Սիտիա
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 633 կմ² | |
ԲԾՄ | 5 մետր | |
Բնակչություն | 9348 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 2843- | |
Փոստային դասիչ | 723 00 | |
Պաշտոնական կայք | sitia.gr | |
| ||
Սիտիա[1] (հուն․՝ Σητεία[2]), քաղաք և նավահանգիստ Հունաստանում` Կրետեի արևելքում։ Կրետե պերիֆերիայի Լեսիթիոն պերիֆերիկ միավորի արևելյան հատվածում գտնվող Սիտիա համայնքի (դիմ) վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Կրետական ծովի Սիտիա ծովածոցի ափին՝ Այիոս Նիկոլաոս քաղաքից 73 կիլոմետր արևելք։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 9348 մարդ[2]։ Քաղաքի տնտեսությունը հիմնված է հիմնականում գյուղատնտեսության վրա, բայց սակավաբեր հողերի և գյուղատնտեսական տեխնոլոգիաների ցածր մակարդակի պատճառով այս արդյունաբերությունը զգալի եկամուտ չի բերում։ Եկամտի երկրորդ կարևոր աղբյուրը շինարարությունը, զբոսաշրջությունը և հարակից արհեստների արտադրությունն է։ Սակայն քաղաքի հանգստի ներուժը լիովին չի օգտագործվում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ ժամանակակից քաղաքը գտնվում է անտիկ Իտիա քաղաքի (հուն․՝ Ητεία) կամ Իտիդա (հուն․՝ Ήτιδα) տեղում։ Ըստ Դիոգենես Լայերտացու՝ լեգենդար Յոթ իմաստուններից մեկը՝ Միսոնը, ծնվել է Իտիայում։ Բյուզանդական դարաշրջանում արևելյան Միջերկրական ծովի կարևոր առևտրային և ֆինանսական կենտրոնն էր։ 1508 թվականին քաղաքը ավերվել է ուժեղ երկրաշարժից, իսկ 1538 թվականին ենթարկվել է ծովահենների հարձակմանը։
1651 թվականին վենետիկցիները ավերել են քաղաքը, որպեսզի թուրքերը չստանան այն։
1870 թվականին քաղաքը վերակառուցվել է օսմանների օրոք՝ Ավնիե (հուն․՝ Αβνιέ) անվամբ։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիտիան եվրոպական E75 ճանապարհային երթուղու վերջին (արևելյան) կետն է, որն անցնում է կղզու հյուսիսային ափով։ Քաղաքը ավտոբուսային երթուղիներով միանում է Կրետեի խոշորագույն քաղաքներին։ Քաղաքն ունի նոր օդանավակայան (ընդունում է փոքր և միջին ինքնաթիռներ), որից թռիչքներ են իրականացվում դեպի Աթենք, Հերակլիոն, Ալեքսանդրուպոլիս, Հռոդոս, Կարպաթոս և Կասոս։ Ծովային լաստանավային երթուղիներով Սիտիան կապված է Կիկլադների և Դոդեկանեսի կղզիների հետ։
Սիտիա համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիտիա համայնքն ընդգրկում է 5 բնակավայր և Դիոնիսադես խմբի 3 կղզիներ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 9912[2]։ Տարածքը 22,593 քառակուսի կիլոմետր է[3]։
Անվանում | Բնակչություն (2011)[2], մարդ |
---|---|
Այիա Ֆոտիա | 267 |
Անեմոմիլիա | 50 |
Յանիսադա (կղզի) | 0 |
Դրագոնադա (կղզի) | 0 |
Պաքսիմադա (կղզի) | 0 |
Պետրաս | 123 |
Սիտիա | 9348 |
Տրիպիտոս | 124 |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 7453[4] |
2001 | 8754[4] |
2011 | ↗ 9348[2] |
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի Հնագիտական թանգարանում ներկայացված են արևելյան Կրետեի պեղումներից ստացված ցուցանմուշներ։ Կազարմա ամրոցի ավերակները (հուն․՝ Καζάρμα, քաղաքի ամենաբարձր կետում), որը 1651 թվականին վենետիկցիների կողմից կառուցվել և ավերվել է՝ թուրքերի կողմից գրավումից խուսափելու համար։ Ազգագրական թանգարան՝ տեղական տնայնագործ աշխատանքների ցուցադրությամբ։
Պատմական (շրջակայքում)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտանոս (հուն․՝ Ίτανος), անտիկ քաղաք-նավահանգիստ (ծաղկման շրջան՝ մ.թ.ա. 2-րդ դար), Սիտիայից 26 կիլոմետր արևելք․ այժմ՝ հնագիտական տարածք։ Իտանոսից հյուսիս գտնվում է Էրիմուպոլիսի (չմշակված) ավազոտ լողափը (հուն․՝ Ερημούπολης)։
- Կատո Զակրոս, մինոական պալատի ավերակները։
- Տոպլու ուղղափառ վանք, Սիտիայից 18 կիլոմետր դեպի արևելք։ Վանքի թանգարանում պահվում է ժամանակակից Հունաստանի ամենահարգված սրբապատկերներից մեկը, հուն․՝ Μέγας εί Κύριε (Յաննիս Կորնարոս, 1770)։
- Պալեկաստրոն (հուն․՝ Παλαίκαστρον), մինոական քաղաքի ավերակներ։ Գտնվում է Վայ արմավենու լողափի մոտ։
Բնական (շրջակայքում)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արմավենու պուրակ և Վայ լողափ, Սիտիայից 28 կիլոմետր դեպի արևելք։
- Մեռյալների կիրճ, Զակրոսի մոտակայքում զբոսաշրջային արահետ՝ հսկա հին գերեզմանատան մնացորդներով։
- Խանդրաս բարձր լեռնային սարահարթ
- Ռիխտիսի կիրճ
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միսոն, անտիկ մտածող, լեգենդար Յոթ իմաստուններից մեկը։
- Վիցենձոս Կորնարոս (1553-1613/1614), գրող, «Էրոտոկրիտոս» վեպի հեղինակ։
- Միխայիլ Ակսելոս (1877-1965), հույն 20-րդ դարի նկարիչ։
- Յորղոս Մազոնակիս (ծնված՝ 1972), երգիչ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Греция. Справочная карта. Масштаб 1:1 000 000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-25-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 426. — ISSN 1106-5761.
- ↑ 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22