոսկանո, սիչիլիանո։ Բոլոր այս տեսակները ունեն «Protected Designation of Origin» կարգավիճակ (PDO, պաշտպանված են ըստ ծագումի) և ունեն տեսականու բազմաթիվ տարբերակներ, կապված հասունացման ժամկետի հետ։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար պեկորինոն մատուցում են տանձի, խաղողի պոպոքի, մեղրի և տնական հացի հետ։ Հաճախ ռնդած պեկորինո են օգտագործում պաստայի մեջ, առավել թանկ պարմեզանի փոխարեն։ Տեսականու մեխությունից ելնելով տարբեր գինիներ է խորհուրդ տրվում օգտագործել այս պանրի հետ, բայց ամենանախընտրելին դա Կյանտի կլասիկո գինին է։

Երկար պահված պանրի գլուխը օգտագործում են իտալական ռուցոլա (իտալ.՝ Ruzzola) խաղում, որպես մարզական գույք։ Խաղի ընթացքում պարանով ձեռքին կապած պանիրը հարկավոր է որքան հնարավոր է հեռու նետել։ Հաղթող խումբը որպես մրցանակ ստանում է հակառակորդների պանիրը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իտալական պեկորինոյի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Իտալիան իր քաղցրավենիքներով և խաղերով». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.