Պատառաքաղ (սպասք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պատառաքաղ (այլ կիրառումներ)
Պատառաքաղների տեսակներ

Պատառաքաղ, սեղանի սպասքի մաս, կազմված է բռնակից և ծայրերից մեկի վրա մի քանի նեղ ատամներից (սովորաբար երկուսից մինչև չորս): Սեղանի սպասքավորման ժամանակ պատառաքաղը սովորաբար շարում են գոգավորության վերևի ուղղության ձախ կողմում: Ուտելիս պատառաքաղը սովորաբար բռնում են ձախ ձեռքով, իսկ դանակը՝ աջ, քանի որ դանակը աջ ձեռքով օգտագործելն ավելի հեշտ է: Ճաշի վերջում, ինչպես և սպասքի մնացած մասերը, դանակը ևս դնում են ափսեի մեջ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե պատառաքաղը հայտնի է Մովսեսի և փարավոնների ժամանակներից (Ելք 27:3)։ Հնագետները հայտնաբերել են ոսկրե պատառաքաղ Ցիջյա հնագույն չինական մշակույթի բրոնզե դարում (մ․թ․ա․ 2400-1900)։ Պատառաքաղ հայտնաբերվել է նաև Շան դինաստիայի (մ․թ․ա․ 2600-2050) և հաջորդող դինաստիաների դարաշրջանի դամբարաններում[1]։

Հռոմեական կայսրությունում հայտնաբերվել են բրոնզե և արծաթե պատառաքաղաքներ, ինչի մասին վկայում են ամբողջ Եվրոպայի թանգարանային բազում նմուշները[2][3]։ Օգտագործումը տարբերակվում է ըստ տեղի ավանդույթների, սոցիալական կարգի և ուտելիքի բնույթի, բայց հիմնականում պատառաքաղներն օգտագործել են ուտելիքի պատրաստման և բաժանման համար։ Որպես սպասքի առանձին մաս, հավանաբար, սկսել է օգտագործվել Բյուզանդիայում[4][5]։ Սկզբնապես պատառաքաղը եղել է երկու ատամով։ Ատամները եղել են ուղիղ, դրա համար դրանք կարելի էր օգտագործել միայն ուտելիքը շարելու և ոչ թե քաշելու համար։

11-րդ դարում պատառաքաղաքը հասել է Իտալիա: Սուրբ Պետրոս Դամիանին նկարագրել է ոսկյա երկու ատամ ունեցող պատառաքաղի օգտագործումը բյուզանդական արքունիքում տասնմեկերորդ դարում[6]: Եվրոպայում պատառաքաղը լայնորեն կիրառվել է 14-րդ դարում, իսկ 17-րդ դարում այն դարձել է ճաշի ժամանակ բարձր խավին և առևտրականությանը պետք եկող պիտույք: Մինչև Արևմուտքի բնակիչների շրջանում լայն տարածում գտնելը օգտագործում էին միայն դանակ և գդալ, կոշտ ուտելիքի ուտելիքի խոշոր մասերը հաճախ վերցնում էին ձեռքերով: Հարուստ մարդիկ կարող էին ճաշից հետո ձեռնոցներ հագնել, իսկ ճաշից հետո հոտած ձեռնոցները դեն նետել: Արիստոկրատները երբեմն նախընտրում էին ամեն ձեռքին վերցնել դանակ. մեկը՝ կտրտելու, մյուսը՝ ափսեից ուտելիքը բերանը տանելու համար: Հյուսիսային Եվրոպայում պատառաքաղը հայտնվել է ավելի ուշ: Առաջին անգամ անգլերենով այն նկարագրել է Թոմաս Կորիետոնը իր 1611 թվականի իտալական ճանապարհորդությունների մասին գրքում, սակայն Անգլիայում այն լայնորենն սկսել է կիրառվել միայն 18-րդ դարում[7]: Հետաքրքիր է, որ կաթոլիկ եկեղեցին հավանություն չի տվել օգտագործմանը՝անվանելով պատառաքաղը «ավելորդ ճոխություն»:

Ավանդաբար կարծում են, որ Ռուսաստանում պատառաքաղը հայտնվել է 1606 թվականին և այն բերել է Մարինա Մնիշեկը: Կրեմլում հարսանեկան խնջույքի ժամանակ Մարինան ցնցել է ռուսական բոյարությանը և հոգևորականությանը[8]: Սակայն Մեծ Նովգորոդում պեղումների ժամանակ հնագետները գտել են պատառաքաղ, որը թվագրվել է 14-րդ դարի կեսեր:

Կոր ատամներով պատառաքաղը առաջին անգամ հայտնվել է 18-րդ դարում Գերմանիայում: Մոտավորապես հենց այդ ժամանակներից էլ հիմնականում սկսեցին օգտագործել չորս ատամնանոց պատառաքաղ:

Հատուկ պատառաքաղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիտրոնի պատառաքաղ, ունի երկու սուր ատամներ։
  • Երկեղջերապտղենի պատառաքաղ ծովատառեխը փոխանցելու համար։
  • Ֆոնդյուի պատառաքաղ, երկեղջերապտղենու երկար լեզվակով և փայտե պոչով։
  • Սպասք ծովախեցգետնի, խեցգետնի, մանր ծովախեցգետնի համար, երկար պատառաքաղ երկու ատամով (անգլ.՝ Crab fork
  • Ասեղ օմարի (ծովային տասնոտանի խեցգետին) համար (անգլ.՝ Lobster pick
  • Աղանդերի պատառաքաղ (անգլ.՝ Pastry fork
  • Պատառաքաղ ոստրե, միդիայի և սառը ձկնային կոկտեյլների համար, երեք ատամներից մեկը (ձախը՝ սովորական, աջը՝ ձախլիկների համար)մյուսներից մեծ է և նախատեսված է ոստրեից փափկամսի առանձնացման համար։
  • Պատառաքաղ հավամսի (ֆր.՝ cocotte ) համար, ունի երեք ատամ, ավելի կարճ և լայն, քան աղանդերինն է։
  • Պատառաքաղ շպրոտի համար՝ բահիկի լայն հիմքով և հինգ ատամով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Needham J. Science and civilisation in China. — Cambridge University Press, 2011. — Vol. 6: Biology and Biological Technology. Part 5, Fermentations and Food Science. — P. 105—108. — ISBN 978-0521652704
  2. «Roman "Swiss Army Knife"»։ Fitzwilliam Museum։ 2003-03-25 
  3. Sherlock D. A Roman combination eating implement (en) // The Antiquaries Journal. — 1988. — Vol. 68. — ISSN 0003-5815. [comments: 310—311, pl. xlix]
  4. ։ էջ 305։ ISBN 978-0-345-40102-1 https://books.google.com/books?id=VmJLd3sSYecC 
  5. Casey W. Firsts: Origins of Everyday Things that Changed the World. — Alpha, 2009. — ISBN 978-1-59257-924-2
  6. Норвич, Д. История Венецианской республики = A History of Venice / Перевод. с англ. И. Летберг, Н. Омельянович, Ю. Федоренко. — М.: АСТ, 2009. — С. 93. — (Историческая библиотека). — ISBN 978-5-17-059469-6
  7. Петрова Н.։ «Вилка - история приборов»։ Kulina.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-05 
  8. «В Великом Новгороде нашли древнейшую русскую вилку»։ INTERFAX.RU։ 2016-02-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]