Ռիկոտա
Արտաքին տեսք
| Ռիկոտա Ricotta | |
|---|---|
| Տեսակ | իտալական պանիր և շիճուկի պանիր |
| Առաջացման երկիր | |
| Կաթ | ոչխարի կաթ և կաթ |

Ռիկոտա (իտալերեն` ricotta, հայերեն` նորից պատրաստված), իտալական ավանդական պանրատեսակ։ Պատրաստվում է պանրի արտադրության արդյունքում գոյացած շիճուկից։ Բաղկացած է մանր, թաց, նուրբ, անալի, չհասունացած բազմաթիվ գնդիկներից։ Սովորաբար ունենում է սպիտակից մինչև թեթևակի դեղնավուն գույն, քիչ հատիկավոր, բերանում հալվող կազմություն։ Ունի թեթևակի քաղցր համ և պարունակում է մոտ 13 % ճարպեր։
Ռիկոտան հասունանում է 1-ից 5 օրվա ընթացքում և հարուստ է օրգանիզմի համար անչափ կարևոր կաթի շիճուկային սպիտակուցներով։
Օգտագործվում է որպես միջուկ՝ ռավիոլիների և կարկանդակների համար։ Այն տապակում են, մատուցում որպես աղանդեր, ինչպես նաև շաքարով և մրգերով։
Բաղադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Բաղադրիչը | % |
|---|---|
| յուղի պարունակությունը չոր նյութերում | 45 % |
| ջուր | 72 % |
| աղ | 0,5 % |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արաքսյանց, Անդրեյ (2007). «Հայկական պանրի գույները»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիկոտա կատեգորիայում։ |